Էգլ (ֆր.՝ Aigle, գերմ. Älen), քաղաք Շվեյցարիայում, ֆրանսախոս Վո կանտոնի արևելքում, նույնանուն (Էգլ) շրջանի վարչական կենտրոնը։ Այստեղ է գտնվում Հեծանվորդների համաշխարհային կենտրոնը (World Cycling Centre (UCI)):
Էգլ քաղաքն ընկած է Շվեյցարիայի հարավ-արևմուտքում, Մոնտրյոյից 13 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ռոն գետի հովտի արևլյան հատվածում։ Զբաղեցնում է 16,4 կմ² տարածք՝ ընդգրկելով Ռոնի գետահովտի ցածրադիր շրջանն ու Ալպերի հարակից լեռնափեշերը։ Տարածքի 24 %-ը զբաղեցնում են բնակավայրի շենքերը, փողոցներն ու հրապարակները, 38 %-ը՝ անտառները, 35 %-ը՝ մշակովի հողերը[2]։
Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ Էգլի ներկայիս տարածքում ու մերձակայքում մարդիկ ապրել են՝ սկսած բրոնզեդարյան ժամանակներից։ Հին Հռոմի տիրապետության շրջանից պահպանվել են մի շարք դամբարանադաշտեր; 1076 թվականինՀռոմեական սրբազան կայսրության միապետ Հենրիխ Չորրորդը Էգլի շրջական հանձնել է Սավոյական ազնվականական տոհմին։ Էգլն ինքը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1152 թվականին՝ որպես Aleo: XI դարի վերջերին այստեղ արդեն իշխել է ազնվականական դ՛Էգլ (d’Aigle) տոհմը, որն էլ ձեռնարկել է ամրոցի շինարարությունը։ Միջին դարերում Էգլը եղել է առևտրական հարուստ քաղաք Իտալիա-Ֆրանսիա ճանապարհին։
Էգլի ամրոցը, De La Vigne թանգարանը, շվեյցարական ռեֆորմիստական Սեն Մորիս եկեղեցին և De la Dîme House-ը ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում։ Ինքը՝ Էգլ քաղաքն ամբողջությամբ և նրա միջնադարյան ամրոցը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացանկում[5]
Շառլ Էմիլ Էգլի (1877 – 1937) - ծնունդով շվեյցարացի նկարիչ
Ֆաննի Սմիթ (ծնվ. 1992 թ., Էգլում) - շվեյցարացի ֆրիսթայլ ոճի դահուկորդուհի, մասնակցել է 2010, 2014 and 2018 թվականների ձմեռային օլիմպիական խաղերին, նվաճել բրոնզե մեդալ