Երեկո

Երեկո, օրվա ժամանակահատված, հաջորդում է ցերեկին և նախորդում՝ գիշերին։ Երբեմն դրա մեկնարկը կապված է Արեգակի՝ հորիզոն հասնելու (մայրամուտ) և մթնշաղի սկսելու հետ, սակայն, կախված տարվա եղանակներից, դա տեղի է ունենում տարբեր ժամերի։

Երեկոն Սեյշելյան կղզիներում

Նկարագրություն

Համաձայն Վլադիմիր Դալի բացատրական բառարանի` «երեկոն, սովորաբար, կեսօրից հետո ժամը 6-ից կամ 7-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածն է»[1], այսինքն` ժամը 18:00-ից կամ 19:00-ից մինչև 00:00` ըստ տեղական արևային ժամանակի[2]։

Ռուսաստանում ընդհուպ մինչև 1920-ական թվականների սկիզբը «երեկո» բառն օրվա ժամանակի ճշգրտման համար պաշտոնական հավելում էր։ Օրինակ` 1921 թվականին լույս տեսած «Գուդոկ» օրաթերթում[3][4] մարդատար գնացքների չվացուցակները նշում են Մոսկվայից ճանապարհ ընկնելու ժամերը` ժամը 6:00-ից մինչև 11:40, այսինքն` ժամը 18:00-ից մինչև 23:40 (երեկոյան գնացքների համար ամենաթանկ գներն են տրվում, պահպանվում է ժամանակի հրահանգման ձևաչափը)։

Օրվա՝ 11:00-18:00-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ժամանակակից պաշտոնական վարվելակարգն առաջարկում է գործածել «բարի օր», իսկ ավելի ուշ՝ «բարի երեկո» արտահայտությունները, սակայն ձմռան պայմաններում երբեմն «բարի երեկո»-ն տեղին է ասել նաև մթնելուց հետո[5]։

Երեկոյան կատարվող հացկերույթն ընդունված է անվանել ընթրիք։ Քանի որ երեկոյան մարդկանց մեծամասնությունն ավարտում է աշխատանքային օրը, շատերի համար երեկոն հանգստի և ազատ ժամանակի շրջան է։ Երեկոն հեռուստատեսության հեռարձակման առավել կարևոր ժամանակն է, քանի որ այդ պահին հեռուստացույցի դիմաց հեռուստադիտողների ամենամեծ թվաքանակն է։ Որպես կանոն` երեկոն օրվա այն ժամանակահատվածն է, որի համար նախատեսված են ճաշկերույթներ, տոնակատարություններ և երեկույթներ, որոնց ընթացքում անցկացվում են թատերական ներկայացումներ և այլն։ Այս պատճառով տոնակատարությունները, հանդիպումներն ու ճաշկերույթները նույնպես անվանվում են «երեկո» բառով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեկո» հոդվածին։