Զանգակ բողկանման

բույսերի տեսակ
Զանգակ բողկանման
Զանգակ բողկանման
Զանգակ բողկանման
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԱստղածաղկավորներ (Asterales)
ԸնտանիքԶանգակազգիներ (Campanulaceae)
ԵնթաընտանիքԶանգակայիններ (Campanuloideae)
ՑեղԶանգակ (Campanula)
ՏեսակԶանգակ բողկանման (C. rapunculoides)
Միջազգային անվանում
Campanula rapunculoides

Զանգակ բողկանման (լատին․՝ Campanula rapunceloides, ռուս.՝ колокольчик репчатовидный), զանգակազգիների ընտանիքի երկշաքիլավոր, բազմամյա մոլախոտ։ Բույսը վեգետատիվ ճանապարհով աճում ու բազմանում է ծլարմատավորների նման, սակայն փոքր-ինչ յուրահատուկ ձևով։ Առաջին տարում բույսը առաջացնում է մի քանի սրտաձև տերևներով արմատամերձ վարդակ, որի առանցքը հողի մեջ խոանում է 3 սմ չափով և վերածվում ավելի քան 10սանտիմետրանոց առանցքային, չճուղավորվող արմատի։ Այս վիճակում ծիլը ձմեռում և հաջորդ տարում աճը շարունակվում է։ Երկարավուն, բողկանման արմատի գլխիկի վրա առաջնում են բազմաթիվ շառավղային ծիլեր, որոնց հանգույցնեից առաջանում են ուղղականգուն, փոքր-ինչ թավոտ ցոուններ որոնց բարձրությունը հասնում է մինչև 80 սմ։ Ցողունի վերին մասում, մի կողմից կախված են զանգակաձև կապուտակ ծաղիկներ։

Տարածում

Տարածված է՝ Եվրոպայում, Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, նախկին ՍՍՀՄ եվրոպական մասում, հարավային գոտիներում և հատկապես Կովկասում, Հայաստանի նախալեռնային լեռնային և անտառատափաստանային գոտիներում։

Գրականություն

  • Ռ. Ս. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «լույս» հրատարակչություն Երևան - 1980 թվական
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակ բողկանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակ բողկանման» հոդվածին։