Զիկա վիրուս

Զիկա վիրուս, ֆլավիվիրիդե վիրուսների ընտանիքի անդամ[9][10]։ Տարածվում է Aedes տեսակի ցերեկային ակտիվություն ունեցող մոծակներով, ինչպիսին են՝ A. aegypti և A. albopictus[9]: Այս անունը գալիս է Ուգանդայի Զիիկա անտառի անվանումից, որտեղ վիրուսը առաջին անգամ մեկուսացվել է 1947 թվականին[11]։ Զիկա վիրուսը առնչվում է դենգե, դեղին տենդերին, Ճապոնական էնցեֆալիտին և Արևմտյան Նեղոսի վիրուսներին[11]։ 1950 թվականից սկսած հիվանդությունը տարածվել է Աֆրիկայից Ասիա ընկած նեղ հասարակածային գոտում։ 2007-ից 2016-ը վիրուսը տարածվում է դեպի արևելք, Խաղաղ օվկիանոսի երկայնքով դեպի Ամերիկա, 2015–16-ին բերելով Զիկա վիրուսի էպիդեմիայի[12]։

Զիկա վիրուս
Տեսակտաքսոն
Փոխանցման ձևմոծակների միջոցով փոխանցվող[1]
Հետևանքզիկա վիրուսային վարակ[2] և Միկրոցեֆալիա[3]
Վարակ տարածողA. aegypti?[4], A. albopictus?[5], A. africanus?[6] և Aedes hensilli?[7]
Անվանվել էZika Forest?[8]
 Zika virus Վիքիպահեստում

Ինֆեկցիան, որը հայտնի է որպես Զիկա տենդ կամ Զիկա վիրուսի հիվանդություն, հաճախ անախտանիշ է, կամ դրսևորվում է միայն թույլ սիմպտոմատիկայով, որը դենգե տենդի[9] մեղմ ձևի է նման։ Քանի որ սպեցիֆիկ բուժում գոյություն չունի, Պարացետամոլը և հանգիստը կարող են օգնել ախտանիշները հաղթահարելու հարցում[13]։ 2016 թվականի տվյալներով հիվանդությունը հնարավոր չէ կանխել դեղամիջոցներով կամ պատվաստմամբ[13]։ Զիկա վիրուսը կարող է տարածվել հղի կնոջից երեխային։ Սա կարող է հանգեցնել միկրոցեֆալիայի, ուղեղի ծանր մալֆորմացիաների և այլ բնածին դեֆեկտների[14][15] առաջացմանը։ Զիկա ինֆեկցիաները մեծահասակների շրջանում կարող են հանգեցնել հազվադեպ հանդիպող Գիյեն-Բարեի համախտանիշի[16] զարգացմանը։

2016-ի հունվարին, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, հրապարակեցին ուղեցույցներ հիվանդությունով ախտահարված երկրներում կանխարգելման միջոցների մասին, և ուղեցույցներ հղի կանանց համար, այդ թվում նաև քննարկելով ճամփորդության հետաձգման հարցը[17][18]։ Այլ կառավարություններ և առողջապահական կազմակերպություններ ևս հայտնել են իրենց անհանգստությունը ճամփորդությունների վերաբերյալ[19][20][21], մինչդեռ Կոլումբիան, Դոմինիկական Հանրապետությունը, Պուերտո Ռիկոն, Էլ Սալվադորը և Ճամայկան խորհուրդ են տալիս կանանց հետաձգել հղիությունը, մինչև ռիսկերի մասին ավելի շատ ինֆորմացիա ունենալը[20][22][23][24]։

Վիրուսաբանություն

Զիկա Վիրուսը պատկանում է Flaviviridae ընտանիքին այն Flavivirus է, որն առնչվում է դենգե, դեղին տենդերին, Ճապոնական էնցեֆալիտին և Արևմտյան Նեղոսի վիրուսներին։ Ինչպես այլ ֆլավիվիրուսներ, Զիկա վիրուսը պատյանավորված է ու քսանանիստ և ունի չսեգմենտավորված, միաշղթա, 10–կիլոհիմք երկարություն ունեցող, դրական ՌՆԹ գենոմ։ Այն առավել սերտ է առնչվում Սփոնդվենի վիրուսին և Սփոնդվենի տաքսոնում հայտնի երկու վիրուսներից մեկն է[25][26][27][28][29]։

