Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան

Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան կամ Էդի (անգլ.՝ Edward Patrick Francis "Eddie" Eagan, ապրիլի 26, 1897(1897-04-26)[1], Դենվեր, ԱՄՆ - հունիսի 14, 1967(1967-06-14)[1], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, պատմության մեջ հայտնի տարբեր մարզաձևերում ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղերի միակ չեմպիոն[3][4]։

Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ, բոբսլեիստ և ռազմական գործիչ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 26, 1897(1897-04-26)[1]
Ծննդավայր՝Դենվեր, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝հունիսի 14, 1967(1967-06-14)[1] (70 տարեկան)
Մահվան վայր՝Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ

Կենսագրություն

Էդվարդ Պատրիկ Ֆրենսիսը ծնվել է Դենվերում՝ աղքատ ընտանիքում։ Սովորել է իրավագիտություն Հարվարդի համալսարանում, ապա՝ Օքսֆորդի[5]։

1920 թվականի օգոստոսին Անտվերպենի օլիմպիադայում մինչև 79,4 կգ քաշային կարգում նվաճել է բռնցքամարտի ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով նորվեգացի Սվերեր Սորսդալին։ Էդին 1924 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերում 79,4 կգ-ից ավել քաշային կարգում առաջին մենամարտում միավորներով զիջել է Արթուր Քլիֆթոնին[6]։ Ութ տարի անց Իգանը վերադարձել է Օլիմպիական խաղեր արդեն որպես բոբսլեյդեր։ 1932 թվականի փետրվարին Լեյկ Պլեսիդի Օլիմպիական խաղերի ժամանակ 34-ամյա Էդի Իգանը շահել է իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը օդաչու Բիլլի Ֆիսկի և ամերիկացի չորս հոգու հետ։

Սպորտային գործունեություն

Էդին առաջին մարզիկն էր, ով տարբեր մարզաձևերում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, դարձել է մեդալակիր։ Արդյունքում միայն չորսին է հաջողվել հասնել դրան՝ նորվեգացի Յակոբ Թուլին Թամսին (դահուկացատկ թռիչք և ծովագնացություն), գերմանուհի Քրիստա Լյուդինգ-Ռոտենբուրգերին (արագ սահադաշտ և հեծանվավազք), կանադացի Կլարա Հյուզին (նաև արագ չմշկասահք և հեծանվավազք) և ամերիկացի Լորին Ուիլյամսին (աթլետիկա և բոբսլեյ)[7][8]։ Միևնույն ժամանակ, Էգանը միակն էր, ով կարողացել է տարբեր մարզաձևերում նվաճել ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի ոսկի մեդալները։ Նշենք, որ հայտնի շվեդ գեղասահորդ Գիլլիս Գրաֆստրյոմը ոսկե մեդալ է նվաճել 1920 թվականի ամառային Օլիմպիական խաղերում և 1924 և 1928 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենախաղում։ Ֆիննական զույգ Վալտեր և Լյուդովիկա Յակոբսոնը սահադաշտում հաղթելուց հետո 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերում 4 տարի անց նվաճեցին արծաթե մեդալ, երբ գեղասահքը մտավ ձմեռային խաղերի ծրագրի մեջ։

Էգանը մարզական գործունեության ավարտից հետո դարձել է իրավաբան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ամերիկական բանակում և հասնում մինչև գնդապետի կոչման։

Մահ

Էդին մահացել է 70 տարեկան հասակում Նյու Յորքում և հուղարկավորվել Գրինվուդ Յունիոնի գերեզմանատանը[9][10]։

Տես նաև

  • Մարզիկների ցուցակ, ովքեր մասնակցել են ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղերին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Պատրիկ Ֆրենսիս Իգան» հոդվածին։