Եկատերինա Զղուլաձե

քաղաքական, պետական գործիչ

Եկատերինա (Էկա) Զղուլաձե (վրաց.՝ ეკატერინე ზღულაძე, հունիսի 18, 1978(1978-06-18), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Վրաստանի և Ուկրաինայի քաղաքական, պետական գործիչ։

Եկատերինա Զղուլաձե
վրաց.՝ ეკატერინე ზღულაძე
Եկատերինա Զղուլաձեն ճեպազրույց է անցկացնում Ուկրաինայի ՆԳՆ-ում
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Վրաստանի ոստիկանության և հասարակական կարգի պահպանման նախարար
2012 թվականի սեպտեմբերի 20 - 2012 թվականի հոկտեմբերի 25
ՆախորդողԲաչո Ախալայա
ՀաջորդողԻրակլի Գարիբաշվիլի
Դրոշ
Դրոշ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ
2014 թվականի դեկտեմբերի 17 - 2016 թվականի մայիսի 11
ՆախորդողՎլադիմիր Եվդոկիմով
 
Կրթություն՝Թբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, պետական ծառայող, լրագրող և թարգմանչուհի
Ծննդյան օրհունիսի 18, 1978(1978-06-18) (46 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Վրաստան և  Ուկրաինա[2][3][4]
ԱմուսինՌաֆայել Գլյուկսման[5]
 
Պարգևներ
Փայլատակման պրեզիդենտական օրդեն

Կենսագրություն

Երիտասարդ տարիներ

Եկատերինա Զղուլաձեն ծնվել է 1978 թվականին Թբիլիսիում։

Մանկությունը անցկացրել է Մթածմինդայում, սովորել է Չիտաձե փողոցի վրա գտնվող թբիլիսյան համար 47 դպրոցում[6]։

1992 թվականին Freedom Support Act ծրագրի կողմից ստացել է կրթաթոշակ և մեկ տարի սովորել Օկլահոմա նահանգի ամերիկյան դպրոցում։ Ուսումը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում[6]։ Համալսարանն ավարտելուց հետո միջազգային կազմակերպություններում աշխատել է որպես թարգմանիչ։

2004-2005 թվականներին աշխատել է ամերիկյան կառավարական Millenium Challenge Corporation գործակալության վրացական բաժանմունքում՝ «Հազարամյակի մարտահրավերներ - Վրաստան» կազմակերպությունում։

Աշխատանքը Վրաստանի կառավարությունում

2005 թվականին 27 տարեկանում նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ[6], իսկ հետո դարձել է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ. այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 2012 թվականը։ Աշխատելով փոխնախարարի պաշտոնում՝ Զղուլաձեն բազմիցս մամուլում և ժողովրդի հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի պաշտոնական տեսակետը[7][8][9]։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Վրաստանի ոստիկանության կրճատման և վերակառուցման գործում Սաակաշվիլիի ու Բենդուկիձեի բարեփոխումների շրջանում[10]։

Գլդանսկի բանտում խոշտանգումների սկանդալի պատճառով նախարար Բաչո Ախալայայի թոշակի անցնելուց հետո՝ 2012 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ը, Զղուլաձեն կատարել է Վրաստանի ոստիկանության և հասարակական կարգի պահպանման նախարարի պարտականությունները[11]։ Պաշտոնը թողել է Մերաբիշվիլիի կառավարության հետ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո։

Աշխատանքը Ուկրաինայի կառավարությունում

Զղուլաձեն խորհրդարանի ամբիոնում

2014 թվականի դեկտեմբերի 13-ին Զղուլաձեն ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն Պետրո Պորոշենկոյի հրամանով[12]։ Քաղաքացիություն ստանալը կապեցին նրա հետ, թե հնարավոր է, որ նա նշանակվի Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ[12]։ Միաժամանակ լուրեր են տարածվել այն մասին, որ այդ փաստի հետ համաձայն չէ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը[13], սակայն ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հերքել է այս տեղեկությունը[14]։

2014 թվականի դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստում Զղուլաձեն նշանակվեց Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ[15]։ Նշանակմանը բացասական արձագանք տվեց Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին[16]։

2014 թվականի դեկտեմբերի 25-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Զղուլաձեն հայտնեց ոստիկանության հնարավոր անվանափոխության և պարեկային ծառայության առաջնահերթ բարեփոխումների ունոր տիպի ոստիկանական դպրոցի ընդունելության մասին[17]։ 2015 թվականի հունվարի 21-ին, մեկնաբանելով պարեկային ծառայության հայտերի ընդունման նախանական արդյունքները, հայտնել է, որ հավաքի առաջին երկու օրվա ընթացքում ստացվել է գրեթե 11 000 հայտ, որոնց ավելի քան 30 %-ը ներկայացրել են կանայք[18]։ Առաջին ստորաբաժանումը ստեղծելու համար պահանջվեց կես տարի, և 2015 թվականի հունիսի 13-ին Զղուլաձեն ներկայացրեց Կիևի ոստիկանության պարեկային ծառայության նոր կազմը[19]։ Ծառայությունը բաժանված է չորս գումարտակի, գումարտակների հրամանատարների պաշտոնում նշանակվեցին Ուկրաինայի ՆԳՆ «Сокол» հատուկ ստորաբաժանման սպաներ[19]։

«Foreign Policy» ամսագրի վարկածով՝ 2015 թվականին Զգուլաձեն ընդգրկվել է մարտահրավերների դեմ պայքարող աշխարհի թոփ-100 մտածողների շարքում[20]։ Լրագրողները և փորձագետները Էկա Զղուլաձեին ներառեցին «հատուկ բարեփոխումներ» թիմում. դրանք այն օտարերկրացի բարենորոգիչներն էին, ովքեր աշխատում էին Ուկրաինայի պետական առանցքային պաշտոններում Արսենի Յացենյուկի կառավարությունում 2014-2016 թվականներին։

Համաձայն Ուկրաինայի ՆԳՆ կայքում տեղադրված հայտարարության՝ 2015 թվականին Էկա Զղուլաձեն ուկրաինական աղբյուրներից ստացել է շուրջ 165 հազար գրիվեն շահույթ, իսկ օտարերկրյա աղբյուրներից՝ շուրջ 33 հազար եվրո[21]։

2016 թվականի մայիսի 11-ին Զղուլաձեն դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվելու մասին[22]։ Ուկրաինայի նախարարների կաբինետը ընդունել է որոշում, որ Էկա Զղուլաձեն ազատվել է պաշտոնից իր խնդրանքով[23][24]։ Հենց այդ օրը Էկա Զղուլաձեն հայտարարել է, որ մնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության բարենորոգիչների խմբում և գլխավորելու խորհրդականների հատուկ խումբը[25][26]։

Անձնական կյանք

20 տարեկանում ամուսնացել է վրացի հայտնի շոումեն Գեորգի Պալավանդիշվիլիի հետ, 12 տարի անց ամուսնալուծվել է[27]։ 2011 թվականին ամուսնացել է ֆրանսիացի հայտնի լրագրող և ռեժիսոր Ռաֆայել Գլյուկսմանի հետ, ով Միխաիլ Սահակաշվիլու խորհրդականն էր[28]։ Զղուլաձեն երկրորդ ամուսնությունից ունեցել է մեկ որդի՝ Ալեքսանդրը[29]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Զղուլաձե» հոդվածին։