![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | ![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 8, 1997(1997-07-08)[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուորինգտոն, Warrington, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 62 կգ | ||
Դիրք | աջ վինգեր, հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ![]() | ||
Համար | 20 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2014 | ![]() | ||
2014-2015 | ![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2018 | ![]() | 30 | (3) |
2015 | → ![]() | 5 | (1) |
2018-ներկա | ![]() | 29 | (7) |
Ազգային հավաքական‡ | |||
2017 | ![]() | 5 | (2) |
2017-ներկա | ![]() | 3 | (1) |
2017-ներկա | ![]() | 10 | (0) |
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դևիդ Բրուքս (անգլ.՝ David Brooks, հուլիսի 8, 1997(1997-07-08)[1], Ուորինգտոն, Warrington, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և աջ վինգերի դիրքում[2]։
Ֆուտբոլիստի կարիերան Բրուքսը սկսել է Մանչեսթեր Սիթիում[3][4]։ 2014 թվականին նա միացավ Շեֆիլդ Յունայթեդի ակադեմիային՝ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելով 2015 թվականի մարտին[5]։ 2015 թվականի օգոստոսի 29-ին Բրուքսը 1 ամսվա վարձավճարով միացավ Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող Հալիֆաքս Թաունին[6]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 31-ին՝ փոխարինման մտնելով Բարոուի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 5-ին՝ Օլդերշոտ Թաունի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[8]։ Սեպտեմբերի 28-ին Հալիֆաքս Թաունը երկարաձգեց Բրուքսի վարձավճարը 1 ամսով[9]։ Ակումբի կազմում ուելսցին անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[10]։
Իր դեբյուտը Շեֆիլդ Յունայթեդի կազմում Բրուքսը նշեց 2016 թվականի օգոստոսի 30-ին՝ Անգլիայի լիգայի մրցանակի Լեսթեր Սիթի Մ23-ի դեմ խաղում[11][12]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ փոխարինման մտնելով Միդլսբրոյի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 17-ին ուելսցին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[14][15]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 2-ին Բրուքսը գոլի հեղինակ դարձավ Միլուոլի դեմ խաղում, սակայն Շեֆիլդ Յունայթեդը պարտվեց 3-1 հաշվով[17]։ 2018 թվականի ապրիլի 10-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Միդլսբրոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[18]։ Շեֆիլդ Յունայթեդի կազմում Բրուքսը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի հուլիսի 1-ին Բրուքսը 4 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[19][20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 11.5 միլիոն ֆունտ ստերլինգ[22][23][24]։ Իր դեբյուտը Բորնմութի կազմում Բրուքսը նշեց օգոստոսի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[27][28]։ Դեկտեմբերի 22-ին նա դուբլ ձևակերպեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[29][30]։ 2019 թվականի հունվարի 30-ին՝ Չելսիի դեմ խաղում Բրուքսը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բորնմութին հաղթել 4-0 հաշվով[31][32]։ Մարտի 4-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[33][34][35][36]։ Ապրիլի 13-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրայթոնի դեմ խաղում[37][38]։
Բրուքսը իրավասու էր ներկայացնել Անգլիան և Ուելսը միջազգային ասպարեզում[39]։ 2017 թվականի մայիսի 15-ին նա հրավիրվեց Ուելսի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքական Տուլոնի առաջնության համար, սակայն Բրուքսը չընդունեց հրավերը[40] և մասնակցեց այս առաջնությանը Անգլիայի կազմում[41][42][43]։ Անգլիան հաղթեց մրցաշարը՝ եզրափակչում պարտության մատնելով Կոտ դ'Իվուարին[44][45], իսկ Բրուքսը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[46][47]։ Հետագայում նա հանդես եկավ նաև Ուելսի Մ21 հավաքականի կազմում[48]։
Ուելսի ազգային հավաքական Բրուքսը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Վրաստանի և Իռլանդիայի դեմ խաղերի համար[49][50][51], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[52][53]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինելով Էնդի Քինգին Ֆրանսիայի դեմ խաղում[54][55]։ 2018 թվականի հոկտեմբերի 11-ին Բրուքսը գոլային փոխանցում տվեց Սեմ Վոուկսին Իսպանիայի դեմ ընկերական խաղում, սակայն Ուելսը պարտվեց 1-4 հաշվով[56][57]։
2019 թվականի մարտի 21-ին Բրուքսը ճանաչվեց 2018 թվականի Ուելսի լավագույն ֆուտբոլիստ[58][59][60][61]։
2019 թվականի ապրիլի 21-ի դրությամբ[62]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հալիֆաքս Թաուն (վարձավճար) | 2015–16 | Կոնֆերենս Պրեմիեր | 5 | 1 | — | 5 | 1 | |||||
Շեֆիլդ Յունայթեդ | 2015–16 | Լիգա Մեկ | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | |
2016–17 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 4 | 0 | ||||
2017–18 | Չեմպիոնշիպ | 30 | 3 | 1 | 0 | 2 | 0 | 33 | 3 | |||
Ընդհանուր | 30 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 37 | 3 | ||
Բորնմութ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 29 | 7 | 1 | 0 | — | 2 | 0 | 32 | 7 | |
Կարիերայի ընդհանուր | 64 | 11 | 3 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 74 | 11 |
2019 թվականի ապրիլի 21-ի դրությամբ[62]
Ուելս | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 7 | 0 |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 10 | 0 |
Անգլիա Մ20
|
|