Էդա Կաստերտոն

Էդա Կաստերտոն (անգլ.՝ Eda Casterton, լրիվ անունը Eda Nemoede Casterton, ապրիլի 14, 1877(1877-04-14), Brillion, Calumet County, Վիսկոնսին, ԱՄՆ - նոյեմբերի 15, 1969(1969-11-15), Palos Verdes Estates, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], 19-րդ դարի ամերիկացի նկարչուհի և մանկավարժ։ Հայտնի է դիմանկարներով, մանրանկարներով՝ կատարված ջրաներկով և յուղաներկով։

Էդա Կաստերտոն
անգլ.՝ Eda Nemoede Casterton
Ծնվել էապրիլի 14, 1877(1877-04-14)
ԾննդավայրBrillion, Calumet County, Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 15, 1969(1969-11-15) (92 տարեկան)
Մահվան վայրPalos Verdes Estates, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
 Eda Nemoede Casterton Վիքիպահեստում

Կենսագրությունը

Էդա Կաստերտոն «Փոքրիկ աղջիկ»

Ծնվել է 1877 թվականի ապրիլի 14-ին Բրիլոն քաղաքում՝ Էդվարդ Նեմոնդի ընտանիքում՝ Վիսկոնսիա նահանգում[2]։ Էդվարդ Նեմոնդի կինը Մարի Ջորջինա Բաստիան էր[3]։ Ունի գերմանական ծագում։Նրանց ընտանիքում կար 11 երեխա, որոնցից 8-ը չափահաս էին;

Լինելով դեռևս փոքրիկ աղջիկ՝ Էդան նկարում էր իր դպրոցի շենքի պատերին։ Նա ուզում էր նկարիչ դառնալ, բայց ծնողների պնդմամբ, սովորում է որպես ստենոգրաֆիստուհի, որից հետո աշխատում է փաստաբան Պիտեր Մարտինոյի ("Peter Martineau") մոտ որպես քարտուղար։ Հոր մահից հետո՝ 1895 թվականի մարտի 6-ին, Էդան մոր և քույրերի հետ ապրում էր Չիկագոյում՝ շարունակելով աշխատել որպես ստենոգրաֆիստ[4]։

Էդա Կաստերտոնը գեղանկարչությունը սովորել է Մինեապոլիսի գեղարվեստի դպրոցում ("Minneapolis School of Fine Arts") (նահանգ Մինեսոտա)։ Երբ նա աշխատել է որպես ստենոգրաֆիստ, միաժամանակ սովորել է Չիկագոյի Արվեստի ինստիտուտի դպրոցում Վիրջինիա Ռեյնոլդսի (որը համարվում էր այդ ժամանակ ամենափորձառու մանրանկարիչը) հետ միասին։ Այն բանից հետո, երբ Էդան սկսել է աշխատել միայն որպես նկարչուհի, մասնակցել է լրացուցիչ պարապմունքների։ Ֆրանսիայում Էդան սովորել է Հենրի Հաբբելի մոտ և իր աշխատանքները ցուցադրել է Փարիզյան սալոնում, որտեղ 1905 թվականին ստացել է Պատվավոր մրցանակ[5]։

Կաստերտոնը եղել է Չիկագոյի Արվեստի ինստիտուտի կոմիտեներից մեկի անդամ, որտեղ ներկայացրել է իր աշխատանքները։ Նա, երբ նա 1908 թվականին վերադարձել է Փարիզից, սկսել է դասավանդել այդ ուսումնական հաստատությունում։ 1913 թվականին ցուցադրել է իր դստեր՝ Ջեյնի դիմանկարը Չիկագոյի Արվեստի ինստիտուտի ամենամյա ցուցահանդեսում։ Նաև 1916 թվականին իր աշխատանքները ցուցադրել է Saint Louis արվեստի թանգարանում։ Որպես Չիկագոյի մանրանկարիչների միության (Chicago Society of Miniature Painters) անդամ՝ 1918 թվականին ցուցադրել է իր աշխատանքները։

Չնայած այն հանգամանքին, որ մանրանկարչությունը 20-րդ դարի սկզբին դարձել էր պակաս հայտնի, նա հաջողակ նկարիչ է եղել և ստացել է միջազգային ճանաչում։ Էդա Կաստերտոնը լիաչափ դիմանկարները է սկսել անել 1920-ական թվականներին։ Նա շարունակել է իր աշխատանքները ներկայացնել անհատական և խմբային ցուցահանդեսներում։ Արժանացել է մի շարք միջազգային և ազգային ցուցահանդեսների, մրցանակների, եղել է մանրանկարիչների շատ միությունների անդամ, ներառյալ մանրանկարիչների, քանդակագործների և փորագրողների թագավորական միությունը, մանրանկարիչների, քանդակագործների և փորագրողների թագավորական միությունը (Royal Society of Miniature Painters, Sculptors and Gravers)։

Մահացել է 1969 թվականի նոյեմբերի 15-ին Կալիֆորնիա նահանգի Պալոս Վերդես Էստեյթսում։

Անձնական կյանք

1911 թվականի հունիսի 29-ին Էդան Չիկագոյում ամուսնացել է Ուիլյամ Ջոն Կաստերոնի հետ[6]։ Նրա առաջին աղջիկը ծնվել է 1912 թվականին, երկրորդ աղջիկը՝ Վիրջինիան, ծնվել է 1917 թվականի փետրվարին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդա Կաստերտոն» հոդվածին։