Դրական ՌՆԹ–ի գենոմը կարող է միանգամից ենթարկվել տրանսլյացիայի վիրուսային սպիտակուցների։ Ինչպես այլ ֆլավիվիրուսների դեպքում, ինչպիսին է միանման չափ ունեցող Արևմտյան Նեղոսի վիրուսը, ՌՆԹ գենոմը կոդավորում է յոթ ոչ կառուցվածքային սպիտակուցներ և երեք կառուցվածքային սպիտակուցներ[30]։ Կառուցվածքային պրոտեիններից մեկը պատյանավորում է վիրուսը։ Այս սպիտակուցը ֆլավիվիրուսի պատիճային գլիկոպրոտեինն է, որը կապվում է տիրոջ բջջի էնդոսոմալ թաղանթին՝ էնդոցիտոզը սկսելու համար[31]։ ՌՆԹ գենոմը ձևավորում է նուկլեոկապսիդ, 12–կԴա զանգված ունեցող կապսիդային պրոտեինի հետ միասին։ Նուկլեոկապսիդը, իր հերթին, պատված է տիրոջից ստացված մեմբրոանով, որը մոդիֆիկացված է երկու վիրուսային գլիկոպրոտեիններով։ Վիրուսային գենոմի ռեպլիկացիան կապված է միաշղթա, դրական ՌՆԹ–ից երկապարույր ՌՆԹ–ի սինթեզից, որին հետևում է տրանսկրիպցիան և ռեպլիկացիան, վիրուսային մՌՆԹ–ով և նոր միաշղթա ՌՆԹ(+) գենոմներով ապահովելու համար[32][33]։

Երկայնաձիգ հետազոտությունը ցույց է տվել, որը բջիջները Զիկա վիրուսով վարակելուց վեց ժամ անց, վակուոլները և միտոքոնդրիումները դրանցում սկսում են ուռչել։ Այս պրոցեսը այնքան նշանակալի է, որ պատճառ է դառնում բջջի մահվան, որը կոչվում է պարապտոզ։ Ծրագրավորված մահվան այս տեսակն իրականացնելու համար գենի էքսպրեսիա է անհրաժեշտ։ IFITM3–ը բջջի տրանսմեմբրանային սպիտակուց է, որն ունակ է պաշտպանելու վիրուսից, տիրոջ բջջին դրա հպումը կանխելով։ Բջիջները առավել ընկալունակ են Զիկա վիրուսի նկատմամբ, երբ IFITM3–ի մակարդակը ցածր է։ Բջիջն ինֆեկցելուց հետո, վիրուսը կազմափոխում է էնդոպլազմատիկ ռետկուլումը, ձևավորելով խոշոր վակուոլներ և բերելով բջջի մահվան[34]։

Զիկա վիրուսի երկու գիծ է հայտնի՝ Աֆրիկյան գիծը և Ասիական գիծը[35]։ Ֆիլոգենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսի տարածվածությունը Ամերիկաներում 89%–ով իդենտիկ է Աֆրիկյան գենոտիպերին, իսկ Ֆրանսիական Պոլինեզիայում հանդիպողը առավել սերտ է առնչվում Ասիական տեսակին[35][36][37]։

