Դպիր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դպիր (այլ կիրառումներ)
Դպիր, (պահլ.d(i)pir), եկեղեցական փոքր աստիճանավոր։ Հայ Առաքելական Եկեղեցում կրտսեր աստիճանավորներին (ընթերցող-գրակարդաց, դռնապան, ջահընկալ, երդմնեցուցիչ) տրվող մեկ ընդհանուր անվանումն է։ Դպիրներին դիմելու հատուկ որևէ ձև Հայ Առաքելական Եկեղեցում չի կիրառվում։
Դպիր կարգելու հատուկ արարողությունը դեռ ձեռնադրություն չէ, այլ՝տվչություն՝ մանկանը որոշ իրավունքներ են տրվում։ Դպիրը ներկայումս ստանձնում է եկեղեցու տարբեր ծառայողների պարտականություններ. կարգուկանոն պահել, ծիսական արարողությունների ժամանակ կերոն (մոմակալ) բռնել, Աստվածաշունչ ընթերցել և աղոթել, կամ լինել սաղմոսերգող և, առհասարակ, երգեցիկ խմբի անդամ։
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայ Առաքելական Եկեղեցի կատեգորիայում։ |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Ովքե՞ր էին դպիրները և ո՞ւմ շահերն էին պաշտպանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 441)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սպասարկող:ՈրոնելԾաղկեվանք (Արա լեռ)ՋուրՍեռական հարաբերությունՋոուի ԱնսաՀայաստանԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԳառնու հեթանոսական տաճարՋրծաղիկԻսպանիաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԼամին ՅամալԻսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականՍևանա լիճԳևորգ Գևորգյան (դերասան)Թռչկանի ջրվեժՖուտբոլի աշխարհի առաջնությունՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՍաղմոսավանքՀեշտոցային արտադրությունՉարորակ հիպերթերմիաԱնգլիաԴոնալդ ԹրամփԳեղարդի վանքԱրմենիա հեռուստաընկերությունՖուտբոլԵրազահանՕրալ սեքսՄասնակից:Mark Simonean/ԱվազարկղՀեշտոցի սնկային վարակԵրևանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԴաշտանՏաթևի վանքՁեռնաշարժությունՇաքիի ջրվեժ