Եղրևանի հունգարական

բույսերի տեսակ
Եղրևանի հունգարական
Եղրևանի հունգարական
Եղրևանի հունգարական
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԽուլեղինջածաղկավորներ (Lamiales)
ԸնտանիքՁիթենազգիներ (Oleaceae)
ՏրիբաOleeae
ԵնթատրիբաLigustrinae
ՑեղԵղրևանի (Syringa)
ՏեսակԵղրևանի հունգարական (S. josikaea)
Միջազգային անվանում
Syringa josikaea
Rchb.
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Եղրևանի հունգարական (լատին․՝ Տ. josikaea Jacg. f.), Ձիթազգիներ ընտանիքի, Եղրևանի ցեղի բույս։

Նկարագրություն

Թուփ է' մինչև 5 մ բարձրությամբ, ուղղաձիգ, դարչնամոխրագույն ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները մուգ կանաչ են, միամյաները' թավոտ, մոխրակարմրավուն։ Բողբոջները քառանկյուն են, սրածայր, կարմրագորշավուն, մինչև 1 սմ երկարությամբ։ Տերևները լայն էլիպսաձև են, երկարավուն էլիպսաձև, երբեմն' ձվաձև, 5—14 սմ երկարությամբ, 2,5—8,5 սմ լայնությամբ, սրածայր, սեպաձև կամ կլորավուն հիմքով, թարթիչաեզր, վերևի կողմից' մուգ կանաչ, մերկ, փայլուն, ներքևի կողմից' կապտավուն, մերկ փողրակավոր, ծիրանամանուշակագույն տերևակոթուններով և ծաղկակոթուններով։ Ծաղկաբույլերը գագաթնային են, միայնակ, 10—22 սմ երկարությամբ, ուղղաձիգ, լայն բրգաձև։ Ծաղիկները բաց կապտակարմրավուն են, բուրումնավետ։ Բաժակը զանգակաձև է, աղվամազապատ, կարճ, սուր ատամիկներով։ Պսակի խողովակը ձագարաձև է' 1 —1,5 սմ երկարությամբ։ Պսակաթերթիկները ձվաձև են։ Տուփիկը գլանաձև է, սրածայր, մերկ։ Սերմերը կարմրագորշավուն են, նեղ թևիկներով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին (սովորական եղրևանուց 5—1 2 օր հետո)։ Ծաղկումը տևում է 1 0—25 օր։ Պտղաբերում է հուլիս-օգոստոսին։ Չափազանց ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է, մեծ քանակությամբ արմատային մացառներ է տալիս։ Առատ է ծաղկում։

Տարածվածություն

Տարածված է Կարպատներում, Տրանսիլվանիայում, գետահովիտներում և լեռների արևոտ լանջերում, ծ. մ. 500—700 մ բարձրությունների վրա։

Լայնորեն տարածված է Հայաստանում[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի հունգարական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի հունգարական» հոդվածին։