Եվարիստոս (Հռոմի պապ)


Եվարիստոսը (լատին․՝ Euaristus, 1-ին դար, Անտիոք, Հռոմեական կայսրություն[1] - 105, Հռոմ, Հռոմեական կայսրություն[2][3]), հինգերորդ Հռոմի պապն է։

Եվարիստոս
լատին․՝ Evaristus PP.
 
Մասնագիտությունկաթոլիկ քահանա
Ծննդյան անունլատին․՝ Evaristus
Ծնունդ1-ին դար
Անտիոք, Հռոմեական կայսրություն[1]
Մահ105
Հռոմ, Հռոմեական կայսրություն[2][3]
Թաղված էVatican Necropolis

Կենսագրություն

Իր ծննդավայրի կամ ազգության մասին ոչ մի հստակ տեղեկություն չկա։ Ըստ մի վարկածի նա Անտիոքի հույն է, իսկ ըստ մյուս վարկածի նա ծնվել է Պաղեստինում։ Հավանաբար ծնվել է 44 թ-ին։ Հաջորդել է Կղեմես I-ին[4], որը մահացել է մ.թ. I հարյուրամյակի վերջում։«… Կղեմեսին հաջորդում է Եվարիստոսը», գրում է սուրբ Հիրենեոսը, իսկ Եվարիստոսը ավելացնում է, որ նրա պոնտիֆիկատը շարունակվեց 8 տարի, վերագրելով իր վերելքը Հռոմեական Աթոռին՝ կայսր Տրայանոսի կառավարության ժամանակ, սակայն համաձայն ներկայիս ընդունված ժամանակագրության, նրա պոնտիֆիկատի սկիզբը համընկնում է կայսր Ներվայի կառավարման հետ (96-98 թթ.)։

Liber Pontificalis տեղեկացնում է, որ Եվարիստոսը ծագումով հույն էր, և նա առաջինն է բաժանել է Հռոմը ծխական համայնքների։ Սուրբ պապի հիշատակը հռոմեական օրացույցի համաձայն նշվում է հոկտեմբերի 26-ին։ Իրականում համեմատաբար հավաստի տեղեկությունները Հռոմի պապաերի մասին (մինչև V դար՝ եպիսկոպոսներ) առկա են միայն III դարում, այն էլ՝ խնդիրներով։ Համարվում է, որ Եվարիստոսը մահացել է տանջամահ լինելով, բայց այս փաստը չի ապացուցվել։

Նրան հաջորդել է Ալեքսանդր I[4]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվարիստոս (Հռոմի պապ)» հոդվածին։