Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում

Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԱԺԴ-ԵԽԽՎ, ALDE-PACE) (ֆրանսերեն՝ Alliance des démocrates et des libéraux pour l'Europe) գործող քաղաքական խմբակցություն է[1], որը միավորում է Եվրոպայի խորհրդի 33 պետություններ[2] ներկայացնող 77 անդամների։ Խմբակցության ներկայիս նախագահը պրն Ժորդի Խուկլա ի Կոստան է (Իսպանիա)։

Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
եբրայերեն՝ ברית הליברלים והדמוקרטים למען אירופה
Изображение логотипа
Տեսակlist of political groups of the European Parliament?
ԱռաջնորդԳի Վերհոֆստադտ
Հիմնադրվածհուլիսի 20, 2004
Լուծարվածհուլիսի 1, 2019
Գաղափարախոսությունսոցիալական լիբերալիզմ և պրո-եվրոպեականություն
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՆախորդEuropean Liberal Democrat and Reform Party Group?
ՀաջորդRenew Europe?
Կայքalde.eu

Կառուցվածք

Վարչություն

Ըստ ԵԱԺԴ-ԵԽԽՎ-ի Կանոնակարգ օրենքի[3], (2010 թ. հունվարի 25-ի խմբագրությամբ), խմբակցության վարչությունը բաղկացած է նախագահից, գլխավոր քարտուղարից, 10 փոխնախագահներից և գանձապահից։ Հանձնաժողովների նախագահներն ու խմբակցության նախկին նախագահներն ի պաշտոնե հանդես են գալիս որպես վարչության անդամներ։http://alde-pace.org/index.php?page=12 Վարչության կազմը]

Անդամներ

ԵԱԺԴ-ԵԽԽՎ անդամների ցանկ

Քարտուղարություն

Խմբի մշտական քարտուղարությունը գործում է Եվրախորհրդի Ստրասբուրգ քաղաքում (Ֆրանսիա, Եվրոպայի պալատ) գտնվող նստավայրում։ Քարտուղարության ղեկավարը տկն Մարիա Բիգդեյն է։

Պատմություն

1964 թ.-ին Եվրոպայի խորհրդի ստեղծման 25-ամյակը նշելուց հետո միայն Խորհրդակցական վեհաժողովի (այն անվանափոխվեց Խորհրդարանական վեհաժողովի ավելի ուշ՝ 1974 թ.-ին) Կանոնակարգ օրենքում զգուշավորությամբ նշվեց, որ նրա անդամները կարող են քաղաքական խմբավորումներ ձևավորել։ ԵԽԽՎ-ում ազատական խմբակցությունն ստեղծվել է վաղ 1970-ականներին (առաջին անգամ վավերագրվելով 1974 թ.-ին)։ Այդ ժամանակ կոչվում էր Ազատական խումբ և բաղկացած էր 30 անդամից՝ Ֆրեդերիկ Պորտեյնի (Նիդեռլանդներ) գլխավորությամբ։ Խումբը Ստրասբուրգյան առանձին նիստերի ընթացքում շաբաթական ընդամենը մեկ ժողով էր գումարում[4]։ 80-ականների կեսերին խումբն իր անունը փոխեց և սկսեց կոչվել «Ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների խումբ» (ԱԺԲ)՝ նպատակ ունենալով խմբի քաղաքական գաղափարներն ամբողջապես և հստակորեն ճանաչելի դարձնել։ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» անվանումը (ԵԱԺԴ-ALDE) ընդունվել է 2005 թ. հունիսի 20-ին[5]՝ Եվրոպայի մյուս ազատական և ժողովրդավարական կառույցների, ի մասնավորի՝ Եվրոպական խորհրդարանի ԵԱԺԴ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու միտումով։

ԵԱԺԴ-ԵԽԽՎ նախագահներ

ՊաշտոնավարումՆախագահԵրկիր
2014–առ այսօրԺորդի Խուկլա ի Կոստա Իսպանիա
2009–2014Անն Բրասյըր Լյուքսեմբուրգ
2002–2009Մատիաշ Էրշի Հունգարիա
1999–2002Քրիստինա Օյուլանդ Էստոնիա
1994–1999Սըր Ռասլ-Ջոնսթըն Միացյալ թագավորություն
1991–1994Դանիել Տարսշիս Շվեդիա
1983–1991Բյորն Էլմքուիսթ Դանիա
1980–1983Մանֆրեդ Ֆոռեր Գերմանիա
1974–1980Ֆրեդերիկ Պորտեյն Նիդեռլանդներ

Խորհրդարանական վեհաժողովի ազատական նախագահներ

ՊաշտոնավարումՆախագահԵրկիր
2014–առ այսօրԱնն Բրասյըր Լյուքսեմբուրգ
1999–2002Լորդ Ռասլ-Ջոնսթն Միացյալ թագավորություն
1978–1981Հանս Յ. դե Քոսթեր Նիդեռլանդներ
1969–1972Օլիվյե Ռեվերդեն Շվեյցարիա
1960–1963Պեր Ֆեդերշպիլ Դանիա

