Երևանի գավառ

գավառ Երևանի նահանգի կազմում

Երևանի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1840-1846 թվականներին մտել է Վրացա-Իմերեթական, 1846-1849 թվականներին՝ Թիֆլիսի, 1849-1918՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Երևան քաղաքն էր։

Երևանի գավառ
Эриванский уезд

Զինանշան

Երևանի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵրևանի նահանգ
Ներառում է22 համայնք
ՎարչկենտրոնԵրևան
Խոշորագույն քաղաքԵրևան
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)150 879
Ազգային կազմՀայեր (մոտ 39 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք3,030
Հիմնադրված է1840 թ.
Պատմական շրջան(ներ)Կոտայք, Ոստան

Երևանի գավառը հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Նոր Բայազետի, արևմուտքից՝ Էջմիածնի ու Սուրմալուի, հարավից՝ Շարուր-Դարալագյազի գավառներին։ Հարավ-արևմուտքում՝ Արաքս գետի երկայնքով, անցնում էր սահմանը Ղաջարական Պարսկաստանի հետ։

Ներառել է հիմնականում ժամանակակից Արարատի մարզը, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Աբովյանի շրջանը և Նախիջևանի ինքնավար հանրապետության Սադարակի շրջանը։

Անվանում

Ռուսական վարչաքաղաքական տեքստերում հայտնի էր որպես «Էրիվան», ինչը պարսկերեն «Իրավան» անվան անվանափոխված ձևն էր։ 1918 թվականից վերջնական ամրագրվում է քաղաքի հայկական անունը՝ Երևան։

Պատմություն

Գավառն այդպիսի սահմաններով կազմվել է 1840 թվականին[Ն 1]։ Այդ ժամանակ ամբողջ Հարավային Կովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։

1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի տարածքը և Ալեքսանդրապոլի գավառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի հիմքը։ 1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ 1930 թվականին լուծարվել է։

Բնակչություն

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 150 879 մարդ էր, որի մոտ 39 տոկոսը հայեր էին (58148 մարդ), ավելի քան 51 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (77491 մարդ)։ Բուն քաղաքի բնակչությունը 1897 թվականին հասել էր 29006 մարդու, որից հայեր էին 12523-ը (43.2 %), թաթարներ՝ 12359-ը (42.6 %)[2]։ Արևելյան Հայաստանի 3 խոշորագույն քաղաքներում (Շուշի, Ալեքսանդրապոլ, Երևան) այն 3-րդ տեղում էր[3]։

1926 թվականին գավառի բնակչությունը կազմել է 178652 մարդ[4]։

Վարչական բաժանում

1913 թվականին գավառը բաժանված էր 16 գյուղական համայնքի[5]՝

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 568