Եգոր Տիտով

ռուս ֆուտբոլիստ

Եգոր Իլիչ Տիտով (մայիսի 29, 1976(1976-05-29)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ։ Կարիերայի մեծ մասը անցկացրել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբում։ Հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում, եղել է թիմի ավագ[4]։

Եգոր Տիտով
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 29, 1976(1976-05-29)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Հասակ186 սանտիմետր
Դիրքկիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1983—1992Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՌուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1992—2008Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)324 (87)[3]
1992—1995 Ռուսաստան Սպարտակ-դ (Մոսկվա)91 (13)
2008Ռուսաստան Խիմկի12 (1)
2009Ղազախստան Լոկոմոտիվ (Աստանա)24 (6)
2012Ռուսաստան ԱրսենալՍիրող.
1992—2012Ընդհանուր451 (107)
Ազգային հավաքական
1998—2007Ռուսաստան Ռուսաստան41 (7)
Մարզչական կարիերա
2015—2016Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)մարզիչ
2017—2019Ռուսաստան Ենիսեյմարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վաղ կյանք

Ծնվել է սպորտային ընտանիքում։ Եգորի հայրը եղել է չմշկասահքի սպորտի վարպետ, երազել է, որ որդին դառնա չմշկասահորդ, սակայն ֆուտբոլի նկատմամբ սերը ավելի ուժեղ է եղել, և 8 տարեկանում նա սկսել է խաղալ «Սպարտակի» ֆուտբոլային դպրոցում։

Ակումբային կարիերա

«Սպարտակ» (Մոսկվա)

1992 թվականին խաղացել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբում՝ 1995 թվականից հիմնական կազմում։

2004 թվականին ենթարկվել է մեկ տարվա որակազրկման բրոմանտան արգելված դեղամիջոցի օգտագործման համար։ Այդ պատճառով չի ընդգրկվել Եվրոպայի 2004 թվականի առաջնության մասնակիցների հայտացուցակում[5]։ 2008 թվականին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ կոնֆլիկտի պատճառով որոշել է հեռանալ «Սպարտակից»։

«Խիմկի»

Սպարտակի նախկին խաղացող Սերգեյ Յուրանի հետ պայմանավորվածությամբ տեղափոխվել է «Խիմկի», առանց տրանսֆերի համար փոխհատուցմամբ։ 2009 թվականի փետրվարի 12-ին Եգորը խզել է «Խիմկիի» հետ կնքած պայմանագիրը։

«Լոկոմոտիվ» (Աստանա)

Փետրվարի 15-ին Տիտովը և Անդրեյ Տիխոնովը պայմանագիր են կնքել Աստանայի «Լոկոմոտիվ» ակումբի հետ[6]։

«Արսենալ» (Տուլա)

2012 թվականին Տուլայի «Արսենալի» կազմում անցկացրել է 5 խաղ («Սևծովյան» տարածաշրջան) սիրողական լիգայում[7], որի մարզիչը Դմիտրի Ալենիչևն էր։

Կարիերայի ավարտը

2010 թվականի մարտի 19-ին հայտարարել է սպորտային կարիերան ավարտելու մասին։

2010 թվականին հանդես է եկել «Արտիստ» սիրողական ակումբում։

2012 թվականի հուլիսին պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին, իսկ սեպտեմբերի 9-ին «Լոկոմոտիվ» մարզադաշտում կայացել է իր հրաժեշտի խաղը՝ Կիևի «Դինամո» ակումբի դեմ խաղում, որն վարտվել է 5:3 հաշվով հօգուտ «Սպարտակի»։

Մարզչական կարիերա

«Սպատակ» (Մոսկվա)

2015 թվականի հունիսի 9-ին «Սպարտակի» ղեկավարությունը Տիտովին հաստատել է գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի օգնական։ 2016 թվականի օգոստոսի 6-ին հեռացել է ակումբից Ալենիչևից հետո։

«Ենիսեյ»

2017 թվականի հունիսի 5-ից մինչև 2019 թվականի մայիսը նշանակվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ» ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի օգնական[8]։

Հեռուստատեսություն

Որակազրկումից կարճ ժամանակ առաջ Տիտովը էպիզոտիկ դեր է կատարել 2004 թվականի «Թիմ» ռուսական հեռուստասերիալում[9][10]։ 2004 թվականին Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ եղել է առաջին ալիքի մեկնաբանը[11] (Վիկտոր Գուսևի հետ միասին)[12]։

Ընտանիք

Կինը՝ Վերոնիկան, որին Եգոր Տիտովը ճանաչում է 13 տարեկանից։ Ունեն երկու դուստր՝ Աննան և Ուլյանան[13]։

