Եռյակ դաշինք

Եռյակ դաշինք եղել է ռազմական դաշինք Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև։ Այն տևել է 1882 թվականի մայիսի 20-ից[1][2] մինչև Առաջին համաշխարհային պատերազմ սկիզբը՝ 1914 թվականը[3]։ Ամեն անդամ խոստացել էր պաշտպանել մյուսներին այլ գերտերության հարձակումից, կամ Գերմանիային կամ Իտալիային Ֆրանսիայի հարձակումից[4]։ Որպես հավելում, Իտալիան հայտարարել էր, որ իր գործողությունները չեն համարվի, որպես Մեծ Բրիտանիայի դեմ գործողություններ։ 1902 թվականի հունիսին Իտալիան գաղտնի նույնանման հայտարարություն ուղարկեց նաև Ֆրանսիային[1]։ Որպես պայմանագրի բաղկացուցիչ մաս ոչ Ավստրո-Հունգարիան և ոչ էլ Իտալիան չպետք է առանց լրացուցիչ համաձայնության փոխեին ստատուս քվոն Բալկաններում։ Սակայն, եթե այնուամենայնիվ ստատուս քվոն խախտվի այլ ուժի կողմից, երկու երկրները իրավունք էին իրենց վերապահում փոխհամաձայնեցված կորգով օկուպացնել Բալկանները[5]։

Դեպքեր, որոնք բերեցին Առաջին համաշխարհային պատերազմին
Ֆրանս-պրուսական պատերազմ1870–1871
Բեռլինի վեհաժողով1878
Երկակի դաշինք1879
Եռյակ դաշինք1882
Ֆրանս-ռուսական դաշինք1894
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք1898–1912
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր1904
Ռուս-ճապոնական պատերազմ1904–1905
Տանջիրյան ճգնաժամ1905–1906
Խոզի պատերազմ1906–1908
Անգլո-ռուսական համաձայնագիր1907
Բոսնիական ճգնաժամ1908–1909
Ագադիրյան ճգնաժամ1911
Իտալա-թուրքական պատերազմ1911–1912
Բալկանյան պատերազմներ1912–1913
Սարաևոյի սպանություն1914
Հուլիսյան ճգնաժամ1914

Երբ Ավստրո-Հունգարիան հարձակվեց Սերբիայի վրա Իտալիան պարտավորվել էր աջակցել Կենտրոնական ուժերին։ Սակայն Գերմանիան և Ավստրո-Հունգարիան առաջինն էին հարձակվել, իսկ դաշինքը պաշտպանողական էր։ Հետագայում Իտալիան միացավ պատերազմին Անտանտի կողմից 1915 թվականի մայիսին[3]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 521