Զղարթա

Զղարթա (արաբ․՝ زغرتا‎‎‎‎), քաղաք Լիբանանի հյուսիս-արևմուտքում, Հյուսիսային մարզում։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Քաղաք
Զղարթա
(արաբ․՝ زغرتا‎‎‎‎)
Զղարթայից ոչ հեռու գտնվող խաչակիրների ամրոցը
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՄուհաֆազաՀյուսիսային մարզ
ՇրջանԶղարթայի շրջան
Մակերես2,58 կմ²
ԲԾՄ129 մ
Բնակչություն11 439 մարդ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Զղարթա (Լիբանան)##
Զղարթա (Լիբանան)

Պատմություն

Հարթավայրը, որի վրա տեղակայված է քաղաքը, բնակեցված է եղել դեռևս նեոլիթի դարաշրջանում։ Այս մասին վկայում են Զղարթայի մերձակայքում հայտնաբերված առարկաները, որոնք վերաբերվում են Կարաունի մշակույթին[1][2]։

2007 թվականին Երկրորդ լիբանանյան պատերազմի ընթացքում քաղաքում գտել են հազարավոր շիա փախստականների ապաստաններ, որոնք փախել էին երկրի հարավում բռնկված ընդհարումից[3]։

Աշխարհագրություն

Քաղաքը գտնվում է մարզի արևմտյան մասում, Տրիպոլիից մոտավորապես 5 կմ հարավ-արևելք, իսկ մայրաքաղաք Բեյրութից 65 կմ հյուսիս-հյուսիս-արևելք (NNE)։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 129 մ[4]։

Բնակչություն

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 11 439[5]։

Տրանսպորտ

Մոտակա օդանավակայնը տեղակայված է Տրիպոլիում[4]։ Այդտեղ գտնվում է Միջերկրական ծովափով անցնող երկաթուղու հերթական կայարանը։

Հայտնի տեղաբնակներ

  • Սուլեյման Ֆրանժիե-Լիբանանի 10-րդ նախագահ
  • Ռենե Մուավադ-Լիբանանի 13-րդ նախագահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զղարթա» հոդվածին։