Փաստեր և թվեր

  • 2006 թվականի նոյեմբերի 18-ին Դոնի Ռոստովում խփել է 2 գոլ «Ռոստով» ֆուտբոլային ակումբի դարպասը, դարձել է Գրիգորի Ֆեդոտովի ռմբարկուների ակումբի և ռուս ռմբարկուների «Ակումբ 100»-ի անդա։
  • 2007 թվականի փետրվարին Հոլանիայի դեմ ընկերական խաղից հետո հայտնել, որ հեռանում է երկրի հավաքականից։
  • 2007 թվականի ապրիլի 4-ին «Սպարտակի» պաշտոնական մրցաշարերում անցկացրել է իր 400-րդ խաղը։ Ռուսաստանի գավաթ 2006/2007: 1/4 եզրափակիչ (I): («Զենիթ» Սանկտ Պետերբուրգ — «Ապարտակ» Մոսկվա (1:2)։
  • 2007 թվականի մայիսի 6-ին «Սպարտակի» պաշտոնական մրցաշարերում խփել է 100-րդ խաղը։ (8-րդ տուր. «Սպարտակ» — «Ռուբին» (2:1)։
  • 2007 թվականի հուլիսի 1-ին անցկացրել է իր 300-րդ խաղը Ռուսաստանի առաջնությունում (15-րդ տուր. «Ռոստով» — «Սպարտակ» (1:3)։
  • Որակազրկման ընթացքում իր ընկերոջ՝ փոփ կատարող Նիկոլայ Տրուբաչի հետ միասին ձայնագրել է «Какие мы люди» երգը[14]։
  • Սպարտակի՝ ԲԿՄԱ-յի դեմ խաղում պարտվելուց հետո (1:5) 2008 թվականի հուլիսի 12-ին «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի կողմից ուղարկվել է երկրորդ կազմ՝ իբր համարվելով թիմի ցածր բարոյական ոգու պատասխանատու պարտված խաղում։ Արդյունքում այդ կնֆլիկտը հանգեցրել է խաղացողին տրանսֆերի ներակայցնելուն։

Վիճակագրություն

Ակումբային

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԵվրագավաթԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Սպարտակ (Մոսկվա)19951212010151
19963152060395
199731840824310
1998296501144510
19992911101014012
2000241351843718
20013011201004211
200220410214
20032966140397
200400000000
200528410294
20062589180429
200727761944212
2008900020110
Ընդհանուր324874447715445106
Խիմկի200812100121
Ընդհանուր12100 — —122
Լոկոմոտիվ (Աստանա)2009246??246
Ընդհանուր246?? — —246
Արսենալ (Տուլա)2011/12500050
Ընդհանուր5000 — —50
Ընդհանուր կարիերայում365944447715486113

Խաղերը և գոլերը Ռուսաստանի հավաքականի կազմում

Ընդհանուր՝ 41 խաղ / 7 գոլ; 21 հաղթանակ, 10 ոչ-ոքի, 10 պարտություն:

Ձեռքբերումներ

Թիմային

«Սպարտակ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի առաջնության հաղթող (6) - 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր (2) - 1997/98, 2002/03
  • Համագործակցության հաղթողների գավաթի դափնեկիր (3) - 1999, 2000, 2001
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2005, 2006, 2007
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1995, 2002
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1995/96, 2005/06
  • Ռուսաստանի սուպերգավաթի ֆինալիստ - 2006, 2007
  • Համագործակցության հաղթողների գավաթի ֆինալիստ - 1998, 2002

«Լոկոմոտիվ» (Աստանա)

  • Ղազախստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2009

Անձնական

  • Ռուսաստանի միջազգային դասի սպորտի վարպետ (2002)[15]
  • Ընդգրկվել է Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (9) - № 1 (1998—2001); № 2 (1997, 2006, 2007); № 3 (2002, 2003)
  • Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ «Սպորտ-Էքսպրեսսի» վարկածով - 1998, 2000
  • Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ «Ֆուտբոլ» շաբաթաթերթի վարկածով - 1998, 2000
  • «Ոսկե վարազ» մրցանակի դափնեկիր «Սպարտակ» ակումբի երկրպագուների վարկածով - 2003, 2007
  • «Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը 20 տարեկան է» մրցույթի ժյուրիի կողմից ճանաչվել է 1992-2012 թվականների Ռուսաստանի առաջնությունների հարձակվողական ոճի լավագույն կիսապաշտպան[16]։

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգոր Տիտով» հոդվածին։