Էդուարդ Բագիրով
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Էդուարդ Բագիրով ադրբ.՝ Eduard Bağırov | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1975(1975-10-25) |
Ծննդավայր | Մարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 12, 2023(2023-04-12) (47 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան[1][2] |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | արձակ և հրապարակախոսություն |
Անդամակցություն | Ադրբեջանի գրողների միություն |
Կայք | bagirov.tv |
![]() |
Էդուարդ Իսմայիլի Բագիրով (ադրբ.՝ Eduard İsmayıl oğlu Bağırov, ռուս.՝ Эдуард Исмаилович Багиров, հոկտեմբերի 25, 1975(1975-10-25), Մարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2023(2023-04-12), Մոսկվա, Ռուսաստան[1][2]), ադրբեջանական ծագում ունեցող ռուսաստանցի գրող[3]։
2013 թվականի ապրիլի 24-ին ին Թվիթերյան էջում Բագիրովը «Մոսկվայի բոլոր ադեկվատ ադրբեջանցիների անունից ցավակցել է հայ ժողովրդին Մեծ Եղեռնի տարելիցի կապակցությամբ»[4]։
Ծնվել է 1975 թվականին հոկտեմբերի 25-ին Թուրքմենական ԽՍՀ Մարի քաղաքում։ 1994-ից բնակվում է Մոսկվայում։ 2002 թվականին Սերգեյ Մինաևի հետ համատեղ հիմնադրել է Լիտպռոմ.ռու կայքը, 2005-ից դրա գլխավոր խմբագիրն է[5]։
2007 թվականին Բագիրովը գրել է «Գաստարբայտեր» վեպը, որը պատմում է մի երիտասարդ տղայի մասին, ով առանց փողի եկել է «գրավելու Մոսկվան»[6]։ 2008-ի նոյեմբերին հրապարակում է երկրորդ՝ Սիրեկանները վեպը, որտեղ շարունակվում է «Գաստարբայտերի» սյուժետային գիծը, միաժամանակ լինելով առանձին և անկախ աշխատություն։ 2010 թվականի ամրանը լույս է տեսել նրա «Իդեալիստ» վեպը։ Այդ ժամանակ Բագիրովը հիմնում է սցենարների բյուրո, որի առաջաին աշխատանքն էր Ֆյոդոր Բոնդարչուկի լիամետրաժ «Օնեգին» ֆիլմի սցենարը։
2012 թվականի փետրվարի 6-ին Բագիրովը նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնապես գրանցվել է որպես Վլադիմիր Պուտինի հավատարմատար անձ[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Բագիրով» հոդվածին։ |
|