Դևիդ Լերոյ Անդերսոն
Դևիդ Լերոյ Անդերսոն (անգլ.՝ David LeRoy Anderson, 1963, Venice, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դիմահարդար, որը երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն դիմահարդարման համար[1]. առաջին անգամ նա մրցանակն ստացել է «Օսկարի» 69-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Ցնդած պրոֆեսորը» (անգլ.՝ «The Nutty Professor») ֆիլմի համար[2], այնուհետև հաջորդ տարի՝ «Օսկարի» 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ «Սևազգեստ մարդիկ» (անգլ.՝ «»Men in Black) ֆիլմի համար[3]։ Երկու հաղթանակներն էլ նա կիսել է Ռիք Բեյքերի հետ։ 2005 թվականին Դևիդ Լերոյ Անդերսոնը երրորդ անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Մոխրոտիկ տղամարդ» (անգլ.՝ «Cinderella Man») ֆիլմի համար իր հոր՝ Լենս Անդերսոնի հետ միասին։
Դևիդ Լերոյ Անդերսոն | |
---|---|
Ծնվել է | 1963 |
Ծննդավայր | Venice, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դիմահարդար |
Ամուսին | Heather Langenkamp? |
Ծնողներ | հայր՝ Lance Anderson? |
Պարգևներ և մրցանակներ |
Անձնական կյանք
Դևիդ Լերոյ Անդերսոնն ամուսնացած է Հեզեր Լենգենքեմփի հետ, որն առավել հայտնի է «Մղձավանջ ծփիների փողոցում» (անգլ.՝ «A Nightmare on Elm Street») ֆիլմում կատարած դերով։ Նրանք երկուսով ունեն վիզուալ էֆեկտների ստուդիա, որ կոչվում է AFX Studio։ Նրանք ունեն երկու երեխա՝ Դենիելն ու Իզաբելը։ 2018 թվականի հունվարի 10-ին Անդերսոնի ու Լենգենքեմփի որդին՝ Դենիելը, 26 տարեկանում մահացել է ուղեղի քաղցկեղից[4]։