Զիվեցյան լիճ
Զիվեցյան լիճ, Զիվեցե[2] (լեհ.՝ Jezioro Żywieckie)[3], նույնպես հայտնի է Զիվեցյան ջրամբար (լեհ.՝ Żywiecki Zbiornik Wodny) կամ Տրեսնա ջրամբար (լեհ.՝ Zbiornik Wodny Tresna) անվամբ, արհեստական ջրամբար է, որը գտնվում է Զիվեց քաղաքի մոտ, Լեհաստանում։ Ձևավորվել է 1966 թվականին մի քանի գյուղեր խորտակելու ճանապարհով։
Զիվեցյան լիճ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիճ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Սիլեզիայի վոյեվոդություն |
Երկարություն | 8 կմ |
Լայնություն | 2 կմ |
ԲԾՄ | 337 մետր |
Խորություն | 20 մետր |
Մակերես | 10 կմ² |
Ջրահավաքի տարածք | Vistula basin? |
Լիճ հոսող գետ | Սոլա |
Լճից հոսող գետ | Սոլա |
Ձևավորում | 1966 |
Անվանված է | Ժիվեց |
![]() | |
![]() |
Աշխարհագրական տեղակայում
Լճի հիմնական մորֆոմետրիկ չափորոշիչներն են[4]՝
- Ընդհանուր ծավալ — 94,6 մլն. մ³
- Ամբարտակների առավելագույն մակարդակը — ծովի մակարդակից 344,86 մ բարձրության վրա
- Ամբարտակների նորմալ մակարդակը — ծովի մակարդակից 342,56 մ բարձրության վրա
- Ամբարտակների նվազագույն մակարդակը — ծովի մակարդակից 320,94 մ բարձրության վրա
Ամբարտակների նորմալ մակարդակի դեպքում ջրամբարի չափորոշիչները հետևյալն են[4]՝
- Առավելագույն երկարությունը — 6,6 կմ
- Միջին երկարություն — 6,25 կմ
- Առափնյա հատվածի երկարությունը — 33,7 կմ
- Առավելագույն լայնություն — 3,1 կմ
- Լայնությունը կենտրոնական մասում — 2,5 կմ
- Միջին լայնություն — 1,51 կմ
- Առավելագույն խորություն — 26,8 կմ
- Միջին խորություն — 8,6 կմ
Զիվեցյան ջրամբարը ի հայտ է եկել Սոլա գետի վրա ամբարտակ կառուցելու շնորհիվ։ Նրա երկարությունը 310 մ է կազմում, բարձրությունը 39 մ է[4]։
Կիրառելիություն
Ամբարտակը հանդիսանում է 21 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի մի մասը։ Ներկայումս ջրամբարը ոչ միայն օգտագործվում է էլեկտրաեներգիա արտադրելու նպատակով, ջրհեղեներից պաշտպանվելու և Վերին Վիսլայի վտակները կարգավորելու, այլև զբոսաշրջային նպատակներով։ Ենթադրվում է, որ շինարարության պահից 70 տարի անց ջրի ծավալը կնվազի մոտավորապես 50%-ով[5]։ 2015 թվականին ջրի ծավալը կրճատվեց 2 մետրով, որը հնարավորություն տվեց առավել լավ ուսումնասիրել հատակը[6]։
Հայտնի իրադարձություններ
- Ամեն տարի օգոստոսին անց է կացվում ռեգատա ի հիշատակ Ադամ Բանաշեկի։
- 1978 թվականի նոյեմբերի 15-ին լճի մոտ տեղի ունեցավ ավտոճանապարհային աղետ Katastrofa autobusów pod Żywcem։ Առավոտյան ժամը 5-ին երկու ավտոբուսներ Autosan H9 և Autosan H09, որոնք դեպի «Բժեշչա» ածխահանք էին տանում հանքագործներին, 18 մ բարձրությունից գահավիժեցին և ընկան լճի ջրերը։ Մահացավ 30 մարդ, 9-ին հաջողվեց փրկվել։ Աղետի մասին է հիշեցնում ցուցատախտակը, որը գտնվում է կամրջի վրա։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Գրականություն
- Robert Machowski, Martyna A. Rzętała, Mariusz Rzętała, Beata Wistuba Zbiornik Żywiecki – charakterystyka fizycznogeograficzna i znaczenie społeczno-gospodarcze. — Sosnowiec: Polskie Towarzystwo Geograficzne – Oddział Katowicki, 2005. — ISBN 83-922610-0-3
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիվեցյան լիճ» հոդվածին։ |