Երկրորդ օդաչու

Երկրորդ օդաչու, օդաչուի վկայականով մասնագետ ինքնաթիռում, որը կատարում է օդաչուի գործառույթ, սակայն չի հանդիսանում ինքնաթիռի հրամանատար։ Միայն վերապատրաստման համար ինքնաթիռում գտնվող օդաչուն չի համարվում երկրորդ օդաչու[1]։

Ինքնաթիռի հրամանատարը ձախից և երկրորդ օդաչուն աջից, 2009 թ.

Տերմինաբանություն

Անգլալեզու երկրներում երկրորդ օդաչուին անվանում են անգլ.՝ first officer։

Պետական ավիացիայում երկրորդ օդաչուի համարժեքը համարվում է «անձնակազմի հրամանատարի օգնականը» կամ «օդաչուի օգնականը»[2]։

Ինքնաթիռի կառավարման խցում երկրորդ օդաչուն նստում է աջ նստարանին, իսկ ձախ կողմում նստում է ինքնաթիռի հրամանատարը։

Նախապատրաստում

Ավանդաբար երկրորդ օդաչուի կարգավիճակում թռիչքները համարվում են որպես նախապատրաստում ինքնաթիռի հրամանատարի համար։ Խորհրդային տարիներին նախապատրաստման ժամկետը համարվում էր 10 տարի, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո կադրերի պակասի պատճառով այդ ժամկետը կրճատվեց 3-4 տարի[3]։

Բանահյուսության մեջ

Երկրորդ օդաչուների մասին հաճախ օգտագործվող խոսքը՝ «Մեր գործը աջ է՝ չխանգարել ձախին» (ինքնաթիռի հրամանատարը սովորաբար նստում է ձախ կողմում)[4]։

Ծանոթագրություններ

Գրականություն