Վագրաձի

(Վերահղված է Զեբրից)
Վագրաձի
Վագերաձիեր
Equus (Hippotigris) quagga
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
Լատիներեն անվանում
Hippotigris



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Վագրաձիեր կամ զեբրեր, (լատին․՝ Hippotigris), միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուն կենդանիների խումբ։ Հանդիպում են հոտերով[1]։

Մարմնի երկարությունը 200-240 սմ է, պոչինը՝ 45-57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120- 140 սմ, քաշը՝ մինչև 350 կգ։ Մարմինը պատված է իրար հաղորդող մուգ և բաց գույնի շերտերով։

Բաշը կարճ է, ուղղաձիգ դիրքով։ Պոչը վերջանում է երկար մազափնջով։ Ըստ մեծության, գանգի կառուցվածքի ու շերտավորության տարբերում են վագերաձիերի 3 տեսակ։ Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում[2]։

Շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բուսական կերով։ Հղիությունը տևում է 346-390 օր։ Ծնում են 1-2 ձագ։ Արհեստական պայմաններում լավ են բազմանում։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագրաձի» հոդվածին։