Եվրոպայի խորհրդի ազատական Գլխավոր քարտուղարը

Դանիել Տարսշիսը (Շվեդիա) Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարն էր 1994 -1999 թթ.։

Քարտուղարության պատմությունը

Խմբակցության մշտական քարտուղարությունը գործում է 1978 թ.-ից, երբ Քարտուղարի պաշտոնում նշանակվեց պրն Պետեր Քալենբերգերը։ 2010 թ.-ին վերջինիս կենսաթոշակի անցնելուց հետո Քարտուղարի պարտականություններն է ստանձնել տկն Մարիա Բիգդեյը։

Գործունեությունը

ԵԱԺԴ անդամների պատրաստած զեկույցներ

Մեյլիս ՌԵՊՍ Արխիվացված 2015-06-11 Wayback Machine
Recent developments in Ukraine: threats to the functioning of democratic institutions Զեկույց Փաստ. 13465, 9 ապրիլ 2014), Corruption as a threat to the rule of law (Զեկույց, Փաստ. 13228, 10 հունիս 2013)
Ժորդի ԽՈՒԿԼԱ Ի ԿՈՍՏԱ Արխիվացված 2015-06-10 Wayback Machine
Strengthening the institution of Ombudsman in Europe (Զեկույց, Փաստ. 13236, 21 Հունիս 2013)
Անդրեա ՌԻԳՈՆԻ Արխիվացված 2015-06-03 Wayback Machine
Management of mixed migration and asylum challenges beyond the European Union’s eastern border (Զեկույց, Փաստ. 13163, 8 ապրիլ 2013)
Անն ԲՐԱՍՅԸՐ Արխիվացված 2015-06-11 Wayback Machine
Culture and education through national parliaments: European policies (Զեկույց, Փաստ. 13142, 18 մարտ 2013)
Թինա ԱՔԵԹՈՖՏ Արխիվացված 2015-06-03 Wayback Machine
Georgia and Russia: the humanitarian situation in the conflict- and war-affected areas. (Զեկույց, Փաստ. 13083, 20 դեկտեմբեր 2012)
Դիք ՄԱՐԹԻ Արխիվացված 2015-06-18 Wayback Machine
Inhuman treatment of people and illicit trafficking in human organs in Kosovo (Report, Doc. 12462, Resolution 1782, 25 January 2011); Alleged secret detentions and unlawful inter-state transfers of detainees involving Council of Europe member states (Զեկույց, Փաստ․ 10957, 12 Հունիս 2006)

Համաժողովներ և զուգահեռ միջոցառումներ

ԵԱԺԴ-ԵԽԽՎ խմբակցությունը պարբերաբար համաժողովներ, լսումներ, սեմինարներ և կլոր սեղաններ է կազմակերպում Եվրոպայի խորհրդի թեմատիկ շրջանակում։ Այն նաև մասնակցում է եվրոպական և միջազգային այլ ազատական և ժողովրդավարական կառույցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպմանը։ 2013–2014 թթ. ԵԱԺԴ-ն հանդես է եկել որպես հետևյալ միջոցառումների նախաձեռնող՝

  1. Ուկրաինայում ստեղծված իրադրության վերաբերյալ տեսակետների փոխանակում Արխիվացված 2014-08-02 Wayback Machine,ապրիլ 2014 թ., Ստրասբուրգ,
  2. Տեսակետների փոխանակում ԵԱԺԴ և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցության վերաբերյալ Արխիվացված 2014-08-02 Wayback Machine, հոկտեմբեր 2013 թ., Ստրասբուրգ,
  3. Կլոր սեղան Եվրոպայում ՀԿ-ների գործունեության անհարկի սահմանափակումների կանխման ուղիների վերաբերյալ Արխիվացված 2013-10-15 Wayback Machine, հունիս 2013 թ., Ստրասբուրգ,
  4. Կլոր սեղան մարդու իրավունքների և երիտասարդության քաղաքական մասնակցության վերաբերյալ Արխիվացված 2013-08-08 Wayback Machine, ապրիլ 2013 թ., Ստրասբուրգ,
  5. Լսումներ Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող իրադրության վերաբերյալ Արխիվացված 2013-08-08 Wayback Machine, հունվար 2013 թ., Ստրասբուրգ։

Գործընկեր կազմակերպություններ

ԵԱԺԴ-ԵԽԽՎ-ն կայուն գործընկերային կապեր է հաստատել Եվրոպայի և ողջ աշխարհի ազատական և ժողովրդավարական հիմնական կազմակերպությունների հետ՝

  1. Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք Եվրոպական խորհրդարանում (ԵԱԺԴ-ԵԽ)
  2. Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցություն Արխիվացված 2014-11-21 Portuguese Web Archive (ԵԱԺԴ կուսակցություն)
  3. Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիա (ԱԵՄՖ, IFLRY)
  4. Ազատական ինտերնացիոնալ (ԱԻ, LI)
  5. Անկախ ազատական և ժողովրդավարական խումբ (ԱԱԺԽ, ILDG), Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրես

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