Ասիական տեսակը առաջին անգամ էվոլյուցիայի է ենթարկվել 1939–ին[38]։

Փոխանցում

Վիրուսի ողնաշարավոր առաջնային տերերը կապիկներն են, հայտնի է այսպես կոչված էնզոոտիկ մոծակ–կապիկ–մոծակ ցիկլը, մարդկանց միայն պատահական վարակումներով։ Մինչև 2007–ի համավարակի սկիզբը, Զիկան հազվադեպ էր ախտահարում մարդկանց, անգամ բարձր էնզոոտիկ շրջաններում։ Հազվադեպ, սակայն, այլ արբովիրուսներ ճանաչվել են, որպես մարդկային հիվանդությունների հարուցիչներ և տարածվում են մոծակ–մարդ–մոծակ ցիկլով, ինչպես դեղին տենդի վիրուսը և դենգե տենդի վիրուսը (երոկուսն էլ ֆլավիվիրուսներ են), ինչպես նաև չիկունգունյա վիրուսը (տոգավիրուս)[39]։ Չնայած համավարակի պատճառն անհայտ է, դենգեն՝ համանման արբովիրուսը, որն ինֆեկցում է նույն տեսակի մոծակների վեկտորը, հայտնի է, մասնավորապես, իր ինտեսնիֆիկացիայով, շնորհիվ ուրբանիզացիայի ու գլոբալիզացիայի[40]։ Զիկան առաջնային տարածվում է Aedes aegypti տեսակի մոծակներով[41] և, այդ թվում, կարող է տարածվել սեռական կոնտակտի միջոցով[42] կամ արյան փոխներարկման միջոցով[43]։ Զիկա վիրուսի հիմնական ռեպրոդուկտիվ թիվը (R0, փոխանցելիության չափը) գնահատվել է 1.4-ի և 6.6-ի սահմաններում[44]։

2015-ին, նորությունները հայտնվեցին Զիկա վիրուսի արագ տարածման մասին Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում[45]։ Այդ ժամանակ Համաամերիկյան Առողջապահության Կազմակերպությունը հրապարակեց երկրների և տարածքների ցուցակ, որոնք փորձ են ունեցել Զիկա վիրուսի տեղային տրանսմիսիայի, ընդգրկելով Բարբադոսը, Բոլիվիան, Բրազիլիան, Կոլումբիան, Դոմինակական Հանրապետությունը, Էկվադորը, Էլ Սալվադորը, Ֆրանսիական Գվիանան, Գվադելուպեն, Գվատեմալան, Գույանան, Հայիտին, Հոնդուրասը, Մարտինիքը, Մեքսիկան, Պանաման, Պարագվայը, Պուերտո Ռիկոն, Սան Մարտինը, Սուրինամը և Վենեսուելան[46][47][48]։ 2016-ի օգոստոսի դրությամբ, ավելի քան հիսուն երկրներ ունեցել են Զիկա վիրուսի լոկալ տրասմիասիայի փորձ[49]։

Մոծակներ

Գլոբալ Aedes aegypti կանխորոշված տեղաբաշխւմը: Քարտեզը պատկերում է հիվանդացության հավանականությունը (կապույտ= չկա հիվանդացություն, կարմիր= ամենաբարձր հիվանդացություն):

Զիկան առաջնային տարածվում է էգ Aedes aegypti մոծակներով, որոնք առավել ակտիվ են ցերեկային ժամերին[50][51]։ Մոծակները պետք է սնվեն արյամբ, որպեսզի ձվադրեն[52]։ Վիրուսը նաև մեկուսացվել է Aedes ցեղին պատկանող, arboreal մոծակների տեսակից, ինչպիսիք են՝ A. africanus-ը, A. apicoargenteus-ը, A. furcifer-ը, A. hensilli-ը, A. luteocephalus-ը և A. vittatus-ը, մոծակները, որոնք ունեն արտաքին ինկուբացիոն շրջան, որը տևում է մոտավորապես 10 օր[28]։

Վեկտորների իրական չափերը մինչ այժմ էլ դեռ անհայտ են։ Զիկան հայտնաբերվում է Aedes-ի ավելի ու ավելի շատ տեսակներում՝ Anopheles coustani, Mansonia uniformis, և Culex perfuscus, չնայած միայն այս փաստը բավական չէ նրանց վեկտոր համարելու[51] համար։ Վիրուսի առկայությունը պարզելու համար սովորաբար անհրաժեշտ է գենետիկ նյութի հետազոտություն հետադարձ տրանսկրիպտազային ՊՇՌ-ի միջոցով (RT-PCR): Ավելի հեշտ ու էժան տարբերակ է մոծակի կրծքավանդակի և գլխի լուսավորումը լույսի ճառագայթով, և քիմիական ներառուկների հայտնաբերումը, որոնք բնորոշ են վիրուսին, օգտագործելով մոտակա-ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա[53]։

A. albopictus-ի միջոցով տրանսմիսիան (վագր մոծակ), գրանցվել է 2007-ին Գաբոնի համաճարակի բռնկաման ժամանակ, որտեղ այն առաջին անգամ ներխուժել է երկիր, և միաժամակ դարձել է չիկունգունյայի և դենգե տենդի առաջնային վեկտոր[54]։ Նոր բռնկումներ կարող են լինել, եթե անձը, որը կրում է վիրուսը, մեկնում է մեկ այլ երկիր, որտեղ առկա է A. albopictus-ը[55]:

