Եկատերինա Վորոնինա (ֆիլմ)

«Եկատերինա Վորոնինա» (ռուս.՝ «Екатерина Воронина»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Իսիդոր Աննենսկին Անատոլի Ռիբակովի համանուն վեպի հիման վրա։

Եկատերինա Վորոնինա
ռուս.՝ Екатерина Воронина
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
ՀիմքEkaterina Voronina?
Թվական1957
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻսիդոր Աննենսկի
Սցենարի հեղինակԱնատոլի Ռիբակով
ԴերակատարներԼյուդմիլա Խիտյաևա
ՕպերատորԻգոր Շատրով
ԵրաժշտությունԼև Շվարց
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն97 րոպե

Սյուժե

Վոլգայի ափին ծնված և դաժան ու բռնակալական տատի մոտ դաստիարակված Եկատերինան վաղ տարիքում մնացել է առանց մոր։ Հոր՝ ծեր վաստակավոր կապիտանի հետ հազվադեպ հանդիպումների շնորհիվ ձևավորվել է նրա ամուր բնավորությունը։ Պատերազմի սկսվելուն պես Եկատերինան, առանց մտածելու, գնում է հիվանդանոցում աշխատելու։ Այստեղ նա հանդիպում է իր առաջին սիրուն, որը բերում է առաջին հիասթափությունը։

Պատերազմից հետո Եկատերինան, ավարտելով ինստիտուտը, դառնում է ինժեներ, գետի նավահանգստի տեղամասի պետ։ Դժվար հարաբերություններ են հաստատվել նրա ու նավագնացության ղեկավարի միջև։ Երբ նրան հեռացնում են աշխատանքից արդարացի մեղադրանքների պատճառով, Եկատերինան հասկանում է, որ կորցնում է իր ամենամոտ մարդուն։

Նկարահանումներ

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Վոլգայի միասնական գետային շոգենավության Գորկու գետային նավահանգստի կենտրոնական բեռնատար շրջանում։

Դերերում

ԴերասանԴեր
Լյուդմիլա ԽիտյաևաԵկատերինա Վորոնինա (նորամուտը կինոյում) Եկատերինա Վորոնինա (նորամուտը կինոյում)
Վերա ՊաշեննայաԵկատերինայի տատը Եկատերինայի տատը
Միխայիլ ՈւլյանովՍերգեյ Սուտիրին Սերգեյ Սուտիրին
Յուրի ՊուզիրյովԺենյա Կուլագին Ժենյա Կուլագին
Արիադնա ՇենգելայաԻրինա Լեդնյովա Իրինա Լեդնյովա
Նադիր ՄալիշևսկիԿոնստանտին Ալեքսեևիչ Լեդնյով Կոնստանտին Ալեքսեևիչ Լեդնյով
Նոնա ՄորդյուկովաԴուսյա Օշուրկովա Դուսյա Օշուրկովա
Ալեքսանդր Սաշին-ՆիկոլսկիԵվգենի Սամոյլովիչ Եվգենի Սամոյլովիչ
Վադիմ ՄեդվեդևՅուրի Մոստովոյ Յուրի Մոստովոյ
Մարգարիտա ԼԻֆանովաՍոնյա Սոնյա
Յուրի ԿիրեևՆիկոլայ Նիկոլայ
Իրինա ՄուրզաևաԿալերիա Իվանովնա Կալերիա Իվանովնա
Ալեքսանդր ՊելևինԵլիսեև Ելիսեև
Տատյանա Պենկովակին թատրոնում կին թատրոնում
Սերգեյ ԲոբրովԻվան Վորոնին Կատերինայի հայրը Իվան Վորոնին
Իվան ԿուզնեցովՄաքսիմ Պետրովիչ Մաքսիմ Պետրովիչ
Օլեգ ՏումանովՄալախով Մալախով
Եկատերինա ԿուդրյավցևաԿլարա Կլարա
Եվգենի ԿուդրյաշյովԲարիկին Բարիկին
Վալենտինա ԲելյաևաԵկատերինայի մայրը Եկատերինայի մայրը
Կլավդիա Կոզլյոնկովահաշվառող նավահանգստում (լուսագրերում նշված չէ) հաշվառող նավահանգստում (լուսագրերում նշված չէ)
Վալենտին Բրիլեևջրային տրանսպորտի ինստիտուտի ուսանող (լուսագրերում նշված չէ) ջրային տրանսպորտի ինստիտուտի ուսանող (լուսագրերում նշված չէ)
Նիկոլայ Խրյաշչիկովէպիզոդ էպիզոդ
Վալենտին Գրաչյովգետային նավահանգստի աշխատող (լուսագրերում նշված չէ) գետային նավահանգստի աշխատող (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ

  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Ռիբակով
  • Ռեժիսոր՝ Իսիդոր Աննենսկի
  • Օպերատոր՝ Իգոր Շատրով
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Բոգոմոլով
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց

Վարձույթ

  • 27,8 մլն հանդիսատես

Քննադատություն

Կինոքննադատ Պ. Բագրովը գրել է, որ «Եկատերինա Վորոնինա» ֆիլմը «մաքուր մելոդրամա է»։ «Ինտրիգն այդքան խճճված ու բազմաշերտ էր,— կարծում էր նա,— որ կերպարի մանրամասնման, ֆոնի մշակման համար չի բավականացրել էկրանային ժամանակը, և ռեժիսորն էլ դրան չի ձգտում»[1]։

Ծանեթագրություններ

Գրականություն

  • Багров П. Анненский Исидор Маркович // Кино России. Режиссёрская энциклопедия. — М.: НИИК, 2010. — С. 25—28. — 344 с.

Արտաքին հղումներ