Զվարթնոց-ԱԱԼ

«Զվարթնոց-ԱԱԼ» ֆուտբոլային ակումբ, հայկական նախկին ֆուտբոլային ակումբ Երևան քաղաքից։ Հիմնադրվել է 1997 թվականին[1] և կոչվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի անունով, որը եղել է ակումբի պաշտոնական հովանավորը։

Զվարթնոց-ԱԱԼ
Ամբողջական անունФутбольный клуб «Звартноц Армянские Авиалинии» Ереван
Հիմնադրում1997
ԵրկիրՀայաստան
ՔաղաքԵրևան
Մարզադաշտ«Զվարթնոց», Երևան
Տարողունակություն2000
ՆախագահՀայաստան Արթուր Կարապետյան
ՄարզիչՍամվել Ղասաբողլյան
Կայք
Լիգա
20027-րդ տեղ Պրեմիեր լիգայում
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Նախկին անվանումներ

  • 1997-1999 – «Զվարթնոց» Երևան
  • 1999-2003 – «Զվարթնոց-ԱԱԼ» Երևան

Պատմություն

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ արդեն եղել էր «Զվարթնոց» անունով ակումբ Էջմիածին քաղաքից։ Երևանի «Զվարթնոցը» հիմնադրվել է 1997 թվականին՝ առաջնությունից առաջ։ Առաջին մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է իններորդ տեղը տասը թիմերի շարքում, ընդ որում՝ վերջին տեղը գրաված «Արմավիր» ակումբը հեռացվել էր 7-րդ փուլից հետո։ Սակայն հաջորդ մրցաշրջանում իրավիճակը փոխվել է, և թիմն զբաղեցրել է առաջին հորիոզնականը մրցաշարային աղյուսակում՝ երկրորդ տեղն զբաղեցրած թիմից առաջ անցենլով 12 միավորով և չկրելով ոչ մի պարտություն։ Այդպիսով 1999 թվականին ակումբն անցել է Հայաստանի Պրեմիեր լիգա։

1999 թվականի մրցաշրջանն ակումբն սկսել է նախկին անունով, ինչից հետո նրա անվանն ավելացվել է ԱԱԼ հապավումը (Армянские авиалинии, Հայկական ավիաուղիներ), որը եղել է նրա հիմնական հովանավորը հիմնադրումից ի վեր։ Այդ տարին «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբն ավարտել է չորրորդ հորիզոնականում։ 2000 թվականին ակումբի գլխավոր մարզիչ է դարձել Սամվել Ղասաբողլյանը։ Նրա գլխավորությամբ թիմն զբաղեցրել է 5-րդ տեղն առաջնությունում, ինչպես նաև հասել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ զիջել է Աշտարակի «Միկա» ակումբին։ Առաջնությունում ակումբն իր լավագույն արդյունքին հասել է 2001 թվականին, երբ զբաղեցրել է երկրրոդ հորիզոնակնաը՝ նվաճելով ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք։

2002 թվականին ակումբը երկրորդ անգամ հասել է երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով պարտվել է Երևանի «Փյունիկին», ինչպես նաև զբաղեցրել է յոթերորդ տեղը առաջնությունում։ 2003 թվականին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է առաջնությունը և գավաթի խաղարկությանը մասնակցելուց, իսկ ավելւ ուշ լուծարվել է։

Ելույթների վիճակագրություն

Հայաստանի առաջնություններ և գավաթի խաղարկություն

Եվրագավաթներ

ՄրցաշրջանՄրցաշարՓուլՀակառակորդ1-ին խաղ2-րդ խաղ
2002/03ՈՒԵՖԱ գավաթ1Q «Պրիմորիե Այդովշչինա»1 - 62 - 0[2]
  • Տնային խաղերը նշված են թավատառով։
ՄրցաշարԽաղերՀաղթ․Ոչ-ոքիՊարտ․Խփած գոլերԲաց թողած գոլեր
ՈՒԵՖԱ գավաթ210136
Ընդհանուր210136

Ձեռքբերումներ

Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիր (1) – 2001
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2) – 2000, 2002

Գլխավոր մարզիչներ

  • Ռաֆայել Գալստյան (? — 1999 թվականի ապրիլ)
  • Պողոս Գալստյան (1999 թվականի ապրիլ — ?)
  • Սամվել Ղասաբողլյան (2000 — 2003)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