Հասարակության համար Զիկա վիրուսի պոտենցիալ ռիսը կարող է սահմանափակվել վեկտոր հանդիսացող մոծակների տարածվածության սահմանափակմամբ[56]։ Ամենահաճախ հիշատակվող A. aegypti գլոբալ տարածվածությունը ընդլայնում է իր սահմանները շնորհիվ գլոբալ առևտրի և ճամփորդության։ A. aegypti-ի տարածվածությունը այսօր երբևէ գրանցվածներից ամենամեծաքանակն է, բոլոր մայր ցամաքներում, ներառյալ Հյուսիսային Ամերիկան և նույնիսկ Եվրոպայի ծայրամասը (Մադեյրա, Նիդերլանդներ, հյուսիս-արևելյան Սև Ծովի ափ)[57]։ Զիկա կրելու ունակ մոծակների պոպուլյացիան հայտնաբերվել է Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Կապիտոլ Հիլում, Կոլումբիայում և գենետիկ ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք վերապրել են առնվազն չորս միմյանց հաջորդող ձմեռ այդ շրջանում։ Հետազոտության հեղինակները ենթադորում են, որ մոծակները հարմարվել են հյուսիսային կլիմայում գոյատևելուն[58]։ Զիկա վիուսը պահպանում է մոծակների միջոցով վարակելու իր ունակությունը, ինֆեկցիայից հետո մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում։ Սերմով փոխանցվելու դեպքում, համարվում է, որը վիրուսը կարող է պահպանել վարակելոիությունը ավելի երկար ժամանակով (ամենաքիչը երկու շաբաթ)[59][60]։

Զիկա վիրուսի էկոլոգիական նիշայի հետազոտումը թույլ է տալիս ենթադրել, որ տեղումների և ջերմաստիճանի փոփոխությունները դրա վրա կարող են ազդել ավելի մեծ չափով, քան դենգե տենդի հարուցչի, դարձնելով ավելի հավանական դրա առկայությունը տրոպիկական տարածքներում։ Սակայն գլոբալ ջերմաստիճանների բարձրացումը թույլ կտա հիվանդության վեկտորի տարածումը դեպի հյուսիս, հետևապես դրան կհաջորդի նաև Զիկայի տարածումը այդ շրջաններ[61]։

Սեռական

Զիկան կարող է տարածվել տղամարդուց և կնոջից նրանց սեռական զուգընկերներին, այս առումով ամենաշատը հայտնի են սիմպտոմատիկ տղամարդուց կնոջը փոխանցման դեպքեր[42][62][63]։ 2016-ի ապրիլին Զիկա վիրուսի սեռական ճանապարհով փոխանցում գրանցվել է վեց երկրներում՝ Արգենտինա, Չիլի, Ֆրանսիա, Իտալիա, Նոր Զելանդիա և ԱՄՆ՝ 2015-ի բռնկման ժամանակ[16]։

2016-ի հոկտեմբերից սկսած, Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնները խորհուրդ են տալիս տղամարդկանց, ովքեր ճամփորդել են դեպի Զիկա վիրուսի էնդեմիկ տարածք, օգտագործել պահպանակներ, կամ չունենալ սեռական հարաբերություն վերադարձից հետո ամենաքիչը վեց ամիս շարունակ, քանզի վիրուսը դեռևս վարակունակ է, նույնիսկ եթե սիմպտոմներ երբեք չեն նկատվել[64]։

Հղիություն

Զիկա վիրուսը կարող է փոխանցվել ուղղահայաց (կամ մորից երեխային), հղիության կամ ծննդաբերության ընթացքում[14][65]։ Ինֆեկցիան հղիության ընթացքում կապված է չծնված երեխայի նյարդային զարգացման փոփոխությունների հետ[66]։ Հիվանդության զգալի զարգացումը կապված է միկրոցեֆալիայի զարգացման հետ, այն դեպքում, երբ մեղմ ինֆեկցիան կարող է բերել նյարդաիմացական խանգարումների՝ մեծ տարիքում[67][68]։ Միկրոցեֆալիայից բացի ուղեղի բնածին այլ անոմալիաներ ևս գրանցված են Զիկա վիրուսի համաճարակի բռնկման ընթացքում[69]։

