Երվանդ Ֆրանգյան

հայ փիլիսոփա

Երվանդ Ֆրանգյան (փետրվարի 3, 1878(1878-02-03)[1], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1928(1928-03-15)[1], Թավրիզ, Իրան), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1913):

Երվանդ Ֆրանգյան
Ծնվել էփետրվարի 3, 1878(1878-02-03)[1] Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 15, 1928(1928-03-15)[1] (50 տարեկան) Թավրիզ, Իրան
Մասնագիտությունփիլիսոփա
Ալմա մատերHU Berlin
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1913)

Կենսագրություն

Երվանդ Ֆրանգյանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 3-ին, Իգդիրում։ 1913 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ Ֆրանգյանը էմպիրիոկրիտիցիզմի փիլիսոփայության ներկայացուցիչ է։ Ըստ նրա՝ փիլիսոփայությունը գիտությունների գիտություն չէ. ամեն մի գիտություն ունի իր փիլիսոփայությունը։ Փիլիսոփայության պատմությանը բնորոշ է «միարմատեան» և «Երկարմատեան» վարդապետությունների՝ մոնիզմի և դուալիզմի հակադրությունը։ Նրա կարծիքով՝ մատերիալիզմը և իդեալիզմը չեն բավարարում որոնող ու քննադատող մտքին. անհրաժեշտ է մի երրորդ ուղղություն, որը զերծ է այս երկուսի հիմնական թերություններից։ Այդպիսի ուղղություն է «համադրական մոնիզմի» կամ քննադատական ռեալիզմի փիլիսոփայությունը, ըստ որի՝ ճանաչողության հիմքում ընկած է փորձը՝ որպես արդյունք «Եսի» և «միջավայրի» փոխհարաբերության։ Մատերիան և հոգին, օբյեկտը և սուբյեկտը հանդես են գալիս որպես փորձի համարժեք անդամներ։ «Նիւթական գոյակը չէր կարող աւելի շուտ տրուած լինել, քան հոգեկանը։ Մէկն առանց միւսի՝ անմտածելի է եւ անհասկանալի» («Մեր փիլիսոփայական աշխարհայեացքը», 1929, էջ 37)։ Այս սկզբունքով Ֆրանգյանը բացատրում է նաև տնտեսական և հոգևոր կյանքի, տնտեսության ու գաղափարախոսության փոխհարաբերությունը և մերժում Մարքսի «տնտեսական մատերիալիզմի» այն դրույթը, թե հասարակության զարգացումը կախված է բացառապես նյութական գործոնների, այն է՝ արտադրողական ուժերի զարգացումից։ Ըստ Ֆրանգյանի՝ հասարակության զարգավման հարցում մեծ է սուբյեկտիվ գործոնների՝ գիտակցության ձևերի, գաղափարախոսության դերը[2]։

Մահ

Մահացել է 1928 թվականի մարտի 15-ին, Թավրիզում։

Երկեր

  • Քրիստափոր Միքայէլեան։ Նրա կեանքը եւ աշխարհայեցողութիւնը, Ֆրանգյան Երվանդ, Լիբանան, Համազգայինի Վահէ Սէթեան, 1989[3]։
  • Հայ հասարակական միտքը։ Խ. Աբովեան, Ս. Նազարեան, Մ. Նալբանդեան, Ռ. Պատկանեան, Խրիմեան Հայրիկ, Ֆրանգյան Երվանդ., Գահիրէ, «Յուսաբեր», 1928[4]։
  • Քրիստափոր Միքայէլեան։ Նրա կեանքը եւ աշխարհայեցողութիւնը, Ֆրանգյան Երվանդ, Բագու, «Արամազդ», 1917[5]։
  • Հասարակական էտիւդներ, Բաքու, 1917։
  • Հասարակագիտական էտիւդներ Հ. Յ. Դաշնակցութեան սոցիալ-փիլիս. աշխարհայեցողութեան հիմնաւորման շուրջը, Ֆրանգյան Երվանդ, Բագու, «Արամազդ», 1917[6]։
  • Գերմաներէն-հայերէն բառարան, Ֆրանգյան Երվանդ, Թիֆլիզ, Ն. Աղանեանի, 1913[7]։
  • Յունական փիլիսոփայությիւն, Ֆրանգյան Երվանդ, Թիֆլիզ, Ա. Մ. Կերեսելիձէի, 1913[8]։
  • Ն. Կ. Միխայլովսկին որպէս փիլիսօփա-սօցիօլօգ, Ֆրանգյան Երվանդ, Երևան, «Լոյս», Արշակ Յակովբեանցի և որդիք, 1911[9]։
  • Պեսսիմիզմի փիլիսօփան։ Շօպենհաուէրի մահւան 50-եակի առթիւ 1860-1910, Ֆրանգյան Երվանդ, Երևան, «Լոյս», 1911[10]։
  • Ֆ. Նիցշէ եւ նրա փիլիսօփայութիւնը։ Նրա մահւան 10-եակի առիթով 1900-1910, Ֆրանգյան Երվանդ, Թիֆլիս, «Հերմէս», 1910[11]։
  • Միտք։ Զուտ գիտական եւ փիլիսօփայական ժողովածու, Ֆրանգյան Երվանդ, Երևան, «Լոյս», Արշակ Յակովբեանցի և որդիք, 1910[12]։
  • Պատմափիլիսօփայութիւն։ Գիտական-փիլիսոփայական էտիւդ, Ֆրանգյան Երվանդ, Երեւան, «Լույս», 1909[13]։
  • Փիլիսոփայական նամականի, «Գործ», № 19, 22, 25, 46, 1908:
  • Քրքիջներ, Ֆրանգյան Երվանդ, Թիֆլիս, «Հերմես», 1906[14]։
  • Ատրպատական։ (Պատկերազարդ ժողովածու), Ֆրանգյան Երվանդ, Թիֆլիս, «Հերմէս», 1905[15]։
  • Արհամարւածները։ Ֆրանգյան Երվանդ, Թավրիզ, Հայոց առաջնորդական, 1905[16]։

Գրականություն

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Ֆրանգյան» հոդվածին։