Ես այլևս երբեք չեմ վերադառնա այստեղ
«Ես այլևս երբեք չեմ վերադառնա այստեղ» (ռուս.՝ «Я сюда больше никогда не вернусь») կամ «Լյուբա» (ռուս.՝ «Люба»), 1990 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանել է Ռոլան Բիկովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվերով «Ինչպես են երեխաները» (ֆր.՝ Comment vont les enfants, անգլ.՝ How Are the Kids?) ալմանախի համար։ Բիկովի վերջին աշխատանքն է որպես կինոռեժիսոր։
Ես այլևս երբեք չեմ վերադառնա այստեղ ռուս.՝ Я сюда больше никогда не вернусь | |
---|---|
Երկիր | ![]() |
Թվական | 1990 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռոլան Բիկով |
Սցենարի հեղինակ | Ռոլան Բիկով |
Դերակատարներ | Ելենա Սանաևա |
Օպերատոր | Գեորգի Ռերբերգ |
Երաժշտություն | Ալֆրեդ Շնիտկե |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Սյուժե
Ալկոհոլամոլ մայրը ծեծում և տնից վռնդում է վեցամյա Լյուբային։ Երեխան փախչում է անտառի մի անկյուն, որտեղ թաքցնում է իր խաղալիքները։ Նա խաղում է նրանց հետ՝ կրկնօրինակելով իր կյանքը՝ լի մղձավանջներով, ծեծով և մոր հայհոյանքներով։ Նա պարզապես այլ բան չգիտի։ Հետո նա գնում է տուն, բայց հիշում է, թե ինչ է իրեն սպասում։ Գոռալով՝ «Ես այլևս չեմ վերադառնա այստեղ»՝ աղջիկը ժայռից նետվում է գետը և ընկնում երկինք։
Դերերում
- Նինա Գոնչարովա – Լյուբա
- Ելենա Սանաևա – Լյուբայի մայրը
Ֆիլմի մասին
Բիկովը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել աղջկան գլխավոր դերի համար, մինչև մի անգամ երեխաներին նվիրված հեռուստամարաթոնի ժամանակ տեսնում է Տաշքենդից մի փոքրիկ շլաչք աղջկա։ Նրա ճակատագիրը շատ չէր տարբերվում սցենարից։ Հայրը ծեծել է մորը, երբ նա հղի է եղել Նինայով, իսկ տատը բանտ է ընկել այն բանից հետո, երբ փորձել է պաշտպանել դստերը։ Հայրը լքել է մորը չորս երեխաների հետ, և Նինան հայտնվել է մանկատանը։ Այդ պատճառով էլ Նինան այնքան համոզիչ է խաղացել իր հերոսուհուն։ Նկարահանումներից հետո աղջիկն ապրել է Բուլկովի մոտ, նրան վիրահատել են և շտկել շլությունը, այնուհետև նա բուժվել է տարբեր առողջարաններում։ Ի վերջո, նա վերադարձել է Տաշքենդ և գիշերօթիկ հաստատությունում սովորելուց հետո ավարտել տպագրական տեխնիկումը։ Ամուսնացած չի եղել, ունեցել է երկու երեխա՝ դուստր և որդի[1]։
Ես զբաղված եմ ինտենսիվ, միշտ ինձ հետաքրքրող ստեղծագործական կյանքով։ Բայց վերջերս աշխատանքներս կարծես չեն նկատվում։ Նախորդ տարիներին բավական էր նկարահանել այնպիսի ֆիլմ, ինչպիսին է «Ես այլևս չեմ վերադառնա այստեղ» («Լյուբա»), որպեսզի բոլորը խոսեին դրա մասին։ Հիմա դրա մասին ոչ մի տող չի գրվել, իսկ չէ՞ որ ֆիլմը ցուցադրվել է մի քանի փառատոններում։ Կարելի էր նկատել գոնե Գեորգի Ռերբերգի աշխատանքը։ Ֆիլմը նկարահանվել է աստվածային[2]։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Я занят интенсивной, всегда интересующей меня творческой жизнью. Но в последнее время работы мои как бы не замечаются. В прежние годы достаточно было снять такой фильм, как «Я сюда больше никогда не вернусь» («Люба»), чтобы о нем говорили все. Сейчас об этом не написано ни строчки, а ведь фильм был показан на нескольких фестивалях. Можно было заметить хотя бы работу Георгия Рерберга. Картина снята божественно.
— Ռոլան Բիկով
Ռոլան Բիկովին ֆիլմը բաժին է հասել միայն ցածր որակի VHS ձայներիզով. այդպես վարվել է նախագիծն իրականացնող ընկերությունը։
Փառատոններ և մրցանակներ
- 1993 – «Созвездие» կինոփառատոն Տվերում – առաջին մրցանակ (ուղևորություն Դիսնեյլենդ) «2000 թվականի կինոյի աստղերը» (ռուս.՝ «Звезды кино 2000 года») մրցույթում գլխավոր դերի երիտասարդ կատարող Նինա Գոնչարովային[3]
Նկարահանող խումբ
- Ռեժիսոր՝ Ռոլան Բիկով
- Օպերատոր՝ Գեորգի Ռերբերգ
- Երաժշտությունը՝ Ալֆրեդ Շնիտկեի («Сказка странствий»)