Զոդում

Զոդում, կարծր վիճակում գտնվող նյութերը զոդանյութով միացնելու պրոցես է։ Զոդման դեպքում հիմնական նյութն ու զոդանյութը փոխադարձաբար լուծվում և դիֆուզվում են։ Զոդանյութը լցվում է շինվածքի միացվող մասերի միջև եղած բացակը՝ զոդման միաձույլ կար ստանալու նպատակով։ Զոդումով ստանում են չերկատվող միացումներ՝ պողպատից, թուշից, ապակուց, գրաֆիտից, սիևթետիկ և այլ նյութերից պատրաստված շինվածքներում։ Մետաղի Զոդումով կատարվում է կարծր և փափուկ զոդանյութերով։ Առաջին դեպքում զոդում կատարվում է գազայրիչներով, էլեկտրական աղեղով, բարձր հաճախականության հոսանքներով՝ մուֆելային, թունելային նաև այլ վառարաններում։ Փափուկ զոդանյութերով զոդում կատարվում է զոդիչներով, գազայրիչներով, հալված զոդանյութերով լցված վաննայի մեջ խորասուզելով և այլն։

բարձր ջերմաստիճանի զոդում
Զոդում ձեռքի էլեկտրական զոդիչով։
ԶոդանյութերՔիմիական բաղադրությունը[1]
անագծարիր
ՊՕՍ 9089-900,15
ՊՕՍ 4039-401,5-2,0
ՊՕՍ 3029-301,5-2,0
ՊՕՍ 1817-182,0-2,5

Ծանոթագրություններ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 698
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոդում» հոդվածին։