Զրոյական կիլոմետր
Զրոյական կիլոմետր (անգլ.՝ Kilometre Zero (km 0), ֆր.՝ point zéro), ճանապարհային հեռավորությունների հաշվարկի սկզբնակետը։ Աշխարհի շատ երկրներում զրոյական կիլոմետրը նշվում է հատուկ նշանով մայրաքաղաքի կենտրոնում կամ այլ քաղաքներում այն դեպքում, եթե ճանապարհը չի անցնում մայրաքաղաքով։ Զրոյական կիլոմետրը ընդգծվում է ցուցանակով կամ գետնին պատկերված նշանով, երբեմն նաև արձանով, պատմական կարևորություն ներկայացնող պատմամշակութային վայրով` պալատ, աշտարակ, կամուրջ կամ հասարակ բնակելի տուն։ Զրոյական կիլոմետրը հաճախ նշվում է քաղաքային գլխավոր փոստային բաժանմունքում։ Որոշ երկրներում զրոյական կիլոմետրը կոչվում է «զրոյական կետ»։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Notre_dame-kilometer-zero.jpg/250px-Notre_dame-kilometer-zero.jpg)
Անտիկ ժամանակաշրջանում այսպիսի խորհրդանիշի դեր էր կատարում հին Հռոմի «ոսկե քարը» (Milliarium Aureum), որի մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը։ Հենց այդ քարն է առիթ դարձել մեր օրերում անգամ լայնորեն կիրառվող նշանավոր խոսքի. «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»։ Ներկայումս զրոյական կիլոմետրեր կարելի է տեսնել ինչպես Եվրոպայի շատ քաղաքներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Հաշվարկի համանման նշան է կիրառվում Նորմանդիայի Սենտ Մեր Էգլիզ քաղաքում. նրա հարևանությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վայրէջք է կատարել է ԱՄՆ-ի ռազմաօդային 82-րդ դիվիզիան։
Դրսևորումը տարբեր երկրներում
Իսրայել
Հռոմեական ժամանակաշրջանից Երուսաղեմի հին քաղաքի հրապարակում կանգնեցված է եղել սյուն, որից հաշվարկվել է տարբեր քաղաքներից ունեցած հեռավորությունը։ 20-րդ դարում զրոյական կիլոմետրը հայտնվել է Երուսաղեմում` Յաֆֆյան դարպասների մոտ։ 1898 թվականին պատի մեջ տեղադրվել է հուշաքար` ի պատիվ գերմանական Վիլհելմ II կայսեր։ Պաղեստինում բրիտանական կառավարման ժամանակ այդ նշանը հեռացվել է։ Ներկայումս զրոյական կիլոմետրը նշող որևէ խորհրդանիշ չկա։
Ֆրանսիա
- Փարիզում զրոյական կիլոմետրը գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարի առաջ. այն ֆրանսիական ճանապարհների զրոյական կետն է։
- Մարսելում զրոյական կիլոմետրը նշվել է 1926 թվականին Կանեբիեր (de la Canebière) և Բելզյունս (cours Belsunce) փողոցերի անկյունում։
Ռուսաստան
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/0_Kilometer_Point_Moscow_Russia.jpg/250px-0_Kilometer_Point_Moscow_Russia.jpg)
Ռուսաստանում զրոյական կիլոմետրի նշանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում` Կարմիր և Մանեժի հրապարակիների հատման տեղում։ Այն կոչվում է «ռուսական ճանապարհների զրոյական կիլոմետր»։ Տեղադրվել է 1995 թվականին ճարտարապետ Ռուկավիշնիկովի կողմից։ Սկզբում նախատեսվում էր նշանը տեղադրել Կարմիր հրապարակի կենտրոնում` Լենինի դամբարանը և պետական հանրախանութը կապող գծի վրա[1]։
Դեռևս 1714 թվականից Ռուսաստանի ճանապարհների զրոյական կետ էր համարվում Սանկտ Պետերբուրգում փոստի գլխավոր շենքը, որտեղ տեղադրված է զրոյական վերստերը մատնանշող մարմարե հուշասյուն։ Վերստերի նշանների մինչև օրս կարելի է հանդիպել Պետերգոֆում և Պետերբուրգի Կիևյան մայրուղում։
Սլովակիա
Բրատիսլավայի զրոյական կիլոմետրը կրում է «Բրատիսլավայի միջօրեական» պատմական անվանումը։
Ուկրաինա
Ուկրաինայում զրոյական կիլոմետրը գտնվում է Կիևի Անկախության հրապարակում (Майда́н Незале́жности):
Բելառուս
1998 թվականին Մինսկի Հոկտեմբերյան հրապարակում տեղադրվել է զրոյական կիլոմետրի հուշանշանը։
Պատկերասրահ
- Զրոյական կիլոմետրը Մինսկում
- Կուբայի զրոյական կիլոմետրը
- Ճապոնիայի զրոյական կիլոմետրը
- Իսպանիայի զրոյական կիլոմետրը
- Զրոյական կիլոմետրը Բիշքեկում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զրոյական կիլոմետր» հոդվածին։ |