Արյան փոխներարկում

2016-ի ապրիլին արյան փոխներարկման միջոցով Զիկայի փոխանցման երկու դեպք է գրանցվել, երկուսն էլ Բրազիլիայում[43], որից հետո ԱՄՆ Ուտելիքի և Դեղամիջոցների Նշանակումը խորհուրդ է տվել արյան դոնորների սքրինինգ և բարձր ռիսկ ունեցող դոնորներից արյան ստացման հետաձգում չորս շաբաթով[70][71]։ Պոտենցիալ ռիսկը ենթադրվել է արյուն-դոնոր սքրինինգային հետազոտության հիման վրա, Ֆրանսիական Պոլինեզիայում Զիկայի բռնկման ընթացում, որի ժամանակ պարզվել է, որ 2013-ի նոյեմբերի և 2014 փետրվարի ընթացքում դոնորների շրջանում Զիկա ՌՆԹ դրական են եղել դոնորների 2.8%-ը (42), և բոլորն անախտանիշ են եղել արյուն հանձնելիս։ Զիկա դրական դոնորներից ինը նշել են Զիկա տենդի սիմպտոմների զարգացում արյուն հանձնելուց հետո, բայց 34 նմուշներից միայն երեքն են աճել կուլտուրաներում[72]։

Պաթոգենեզ

Զիկա վիրուսը ռեպլիկացվում է մոծակի միջնաղու էպիթելիալ բջիջներում, այնուհետ թքագեղձերի բջիջներում։ 5–10 օր անց, վիրուսը կարող է հայտնաբերվել մոծակի թքում։ Եթե մոծակի թուքը ներմուծվում է մարդու մաշկի մեջ, վիրուսը կարող է ախտահարել էպիդերմալ կեռատինոցիտները, մաշկի ֆիբրոբլաստները և Լանգերհանսի բջիջները։ Ենթադրվում է, որ վիրուսի պաթոգենեզը շարունակվում է ավշային հանգույցներ և արյան հուն տարածվելով[25][73]։ Ֆլավիվիրուսները ռեպլիկացվում են ցիտոպլազմայում, սակայն Զիկա անտիգենները հայտնաբերվել են ինֆեկցված բջջի կորիզում[74]։

Զիկա տենդ

Ցանավորում, որպես Զիկայի դրսևորում

Զիկա տենդը նաև հայտնի է որպես Զիկա վիրուսի հիվանդություն հիվանդություն, որը հարուցվում է Զիկա վիրուսով[75]։ Դեպքերի մեծամասնությունում ընթացքն ասիմպտոմ է, բայց եթե սիմպտոմներն այնուամենայնիվ առկա են, դրանք սովորաբար մեղմ են և կարող են նմանակել դենգե տենդը[75][76]։ Ախտանիշները ներառում են տենդ, կարմիր աչքեր, հոդացավ, գլխացավ, և մակուլոպապուլյար ցանավորում[75][77][78]։ Սիմպտոմները սովորաբար յոթ օրից պակաս են տևում[77]։ Ինֆեկցիայի սկզբնական փուլում չկան մահվան գրանցված դեպքեր[76]։ Ինֆեկցիան հղիության ընթացքում միկրոցեֆալիայի և ուղեղի այլ ժառանգական մալֆորմացիաների պատճառ է դառնում որոշ երեխաների շրջանում[14][15]։ Ինֆեկցիան մեծահասակների շրջանում ասոցացված է Գիյեն-Բարեի համախտանիշի հետ[76]։

Ախտորոշումը հաստատվում է ուսումնասիրելով արյունը, մեզը կամ թուքը Զիկա վիրուսի ՌՆԹ հայտնաբերելու նպատակով, երբ անձը հիվանդ է[75][77]։

