Երիտասարդ Վերթերի տառապանքները
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» (գերմ.՝ Die Leiden des jungen Werthers[4]՝ առաջին հրատարակություներում և գերմ.՝ Die Leiden des jungen Werther ժամանակակիցներում), գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի սենտիմենտալային էպիսթոլարական վեպ։ Առաջին անգամ տպագրվել է 1774 թվականին[5]։ Վեպում գերմանական իրականության պատկերի ֆոնին արտացոլվում են հերոսի՝ անձնական տառապանքները։
Հեղինակ | Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նամակավեպ[1][2], օրագրային գրականություն և sentimental novel? |
Թեմա | lovesickness? և ինքնասպանություն |
Կազմված է | Q112264168? և Q112264369? |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Ստեղծման տարեթիվ | 1774 |
Նկարագրում է | Walheim? |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակման տարեթիվ | 1774[3] |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/goethe/werther/werther.html |
Վիքիքաղվածք | Երիտասարդ Վերթերի տառապանքները |
Die Leiden des jungen Werthers Վիքիպահեստում |
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը դարձավ Գյոթեի երկրորդ գրական հաջողությունը «Գյոց ֆոն Բերլիխինգեն» դրամայից հետո։ Ինչպես դրաման, այնպես էլ նամակավեպը դասվում է «գրոհ և փոթորիկ» ուղղությանը։
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» որոշ չափով կրում են ինքնակենսագրական բնույթ, այնտեղ Գյոթեն նկարագրել է իր պլատոնական սերը Շարլոտ Բուֆֆի նկատմամբ։ Գյոթեն նրա հետ ծանոթացել է 1772 թվականին, Վեցլարի կայսերական կամերալ դատարանում պրակտիկա անցնելու ժամանակ։ Սիրային պատմության ողբերգական վերջաբանի մոտիվը՝ Վերթերի ինքնասպանությունը, Գյոթեին ազդել է Կառլ Վիլհելմ Իերուզելեմի մահը, ով տառապում էր ամուսնացած կնոջ հանդեպ սիրուց։
Լոտտեի գրական կերպարը իր ծննդով պարտական է այդ ժամանակի Գյոթեի իր մյուս ընկերոջը՝ Մաքսիմիլիան ֆոն Լարոշին։
Հրատարակություններ
Վեպի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1774 թվականի աշնանը, Լայպցիգի գրքի տոնավաճառի համար և անմիջապես դարձել է բեսթսելլեր։ Վերանայված հրատարակությունը լույս է տեսել 1787 թվականին։ Վեպը Գյոթեին փառք է բերել ամբողջ Գերմանիայում։
Արձագանք
Վեպի տարածումը Եվրոպայում առաջացրեց ինքնսպանությունների ալիք, որը հետագայում կոչվել է Վերթերի էֆեկտ։ Այս էֆեկտն այնքան ուժեղ էր, որ մի շարք իշխանություններ արգելել են գրքի տարածումը իրենց երկրում։
Տես նաև
Ծանոթագրություններ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդ Վերթերի տառապանքները» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդ Վերթերի տառապանքները» հոդվածին։ |