Ելենա Պանովա

կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի

Ելենա Վիկտորովնա Պանովա (ռուս.՝ Елéна Викторовна Панóва, հունիսի 9, 1977(1977-06-09)[1][2], Արխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի 2001 թվականի դափնեկիր գրականության և արվեստի բնագավառում (2002)[3]։

Ելենա Պանովա
Ծնվել էհունիսի 9, 1977(1977-06-09)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրԱրխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ
Ելենա Պանովա՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Ելենա Պանովան ծնվել է 1977 թվականի հունիսի 9-ին Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում, թատերական ռեժիսոր, Արխանգելսկի մարզային երիտասարդական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վիկտոր Պետրովիչ Պանովի (ծնվել է 1939 թվականի մայիսի 6-ին) և դաշնամուրի ուսուցիչ Ժաննա Վիկտորովնա Պանովայի ընտանիքում։

1999 թվականին Ելենա Պանովան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Օլեգ Եֆրեմովի դերասանական դասընթաց) և ընդունվել Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի թատերախումբ։

Կինոյում Ելենա Պանովայի նորամուտը կայացել է 1997 թվականին, երբ նա նկարահանվել է «Ամանորյա պատմություն» ֆիլմում։ Հետագայում նա Դանիել Շմիդի «Բերեզինա, կամ Շվեյցարիայի վերջին օրերը»» (1999) շվեյցարական ֆիլմում կատարել է գլխավոր դերը։

Դերասանուհուն ճանաչում են բերել Ալեքսանդր Միտտի «Սահման։ Տայգայական սիրավեպ» (2000) ֆիլմում կատարած Գալինա Ժգուտի և Ալեքսեյ Սիդորովի «Մարտ ստվերի հետ» (2005) ֆիլմում կատարած Վիկա Երմակովայի դերերը։

Ընտանիք

  • Հայրը՝ Վիկտոր Պետրովիչ Պանով (ծնվել է 1939 թվականի մայիսի 6-ին), թատերական ռեժիսոր, Արխանգելսկի մարզային երիտասարդական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավա[4],
  • Մայրը՝ Ժաննա Վիկտորովնա Պանովա, դաշնամուրի ուսուցիչ Արխանգելսկի մանկավարժական քոլեջում[5],
  • Ավագ քույրը՝ Յանա Վիկտորովնա Պանովա (ծնվել է 1966 թվականի մարտի 24-ին), դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2004)[6], աշխատում է Արխանգելսկի մարզային երիտասարդական թատրոնում[7]։

Ելենա Պանովան ամուսնացած է, ունի երկու դուստր՝ Մարիաննան (ծնվել է 2012 թվականի փետրվարին) և Լիդիան (ծնվել է 2016 թվականի մարտի 15-ին)[8]։

Դերեր թատրոնում

Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն

  • «Որոտ» (ռուս.՝ «Гроза») – Կատերինա
  • «Կանանց թագավորություն» (ռուս.՝ «Бабье царство») – Գլագոլևա
  • «Եվ լույսը վառվում է խավարում...» (ռուս.՝ «И свет во тьме светит…») – տնային դաստիարակչուհի
  • «Девушки битлов» – Միշել
  • «Անտառային երգ» (ռուս.՝ «Лесная песня») – Մավկա
  • «Դավաճանության թեթև համ» (ռուս.՝ «Легкий привкус измены») – Կատյա
  • «Օբլոմով» – աղջիկ
  • «Ոճիր և պատիժ» (ռուս.՝ «Преступление и наказание») ըստ Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպի – Սոնյա Մարմելադովա
  • «Սոնեչկա»
  • «Ю» – Անյա
  • «Արևը փայլում էր» (ռուս.՝ «Солнце сияло»)
  • «Բադերի որս» (ռուս.՝ «Утиная охота»), Ալեքսանդր Վամպիլով – Գալինա, Զիլովի կինը
  • «Հեռավոր երկրում» (ռուս.՝ «В стране далёкой», «Ֆրանսիական թատրոն։ Առաջին անգամ ռուսերեն» նախագիծ) – Կատրին, Անտուանի կինը

