Զորկա Պրվանովա
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Զորկա Պրվանովա բուլղար․՝ Зорка Първанова | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1958(1958-05-04) (66 տարեկան) |
Ծննդավայր | Ռազլոգ, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան |
Ամուսին | Գեորգի Պիրվանով |
Պարգևներ և մրցանակներ | |
Zorka Parvanova Վիքիպահեստում |
Զորկա Պետրովա Պրվանովա (բուլղար․՝ Зорка Петрова Първанова, մայիսի 4, 1958(1958-05-04), Ռազլոգ, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա), Բուլղարիայի չորրորդ նախագահ Գեորգի Պրվանովի կինը[1]։
Զորկա Պրվանովան ծնվել է 1958 թվականին Ռազլոգում։ 1982 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետի Պատմության և ազգագրության բաժինը։ 1989 թվականին ստացել է պատմության դոկտորի կոչում։ 1997-1999 թվականներին դասավանդել է Վառնայի ազատ և Սոֆիայի սլավոնական համալսարաններում։ Գիտական հետազոտությունները նվիրված են Բալկաններում 19-րդ և 20-րդ դարերի ազգային խնդիրներին։ Շուրջ 20 հրապարակումների և մենագրության հեղինակ է։ 1994 թվականից Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Բալկանյան հետազոտությունների ինստիտուտի 1-ին աստիճանի գիտաշխատող, 2002 թվականից՝ 2-րդ աստիճանի գիտաշխատող։
Զբաղվում է կանանց և երեխաների հարցերով, մշակութային հարցերով, պայքարում թմրանյութերի տարածման դեմ։
Հանդիսանում է՝
Զորկա Պրվանովան և Գեորգի Պարվանովը ունեն երկու երեխա՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորկա Պրվանովա» հոդվածին։ |
|