Եվրոպական միության քաղաքացիական ծառայության տրիբունալ

Եվրոպական քաղաքացիական ծառայության տրիբունալ, Եվրամիության Արդարադատության դատարանում գործած մասնագիտացված դատարան։ Ստեղծվել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, լուծարվել՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին[4]։

Եվրոպական միության քաղաքացիական ծառայության տրիբունալ
Изображение логотипа
ՏեսակQ1391141?
ՀապավումEUGöD
Հիմնադրվածդեկտեմբերի 12, 2005[1][2]
Լուծարվածօգոստոսի 31, 2016[3]
Գլխադասային գրասենյակԿիրխբտրգ, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
ՏարածաշրջանԵվրոպական Միություն
Կայքcuria.europa.eu/jcms/jcms/T5_5230/

Իրավական հիմք

Նիցայի համաձայնագիրը նախատեսում էր որոշակի հատուկ ոլորտներում դատական հանձնաժողովների ստեղծում։ Այս դրույթը հետագայում փոփոխվում և կոդավորվում է Լիսաբոնի պայմանագրի և Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 257-րդ հոդվածով («մասնագիտացված դատարաններ»)[5]

Եվրախորհրդարանն ու խորհուրդը, գործելով սովորական օրենսդրական կարգի համաձայն, կարող են հիմնել ընդհանուր դատարանին կցված մասնագիտացված դատարաններ՝ հատուկ ոլորտներում առաջացած գործողությունների որոշակի շրջանակ կամ ընթացակարգ առաջին ատյանում ուսումնասիրելու համար։ Եվրախորհրդարանը և խորհուրդը գործելու են կանոնակարգով կա՛մ հանձնաժողովի առաջարկով, Արդարադատության դատարանի խորհրդակցությունից հետո, կա՛մ Արդարադատության դատարանի պահանջով, հանձնաժողովի խորհրդակցությունից հետո. [...]

2004 թվականի նոյեմբերի 2-ին Եվրամիության խորհուրդն այդ հիմքով ընդունել է որոշում՝ հիմնել Եվրամիության քաղծառայության տրիբունալը[6]։ Յոթ դատավորից բաղկացած այս նոր մասնագիտացված դատարանը ստեղծվել է Եվրամիության և նրա քաղաքացիական ծառայության միջև վեճերի վերաբերյալ որոշում կայացնելու համար․ իրավասություն, որը մինչև 2005 թվականը պատկանում էր Ընդհանուր դատարանին։ Դրա վճիռները օրենքի հարցերով ենթակա էին ապելյացիայի միայն Ընդհանուր դատարանում, իսկ բացառիկ դեպքերում՝ ենթակա վերանայման Եվրոպական Արդարադատության դատարանի կողմից։ Հիմնվել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին, լուծարվել՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին[4], չնայած Գլխավոր դատարանի չափերը կրկնապատկելու իր մանդատի հաջողություններին[7]։

Քաղծառայության տրիբունալի նախագահներ

ՏարիՔաղծառայության տրիբունալի նախագահներ
2005–2011 Փոլ Մահանի
2011–2016 Շոն Վան Ռեպենբուշ

2016 թվականի քաղծառայության տրիբունալի դատավորներ

Դատավոր սկսածԱնդամ պետությունՔաղծառայության տրիբունալի անդամներ
2011-2016ԲելգիաՇոն Վան Ռեպենբուշ
2011-2016ԻտալիաԷցիո Պերիլո
2011-2016ՆիդեռլանդներՌենե Բարենց
2011-2016ԻռլանդիաԿիերան Բրադլի
2013-2016ԴանիաՋեսպեր Սվենինգսեն
2016-2016ՊորտուգալիաՋոաո Սանտ՛Աննա
2016-2016ԲուլղարիաԱլեքսանդր Կորնեզով

Աղբյուր[8]

Ծանոթագրություններ

Հետագա ընթերցանություն

Արտաքին հղումներ