Զինաիդա Տուրչինա

Զինաիդա Միխայիլի Տուրչինա ( ուկրաիներեն՝ Зінаїда Михайлiвна Турчина, ծնյալ Ստոլիտենկո. մայիսի 17, 1946(1946-05-17), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նախկին ձեռնագնդորդուհի։ Մարզվելով իր ամուսնու՝ Իգոր Տուրչինի ղեկավարությամբ, Խորհրդային Միության հավաքականի կազմում 1973-1988 թվականներին մասնակցել է բոլոր խոշոր միջազգային մրցաշարերին, բացառությամբ ԽՍՀՄ-ի կողմից բոյկոտված 1984 թվականի ամառային օլիմպիական խաղերի, նվաճել է երեք օլիմպիական[1] և աշխարհի չեմպիոնի հինգ ոսկե մեդալ[2][3]։ 2000 թվականին ձեռքի գնդակի միջազգային ֆեդերացիան և մարզական լրագրողները նրան ճանաչել ու հռչակել են 20-րդ դարի լավագույն ձեռնագնդորդուհի[4][5]։

Զինաիդա Տուրչինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 17, 1946(1946-05-17) (78 տարեկան)
Ծննդավայր՝Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Ստոլիտենկոյին 1959 թվականին ձեռքի գնդակի պարապմունքների է բերել այդ ժամանակ արդեն որպես մարզիչ աշխատող Իգոր Տուրչինը, ով նրանից մեծ էր 10 տարով։ Վերջինս հետագայում գլխավորել է Կիևի Սպարտակ թիմը՝ 1962-1993 թվականներին և Խորհրդային Միության հավաքականը՝ 1973-1993 թվականներին։ Զինաիդան ամուսնացել է նրա հետ 1965 թվականին և փոխել ազգանունը՝ Ստոլիտենկոյից դառնալով Տուրչինա։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Նատալյան (ծնված 1971 թ.) և մեկ որդի՝ Միխայիլը (ծնված 1983 թ.): Նատալյան իր մոր հետ ձեռքի գնդակ է խաղացել Կիևի «Սպարտակում», իսկ Միխայիլը զբաղվել է բասկետբոլով[5]։ 1993 թվականին՝ ամուսնու մահից հետո, Տուրչինան ստանձնել է նրա մարզչական պաշտոնները Կիևի «Սպարտակում» և Ուկրաինայի ազգային հավաքականում։ 1996 թվականին նա ավարտել է մարզչական կարիերան, սակայն մինչև օրս աշխատում է որպես Կիևի «Սպարտակի» մենեջեր[6][7]։ 2002 թվականից նա ապրում է իր ընկերոջ՝ Վլադիմիրի հետ[8]։

Մարզական նվաճումներ

  • Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր (2)։ 1976, 1980
  • Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր (2)։ 1982, 1986
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2)։ 1975, 1978
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1)։ 1988
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1)։ 1973
  • Եվրոպայի չեմպիոնուհիների գավաթի խաղարկության հաղթող (13)։ 1970-1973, 1975, 1977, 1979, 1981, 1983, 1985-1988
  • Եվրոպայի չեմպիոնուհիների գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից (2)։ 1974, 1989
  • Գավաթակիրների գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից (1)։ 1991
  • ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր (20)։ 1969, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր (2)։ 1990, 1991
  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր (1)։ 1989
  • Ուկրաինայի չեմպիոնուհի (1)։ 1992

Կառավարական պարգևներ

  • Ուկրաինայի «Վաստակի հանար» III աստիճանի շքանշան[9]
  • Իշխանուհի Օլգայի շքամշան, 2009[10]
  • Իշխանուհի Օլգայի II աստիճանի շքամշան, 2002[11]
  • Իշխանուհի Օլգայի III աստիճանի շքամշան, 1997[12]
  • Կարմիր դրոշի 2 շքանշան
  • Պատվո նշան շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Гандбол: Справочник / Сост. Н. П. Клусов. — М.: Физкультура и спорт, 1982. — 224 с.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինաիդա Տուրչինա» հոդվածին։