Կանխարգելումը ներառում է մոծակների խայթոցների քանակության նվազեցում տարածաշրջաններում, որտեղ հիվանդությունը տարածված է, և պահպանակների օգտագործում[77][79]։ Խայթոցները կանխարգելելու միջոցառումները ներառում են միջատներին վանող նյութերի օգտագործումը, մարմնի մեծ մասի ծածկումը հագուստով, մոծակային ցանցերի օգտագործումը, և կանգային ջրերից ազատվելը, քանի որ այդտեղ մոծակները բազմանում են[75]։ Պատվաստում գոյություն չունի[77]։ Առողջապահական կազմակերպությունները խորհուրդ են տալիս, որ կանայք, որոնք եղել են 2015–16-ի Զիկայի բռնկման վայրերում, քննարկեն հղիության հետաձգումը, իսկ հղի կանայք հետաձգեն իրենց ճամփորդությունը դեպի այդ վայրեր[77][80]։ Քանի դեռ սպեցիֆիկ բուժում գոյություն չունի, Պարացետամոլը և հանգիստը կարող են օգնել ազատվել ախտանիշներից[77]։ Հոսպիտալացումը հազվադեպ է անհրաժեշտ[76]։

Պատվաստման զարգացում

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը համարում է, որ առաջնությունը պետք է տրվի ինակտիվացված պատվաստումների և այլ ոչ կենդանի վակցինաների զարգացմանը, որոնք անվտանգ են հղի կանանց շրջանում կիրառելու առումով[81]։

2016-ի Մարտի դրությամբ, 18 ընկերություններ և ինստիտուտներ ներառված են ընդդեմ Զիկայի պատվաստանյութի զարգացման պրոցեսում, բայց վակցինան դժվար թե լայնորեն հասանելի լինի մոտակա տաս տարիներից ավելի շուտ[81][82]։

2016-ի հունիսին ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների նշանակման տեսչությունը հաստատեց Զիկայի դեմ պատվաստման զարգացման առաջին կլինիկական հետազոտության անցկացումը։ 2017-ի մարտին ԴՆԹ պատվաստանյութը հատատվեց երկփուլ կլինիկական հետազոտության համար[83]։ Պատվաստումը կազմված է ԴՆԹ-ի փոքր, ցիրկուլյար կտորներից, որոնք հայտնի են որպես պլազմիդներ, որոնց գեները էքսպրեսում են Զիկա վիրուսի պատիճի սպիտակուցները։ Քանի որ պատվաստանյութը չի պարունակում վիրուսի գենոմի ամբողջական հաջորդականությունը, այն չի կարող ինֆեկցիա առաջացնել[84]։ 2017-ի ապրիլին, և՛ ենթամիավորային, և՛ ինակտիվացված վակցինաները ներառվել են կլինիկական հետազոտություններում[85]։

Պատմություն

Երկրներ, որոնք ունեն, կամ ունեցել են Զիկայի ապացուցված փոխանցման դեպքեր (2016-ի հունվար[86])

Վիրուսի մեկուսացումը կապիկներից և մոծակներից, 1947

Զիկայի տարածումը[37][87][88]

Վիրուսը առաջին անգամ մեկուսացվել է 1947 ապրիլին ռեզուս մակակից, կապիկը տեղավորվել է վանդակում Ուգանդայի Զիիկա Անտառում, Վիկտորիա լճի հարևանությամբ, Դեղին տենդի ուսումնասիրության ինստիտուտի գիտնականների կողմից[89]։ Վիրուսի երկրորդ մեկուսացումը տեղի է ունեցել 1948-ի հունվարին A. africanus մոծակից, նույն վայրում[90]։ Երբ կապիկի մոտ տենդ է զարգացել, հետազոտողները մեկուսացրել են նրա շճահեղուկից «ֆիլտրվող վարակունակ ագենտ», որը անվանվել է Զիկա 1948-ին[91]։

Զիկայի տարածումը Աֆրիկայում և Ասիայում, հիմնված մոլեկուլյար հաջորդականության տեղեկատվական բազայի վրա[92]։

Մարդկային ինֆեկցիայի առաջին ապացույցը՝ 1952

1952-ին հրապարակված շճաբանական հետազոտության արդյունքները առաջին անգամ վկայեցին Զիկայով մարդու վարակվելու մասին[93]։ 99 մարդկանց շիճուկներ էին հետազոտվել, 6.1% ունեին չեզոքացնող հակամարմիններ։ Որպես 1954-ի բռնկման մաս, դեղնուկի ուսումնասիրությունը ենթադրեց, որ դրա պատճառը դեղին տենդն է և հետազոտողները հայտնեցին մարդուց վիրուսի մեկուսացման մասին[94], սակայն հետագայում պարզվեց, որ պաթոգենը սերտորեն առնչվում է Spondweni virus-ին[95]։ Spondweni-ին նաև համարվեց ինքնասահմանափակվող ինֆեկցիայի պատճառ, 1956-ին հրատարակված հետազոտությունում[96]։