Մոսկվայի թատրոն-ստուդիա Օլեգ Տաբակովի ղեկավաությամբ

  • «Վազք» (ռուս.՝ «Бег») – Սերաֆիմա Կորզուխինա

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1997ֆԱմանորյա պատմությունНовогодняя историяռադիստ
1998ֆՉեխով և ԿոЧехов и КоՆաստյա
1999ֆԲերեզինա, կամ Շվեյցարիայի վերջին օրերըБерезина, или Последние дни ШвейцарииԻրինա
1999ֆՄայրըМамаՊոլինա (երիտասարդ տարիքում)
2000սՍահման։ Տայգայական սիրավեպГраница. Таёжный романԳալինա Ժգուտ
2002սԿամենսկայա 2 (ֆիլմ № 4 «Ամեն ինչի համար պիտի վճարել»)Каменская 2Օլգա Ռեշինա
2002ֆԿարմի երկինք։ Սև ձյունКрасное небо. Чёрный снегԼիդա
2003սՏեղամասУчастокԴաշա Կլյուևա
2003ֆСпас под берёзамиՏատյանա Սիրոմյատնիկովա
2003սԿղզի առանց սիրո (ֆիլմ № 5 «Նադեժդան ու Պավել»)Остров без любвиՆինա
2004սМУР есть МУРԼիդյա Բոլոշևա
2005սМУР есть МУР 2Լիդյա Բոլոշևա
2005ֆՄարտ ստվերի հետБой с теньюՎիկա Երմակովա
2005սМУР есть МУР 3Լիդյա Սմիրնովա
2005ֆԿարապի դրախտЛебединый райԼիդա, քաղաքապետ
2006սԿախարդված տեղամասЗаколдованный участокԴաշա Կլյուևա
2006սՈրսորդОхотникԻրինա, լրագրող
2006ֆԱմուսինը վերադառնում է գործողումիցВозвращается муж из командировкиԿատյա Զագորսկայա
2006ֆԿնոջ աշխատանք՝ վտանգավոր կյանքի համարЖенская работа с риском для жизниՆադեժդա Պոստնիկովա
2006սԳաղտնի պահակախումբТайная стражаԿիրա Շարիմովա
2007ֆՄարտ ստվերի հետ 2։ ՌևանշБой с тенью 2: РеваншՎիկա Երմակովա
2007ֆՔննիչ ՊուտիլինСыщик ПутилинՍտրեկալովա
2007ֆՈսկե ձկնիկի տարիГод золотой рыбкиՄաշա
2007ֆԵս հաշվում եմ՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ...Я считаю: раз, два, три, четыре, пять...Ալիսա
2007սՕրենք և կարգ։ Օպերատիվ հետաքննությունների բաժին (ֆիլմ № 10 «Անվերջանալի չարություն», ֆիլմ № 11 «Մեղքերի քավում»)Закон и порядок: Отдел оперативных расследований 2Իրինա Սապեգինա, փաստաբան
2008ֆСвой-чужойՕլգա
2008ֆՄեղքերի ժամանակըВремя греховԶինա
2008ֆԱնակնկալСюрпризԶոյա, Իվանի նախկին կինը
2009ֆԱնառակ երեխաներБлудные детиԵկատերինա
2009սԹիկնապահ 2 (ֆիլմ№ 1 «Խփված օդաչու»)Телохранитель 2էպիզոդիկ դեր
2009ֆՏուն ՕզյորնիումДом на ОзёрнойԹամարա Դեդյուխինա
2009սԳաղտնի պահակախումբ 2։ Մահացու խաղերТайная стража-2: Смертельные игрыԿիրա Շարիմովա
2009ֆԵս ես չեմЯ не яԼենա Ֆուֆաչյովա
2010ֆՄռայլ աշխարհТёмный мирՀելվի
2010սԲժիշկ ՏիրսաДоктор ТырсаԵվգենյա Զայցևա
2010ֆДевичникԼյուբով Մինոմոտա
2010ֆՎարձով մայրМама напрокатԹամարա
2011սԲարակ սահմանТонкая граньՄարինա Սինիցիա
2011ֆՄարտ ստվերի հետ 3D. Վերջին ռաունդБой с тенью 3: Последний раундՎիկա Երմակովա (Կոլչինա)
2012ֆՍիրելու ժամանակըВремя любитьՍվետլանա
2013ֆՄետրոМетроԳալինա Դերգաչ
2013ֆԻշխանուհին ետնախորշիցКняжна из хрущёвкиԵվգենյա
2013սԱնողոքЛютыйՆատալյա Բարիշևա
2014ֆՀիմարДуракՔրիստինա
2016սЧелночницыՍվետլանա Լյուտայա

Պարգևներ

  • 2002 — Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի 2001 թվականի դափնեկիր գրականության և արվեստի բնագավառում — «Սահման։ Տայգայական սիրավեպ» (2000) ֆիլմում Գալինա Ժգուտի դերը կատարելու համար[3]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Պանովա» հոդվածին։