Զիգինշոր (քաղաք)

Զիգինշոր (ֆր.՝ Ziguinchor), քաղաք, որը գտնվում է Սենեգալի հարավային մասում, համանուն մարզի վարչական կենտրոնը։ Այն նաև Զոգինշոր շրջանի է և ամբողջ Կազամանս հարավային շրջանի կենտրոնն է։

Բնակավայր
Զիգինշոր
ԵրկիրՍենեգալ Սենեգալ
Մակերես9 կմ²
ԲԾՄ12 մետր
Բնակչություն205 294 մարդ (2013)
Ժամային գոտիECG
Զիգինշոր (քաղաք) (Սենեգալ)##
Զիգինշոր (քաղաք) (Սենեգալ)

Պատմություն

Առաջին եվրոպացիները, որոնք ոտք են դրել այս տարածքներ, եղել են պորտուգալական արշավախնբի անդամները 1457 թվականին Ալվիզե Կադամոստոյի գլխավորությամբ։ Արշավախումբը կազմակերպել էր պորտուգալացի արքայազն Հենրի Խովագնացը, սակայն առաջին բնակավայրը պորտուգալացիների կողմից հիմնադրվել է 1645 թվականին։ 1886 թվականին Զիգինշորն անցել էր Ֆրանսիայի իշխանության տակ։ Գվինեա Բիսաուի անկախության համար մղված պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է գնդակոծության պորտուգալական զորքերի կողմից (Զիգինշորը գտնվում է Գվինա Բիսաույի անմիջական հարևանությամբ, որն այդ ժամանակ եղել է պորտուգալական գաղութ), որոնք հետապնդել են այնտեղ թաքնված Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության աֆրիկյան կուսակցության ջոկատներին։

Բնակչություն

Զիգինշորը երկրի բազմազգ քաղաքներից մեկն է, որտեղ բնակվում են մանդինկաներ, դիոլներ, վոլոֆներ, ֆուլբեներ, սոնինկեներ և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։

2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 169,708 մարդ[1]։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.

19881997200120022013
124,283180,555216,971153,269169,708

Տնտեսություն

Զիգինշորը գտնվում է Կազամանս գետի ստորոտին հոսանքներում՝ նրա գետաբերանից ոչ հեռու, ծովի մակարդակից 15 մետր բարձրության վրա[2]։ Քաղաքի նավահանգստի միջոցով քաղաքից արտահանվում են ածուխ և երկաթի հանքաքար։ Քաղաքում կա գետնանուշի կարագի արտադրություն։ Քաղաքն ունի նաև օդանավակայան[3]։

Կլիմա

Քաղաքի կլիման բնութագրվում է որպես արևադարձային։ Տեղումների տարեկան միջին նորմը կազմում է շուրջ 1550 միլիմետր։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգինշոր (քաղաք)» հոդվածին։