Հասարակածային Աֆրիկայում և Ասիայում տարածվածություն՝ 1951–2016

Հետագա սերոլոգիական հետազոտությունները Աֆրիկյան և Ասիական մի շարք երկրներում ցույց տվեցին, որ վիրուսը լայնորեն տարածված է մարդկային պոպուլյացիայում այս շրջաններում[91]։ Մարդկային ինֆեկցիայի առաջին իրական դեպքը հայտնաբերվել է 1964-ին Սիմպսոնի կողմից[97], ով ինքն արդեն ինֆեկցված էր, մոծակից վիրուսը մեկուսացնելու ընթացքում[91]։ Այնուհետ մինչև 2007 թվականը, կային միայն 13 հաստատված մարդկային ինֆեկցիայի դեպքեր Աֆրիկայում և Հարավ-Արևելյան Ասիայում[98]։ 2017-ին հրատարակված հետազոտությունը ցույց տվեց, որ Զիկա վիրուսը, չնայած գրանցված ընդամենը մի քանի դեպքերի, գաղտնի ցիրկուլյացիա է կատարում Արևելյան Աֆրիկայում վերջին երկու տասնամյակների ընթացքում, ըստ 1992-ից 2016-ի միջակայքում հավաքված արյան նմուշների ZIKV IgM հակամարմինների առկայության հեատազոտության[99]։

Միկրոնեզիա, 2007

2007-ի ապրիլին, Աֆրիկայից և Ասիայից դուրս առաջին բռնկումը տեղի ունեցավ Միկրոնեզիայի Ֆեդերատիվ նահանգների Յապ կղզում, բնութագրվելով ցանավորմամբ, շաղկապենաբորբով և հոդացավով, որը սկզբնական շրջանում ընկալվեց որպես դենգե, չիկունգունյա կամ Ռոս գետի հիվանդություն[100]։ Շճային հետազոտությունը հիվանդության սուր փուլում գտնվող հիվանդներից ցույց տվեց, որ շիճուկը պարունակում էր Զիկայի ՌՆԹ։ Դեպքերից 49 հաստատվեցին, 59 չհաստատվեցին, ոչ-ոք չհոսպիտալացվեց և ոչ-ոք չմահացավ[101]։

2013–2014

2013-ի հոկտեմբերին Օկեանիայի առաջին բռնկման գնահատումը ցույց տվեց, որ Ֆրանսիական Պոլինեզիայի ախտահարված պոպուլյացիայի 11%-ը, նաև ուներ Գիյեն-Բարեյի համախտանիշ։ Զիկա վիրուսը տարածվեց Նոր Կալեդոնիա, Զատկի Կղզի, ինչպես նաև Կուկի Կղզիներ, որտեղ 2014-ի հունվարին 1385 դեպք հաստատվեց։ Նույն տարում Զատկի Կղզին 51 նոր դեպք գրանցեց։ Ավստրալիան սկսեց դեպքեր գրանցել 2012-ին։ Հետազոտությունը ցույց տվեց, որ վարակը բերվել էր ճամփորդների կողմից, որոնք վերադարձել էին Ինդոնեզիայից և այլ ախտահարված երկրներից։ Նոր Զելանդիայում ևս դեպքեր հայտնաբերվեցին վերադարձող օտարերկրացի ճամփորդների պատճառով։ Օկեանիայի երկրները, որոնք առնչվում են Զիկայի հետ, հետևյալն են՝ Կալեդենոիա, Վանատու, Սողոմոնի Կղզիներ, Մարշալի Կղզիներ, Ամերկյան Սամոա, Սամոա և Տոնգա[102]։

2013-ի և 2014-ի միջև հետագա էպիդեմիաներ գրանցվեցին Ֆրանսիական Պոլինեզիայում, Զատկի Կղզում, Կուկի Կղզիներում և Նոր Կալեդոնիայում[24]։

