Դրոթթնինգհոլմ
Դրոթթնինգհոլմ (շվեդ.՝ Drottningholms slott - «թագուհու պալատ»[5]), Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի նշանավոր պալատական համալիրներից մեկը, 1981 թվականից ի վեր Շվեդիայի թագավորների պաշտոնական նստավայրն է։ Դրոթթնինգհոլմը 1991 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
![]() | |
Drottningholm Palace* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Դրոթթնինգհոլմ պալատ | |
Երկիր | Շվեդիա |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 59°19′18″ հս․ լ. 017°53′10″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1991 (անհայտ նստաշրջան) |
Համար | 559 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
![]() | ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 559 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Պատմություն
XVI դարում Շվեդիայի թագավոր Յոհան III-ը Լուվյեն կղզու վրա իր թագուհու պատվին կառուցում է Դրոթթնինգհոլմ անունով ամրոցը։ 1662 թվականին ամրոցն այրվում է, սակայն ընդամենը մեկ տարի անց թագուհի Էլեոնորա Հեդվիգը հրամայում է նույն տեղում նոր շինություն կառուցել՝ այս անգամ պալատ, որը պետք է հասարակ լիներ, առանց ավելորդ ճոխությունների, բայց աչքի ընկներ էլեգանտությամբ ու համաչափությամբ։
Շինարարությունը վստահվում է ճարտարապետ Նիկոդեմուս Տեսսինին, որի մահից հետո (1682 թվական) այս պատասխանատվությունն իր վրա է վերցնում վերջինիս որդին՝ Նիկոդեմուս Տեսսին Կրտսերը։ Այս պալատը Հյուսիսային Եվրոպայի՝ քաղաքից դուրս գտնվող առաջին պաշտոնական նստավայրն էր, որը կառուցվել էր ֆրանսիական Վերսալի պալատի ոճով՝ առանց ամուր պատերով, աշտարակներով և միջնադարյան ամրոցներին բնորոշ այլ ատրիբուտներով։
1744 թվականին Շվեդիայի թագաժառանգ Ադոլֆ Ֆրեդրիկի հետ ամուսնության կապակցությամբ Դրոթթնինգհոլմը նվիրում են Պրուսիայի արքայադուստր Լուիզայ Ուլրիկեին։ Լուիզան ոճափոխության է ենթարկում պալատը՝ մոտեցնելով ֆրանսիական ռոկոկոյին, ինչպես նաև հիմնում է արքունական թատրոնը։ 1777 թվականին նա Դրոթթնինգհոլմը վաճառում է շվեդներին, ինչի շնորհիվ նրա որդին՝ Գուստավ III-ը, և նրա ժառանգները շարունակելու էին ապրել պալատում։
XIX դարում Դրոթթնինգհոլմը գրեթե չէր բարեփոխվում և քիչ էր գործածվում, սակայն 1907 թվականին համալիրի վերանորոգման մեծ ծրագիր է մշակվում, ինչի արդյունքում Դրոթթնինգհոլմը թարմ ու նախկինի պես գեղեցիկ տեսք է ստանում[6]։ Այս վերանորոգումից հետո պալատը կրկին դառնում է շվեդ միապետների նստավայրը։
Շինություններ
Համալիրի գլխավոր շինություններն են՝ պալատը, եկեղեցին, թատրոնը, չինական տաղավարն ու այգիները։
Արքունական եկեղեցի
Արքունական եկեղեցին կառուցվել է 1746 թվականին Տեսսին Կրտսերի կողմից։ Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրն այստեղ պատարագ է մատուցվում։ Ներսից եկեղեցին զարդարումեն 1730 թվականին ստեղծված երգեհոնն ու Շվեդիայի թագավոր Գուստավ V -ի ձեռքերով ստեղծված գոբելենը (գորգանկար)։
Պալատական թատրոն
Պալատական թատրոնը կառուցվել է 1766 թվականին։ Ի տարբերություն XVIII դարի այլ եվրոպական թատրոնների` նրանում պահպանվել են ժամանակին բնորոշ իտալական այն սարքավորումներն ու մեխանիզմները, որոնց շնորհիվ բեմի վրա կահույք էին տեղաշարժում, ձայնային ու ջրային էֆֆեկտներ ապահովում ներկայացումների ժամանակ և այլն։ 1922 թվականին թատրոնը վերաբացվում է նորոգումից հետո։
Չինական տաղավար
Չինական տաղավարը եվրոպացիների՝ չինական միջնադարյան մշակույթով հետաքրքրվածության առաջին օրինակներից է։ Տաղավարի կառուցումն ավարտվել է 1769 թվականին։ Շվեդիայի թագավոր Ադոլֆ Ֆրեդերիկի զարմուհին՝ ռուս կայսրուհի Եկատերինա II-ը, տպավորվելով այս նախագծից, Ռուսաստանում երկար տարիներ աշխատող իտալացի ճարտարապետ Անտոնիո Ռինալդիին պատվիրում է չինական ոճով գյուղ կառուցել Ցարսկոյե Սելոյում (ներկայումս՝ Պուշկին քաղաքը)։
Ինչպես Դրոթթնինգհոլմում, այստեղ ևս թատրոն է կառուցվում պալատական ներկայացումների համար։ 1989-1996թթ. ընթացքում համալիրի չինական տաղավարը մանրակրկիտ վերանորոգման է ենթարկվում, ինչից հետո այն այցելուներին ներկայանում էր իր սկզբնական կառուցվածքով։
Այգիներ
Պահպանվել են ֆրանսիական բարոկկոյի ոճով կառուցված զբոսայգին, որտեղ գտնվում են հոլանդացի քանդակագործ Ադրիան դե Բրիսի աշխատանքները։ Գուստավ III թագավորի նախաձեռնությամբ բացվում է համալիրի Անգլիական այգին` մեծ սիզամարգերով ու երկու լճակից` իր կապուղիներով ու կամուրջներով։ Անգլիական այգին զարդարված է մեծ քանակությամբ հռոմեական անտիկ քանդակներով։
Պատկերասրահ
- Դրոթթնինգհոլմ պալատ
- Արևելյան ճակտոն
- Պալատի համայնապատկերը դիմացից
- Այգին բարոկկո ոճով
- Քանդակներ 1700թ.
- Անգլիական այգի
- Չինական տաղավար
- Չինական տաղավար
- Շատրվաններ
- Արքունական եկեղեցի
- Դիանայի արձանը
- Թատրոնը
Ծանոթագրություններ
Գրականություն
- Carlén O. Drottningholm. Dess historia, samlingar och närmaste omgifningar. — Stockholm, 1861.
Արտաքին հղումներ
- Drottningholm Palace from the official website of the Royal Court of Sweden Արխիվացված 2008-06-01 Wayback Machine
- The Royal Domain of Drottningholm – National Heritage Board Արխիվացված 2012-05-06 Wayback Machine
- Drottningholm Palace park's 360x180 degree panorama virtual tour at stockholm360.net
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրոթթնինգհոլմ» հոդվածին։ |