Եվլյան այծ (շվեդ.՝ julbocken i Gävle կամ Gävlebocken), ծղոտից պատրաստված հեքիաթային այծի հսկայական կերպար, որն ուղեկցել է սուրբ ծննդյան շվեդացի հերոս` Յուլեբուկկին (ֆիններեն բառը նշանակում է սուրբ ծննդյան այծ)։ Այծին տեղադրում են Եվլե քաղաքի կենտրոնական հրապարակում, ամեն տարի, երկու օրվա ընթացքում, Սուրբ Ծննդյան նախօրեին։ Եվլյան այծը հայտնի է դարձել նաև այն բանի շնորհիվ, որ գրեթե ամեն տարի խուլիգանները նրան այրելու փորձեր են արել։
Եվլյան այծի պատմությունը սկիզբ է առնել 1966 թվականին, երբ Ստիգ Գավլենը մտահղացել էր կառուցել Յուլեբուկկի ընդարձակ տարբերակը և տեղադրել այն քաղաքի կենտրոնում:Առաջին Եվլյան այծը 13 մետր բարձրություն ուներ, 7 մետր երկարություն և կշռում էր մոտավորապես 3 տոննա։ Ամանորի գիշերը անհայտ անձանց կողմից հրկիզվել է։ Այծի հրկիզման փորձերը դարձել են ոչ պաշտոնական ավանդույթ, 2016 թվականի նոյեմբերի 28-ին այն հրկիզվել է 29-րդ անգամ[1]։
2001: 51 ամյա Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Լոռենս Ջոնսը ձերբակալվել է հրկիզման պատճառով:Դատարանում նա հայտարարել է, որ այծի հրկիզումը պաշտոնապես թույլատրված է համարել, սակայն դատապարտվել է 18 օրվա ազատազրկման ու տուգանվել 100 հազար շվեդական կրոն (15 հազար ԱՄՆ դոլար):
2002: 22 ամյա Ստոկհոլմի բնակիչը փորձել է այրել Այծին, բայց փորձը հաջողութան չի հասել։
2005 : Հրկիզվել է Ձմեռ Պապի կոստյումներ հագած անհայտ վանդալների կողմից։
2006: Այծը հրկիզելու փորձեր են արվել, բայց դրանք բոլորը անհաջող են եղել։
2007 : Ոչնչացվել է դեկտեմբերի 13-ին, տեղադրվել է նոր Այծ, որի հետ ոչինչ տեղի չի ունեցել։
2008: Այրվել է դեկտեմբերի 27-ին։
2009: Այրվել է դեկտեմբերի 23-ին։
2010: Փորձեր են արվել Այծին այրելու, սակայն դրանք բոլորը հաջողությամբ չեն պսակվել։
2011: Այրվել է դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան։
2012: Այրվել է դեկտեմբերի 12-ին։
2013: Չնայած այն բանին, որ հրակայուն միջոցներով է մշակվել, այրվել է դեկտեմբերի 21-ին։
2014 :Արձանի մոտ մեծ թվով այցելուներ են ներգրավվել, որպեսզի խանգարեն վանդալիզմի ակտին,և այն անվնաս է մնացել պատմության մեջ չորրորդ անգամ։ Սուրբ Ծնունդից հետո այն պետք է ներկայացվեր Չինաստանում Ամանորի տոնակատարության համար[3]։
2015: Այրվել է դեկտեմբերի 27-ին։ Մեկ կասկածյալ ձերբակալվել է[4][5]։
2018: Շնորհիվ շուրջօրյա պահպանության, կրկնակի ցանկապատի և վեբ-տեսախցիկների միջոցով հեռարձակմանը[7], Այծը անվնաս կանգուն է մնացել երկրորդ տարին անընդմեջ։
2019: Կրկնակի պարսպի,պահպանության 50 մարդու շնորհիվ 2020 թվականի հունվարի 3 դրությամբ կանգուն է։