Էդուարդ Զացեպին

ռուս ֆուտբոլիստ

Էդուարդ Կոստանտինովիչ Զացեպին (ապրիլի 27, 1974(1974-04-27)[1], Միչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Էդուարդ Զացեպին
Անձնական տվյալներ
Ազգությունըռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 27, 1974(1974-04-27)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՄիչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ176 սմ
Քաշ79 կգ
Դիրքհարձակվող
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1992—1994Ռուսաստան Սպարտակ91 (17)
1995—1997Ռուսաստան Սվետոտեխնիկա112 (39)
1998—1999Ռուսաստան Ժեմչուժինա43 (6)
1998—1999 Ռուսաստան Ժեմչուժինա5 (2)
2000Ռուսաստան Շիննիկ17 (3)
2000 Ռուսաստան Մետալուրգ15 (4)
2001—2003Ռուսաստան Վոլգար Գազպրոմ81 (22)
2003Ռուսաստան Լիսմա Մորդավիա5 (0)
2004Ռուսաստան Դինամո21 (7)
2004—2006Ռուսաստան Սադովիկ91 (62)
2007Ռուսաստան Սայլուտ Էներգիա32 (4)
2008Ռուսաստան Դինամո27 (8)
2009Ղազախստան Իռտիշ6 (0)
2009Բելառուս Վիտեբսկ8 (0)
2010Ռուսաստան Կալուգա29 (6)
2011Ռուսաստան Ավանգարդ13 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գործունեություն

Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Միչուրինսկ քաղաքում։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է Տամբովի «Սպարտակ» ակումբի հետ։ Այտեղ խաղացել է երեք տարի, ինչից հետո տեղափոխվել է Մորդովիայի «Սվետոտեխնիկա» ակումբ, որտեղ հանդես է եկել մինչև 1997 թվականի առաջնության ավարտը։ Դեկտեմբերին պայմանագիր է կնքել մոսկովյան «Դինամո» ակումբի հետ, սակայն արդեն հաջորդ տարվա սկզբին մարզվել է Սոչիի «Ժեմչուժինա» ակումբում, որի հետ էլ արդյունքում շարունակել է կարիերան[2]։

1998 թվականի ապրիլի 18-ին Զացեպինը խփել է իր առաջին գոլը Սոչիի ակումբի կազմում՝ գրավելով Մոսկվայի «Սպարտակի» դեմ դարպասը «Լոկոմոտիվ» մարզադաշտում. նա աչքի է ընկել «Լոկոմոտիվ» մարզադաշտում ացնկացվող խաղի 31-րդ րոպեին և թիմին օգնել խաղն ավարտել ոչ-ոքի[3]։ «Ժեմչուժինայի» կազմում Զացեպինն ընդհանուր առմամբ անցկացրել է 43 խաղ Բարձրագույն դիվիզիոնում։

1999 թվականի մրցաշրջանի արդյունքում «Ժեմչուժինա» ակումբն զբաղեցրել է ամենավերջին տեղը և անցեկ Առաջին դիվիզիոն։ Զացեպինը հրավիրվել է Վորոնեժի «Ֆակել» ակումբ, որը դուրս էր եկել բարձրագույն դիվիզիոն, ինչպես նաև «Շիննիկ» ակումբից։ Զացեպինը տեղափոխվել է «Շիննիկ», որի մարզիչ Ալեքսանդր Պոբեգալովի հետ ծանոթ էր[4]։ «Շիննիկ» ակումբից հետո հանդես է եկել Լիպեցկի «Մետալուրգ», Աստրախանի «Վոլգար Գազպրոմ», «Լիսմա Մորդավիա» և Բրյանսկի «Դինամո» ակումբներում։ Լինելով թիմի լավագույն ռմբարկուն՝ տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնի «Սադովիկ» ակումբ (Ստեռլիտամակ)[4]։ Թիմը եղել է առաջատար 2004 թվականի առաջնությունում, սակայն սեպտեմբերին ակումբի միավորներից հանվել է 57 միավոր, որոնք թիմը հավաքել էր Զվիադ Ջելաձեի մասնակցությամբ անցկացված խաղերում, որի ռուսական քաղաքացիությունը ճանաչվել է անվավեր, և «Սադովիկ» ակումբը տեղափոխվել է մրցաշարային աղյուսակի վերջը[5]։ Մյուս մրցաշրջանում ակումբը հաղթել է «Ուրալ Պովոլժիե» տարածաշրջանում և իրավունք է ստացել հանդես գալ առաջին դիվիզիոնում, իսկ Զացեպինը 36 գոլերով դարձել է երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու[4]։

2009 թվականի սկզբին Զացեպինը մասնակցել է դիտումների ղազախական «Իրտիշ» ակումբում, որի հետ էլ արդյունքում կնքել է պայմանագիր[6]։ Մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է բելառուսական «Վիտեբսկ» ակումբի կազմում[7]։ 2011 թվականի փետրվարի 13-ին պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ[8]։ Ակբումբում իր նորամուտը կատարել էապրիլի 17-ին՝ «Գուբկին» ակումբի դեմ խաղի ընդմիջումի հետո փոխարինելով Դիմտրի Ախբուին[9]։ Բելգորոդի «Սալյուտի» դեմ խաղի 78-րդ րոպեին փոխարինել է Կարեն Սարգսյանին, ինչից 12 րոպե հետո գոլ է խփել Դենիս Սինյաևի՝ անկյունայինից կատարած հարվածից հետո՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2:0 հաշվով[10]։ 2011 թվականի օգոստոսի 1-ին դուրս է մնացել «Ավանգարդի» հայտացուցակից։

Խաղացել է սիրողական «Բարս», «Մոսկվա», «Պերսպեկտիվ», «Սետուն 1960» ակումբներում[11]։

Ձեռքբերումներ

Թիմային

  • Երկրորդ դիվիզիոնի «Ուրալ Պովոլժե» տարածաշրջանի հաղթող – 2005
  • ՊՖԼ գավաթի հաղթող – 2005

Անձնական

  • Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի լավագույն ռմբարկու – 1997 (26 գոլ)
  • Երկրորդ դիվիզիոնի «Ուրալ Պովոլժիե» տարածաշրջանի լավագույն խաղացող – 2005
  • Երկրորդ դիվիզիոնի «Ուրալ Պովոլժիե» տարածաշրջանի լավագույն ռմբարկու – 2005 (36 գոլ)
  • ՊՖԼ գավաթի լավագույն խաղացող – 2005
  • ՊՖԼ գավաթի լավագույն ռմբարկու – 2005 (4 գոլ)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