Ամերիկա, 2015

Միկրոցեֆալիայով երեխայի նկար (ձախում), համեմատած (աջում) առող երեխայի հետ:Սա Զիկա վիուսի պոտենցիալ էֆեկտներից է: Միկրոցեֆալիայի առաջին նշանները կարող են զարգանալ ծննդից հետո մի քանի ամսվա ընթացքում:

2015-ին և 2016-ին գրանցվեց էպիդեմիա նաև Ամերիկայում։ Բռնկումը սկսվեց 2015-ի ապրիլին Բրազիլիայում և տարածվեց այլ երկրներ, այդ թվում՝ Հարավային Ամերիկա, Կենտրոնական Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա և Կարիբյան ավազան։ 2016-ի հունվարին, ԱՀԿ հայտարարեց, որ վիրուսը ամենայն հավանականությամբ կընդգրկի ողջ Ամերիկան, արդեն տարեվերջին[103], և 2016-ի փետրվարին ԱՀԿ-ն հայտնեց միկրոցեֆալիայի և Գիյեն-Բարեյի համախտանիշի գրանցված մի շարք դեպքերի մասին Բրազիլիայում, համարելով այս դրսևորումները Զիկայի բռնկման հետևանք` «Հասարակական առողջության միջազգային անհետաձգելի մտահոգության առարկա»[11][104][105][106]։ Գնահատականների համաձայն 1.5 միլիոն մարդ ինֆեկցված էր Զիկա վիրուսով Բրազիլիայում[107], միկրոցեֆալիայի ավելի քան 3,500 դեպքերի գրանցումով 2015-ի Հոկտեմբերի և 2016-ի հունվար ամիսների միջև[108]։

Մի շարք երկրներ հայտնեցին ճամփորդությունների հետ կապված իրենց մտահոգությունը, և սպասվում էր, որ բռնկումները նշանակալի դեր կխաղան տուրիզմի ինդուստրիայում[11][109]։ Մի շարք երկրներ նույնիսկ անսովոր քայլ արեցին, հորդորելով իրենց քաղաքացիներին հետաձգել հղիությունը, մինչև վիրուսի, և դրա՝ պտղի զարգացման վրա ազդեցության մասին ավելի շատ բան հայտնի կլինի[22]։ 2016-ի Ամառային օլիմպիական խաղերում, որոնք անցկացվեցին Ռիո դե Ժանեյրոյում, առողջապահական կազմակերպությունները մտահոգություն հայտնեցին պոտենցիալ կրիզիսի մասին թե՛ Բրազիլիայում, թե՛ միջազգային աթլետների և տուրիստների վերադարձից հետո իրենց երկրներում վիրուսի հնարավոր տարածման մասին։ Որոշ հետազոտողներ հայտնել են, որ միայն մեկ կամ երկու զբոսաշրջիկ պետք է որ ինֆեկցված լինի երեք շաբաթվա ընթացքում, կամ մոտավորապես 3.2 ինֆեկցիա 100,000-ին[110]։ 2016-ի նոյեմբերին ԱՀԿ-ն հայտարարեց որ Զիկա վիրուսը այլևս գլոբալ անհետաձգելի սպառնալիք չէ, սակայն այն համարեց «բարձր կարևորություն ունեցող և երկարատև ձգձգվող խնդիր[111]։

2017-ին ապրիլին Զիկա վիրուսի դեպքերի քանակությունը Ամերիկայում զգալիորեն նվազեց[112]։

Այլ դեպքեր

2016-ի մարտին Ռեյտերսը հրապարակեց, որ Զիկան մեկուսացվել է 2014-ին վերցրած ծերունու արյան նմուշից Չիտագոնգում, որը գտնվում է Բանգլադեշում, որպես ռետրոսպեկտիվ հետազոտության մաս[113]։ Զիկայի դեպք է գրանցվել նաև Տանզանիայում 2016-ին[114]։

Օգոստոս և նոյեմբեր ամիսներ միջև Զիկա վիրուսով հարուցված ինֆեկցիայի 455 դեպք հաստատվեց Սինգապուրում[115][116]։

2017-ին Զիկայի երկու դեպք գրանցվեց Անգոլայում[117]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիկա վիրուս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիկա վիրուս» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա