Դու Բալա

բրազիլացի ֆուտբոլիստ

Էդուարդե Ռոբերտո դոս Սանտոս (բրազ.-պորտ.՝ Eduardo Roberto dos Santos, բուլղար․՝ Едуарду Руберту душ Сантуш; փետրվարի 2, 1981(1981-02-02), Limeira, Սան Պաուլու, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Դու Բալա (բրազ.-պորտ.՝ Du Bala, բուլղար․՝ Ду Бала), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Դու Բալա
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 2, 1981(1981-02-02) (43 տարեկան)
ԾննդավայրLimeira, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ174 սանտիմետր
Քաշ67 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Ակումբային կարիերա

2005 թվականին Դու Բալան տեղափոխվել է Բուլղարիա, որտեղ պայմանագիր է կնքել «Բելասիցա» ակումբի հետ։ Ակումբում անցկացրած ժամանակի ընթացքում Դու Բալան դարձել է անփոխարինելի խաղացող և նրա գլխավոր հարձակվողը։ 2008 թվականի հունվարին տեղափոխվել է «Լիտեքս», ուր նրան հրավիրել էր Միոդրագ Էշիչը։ Լիտեքսի կազմում դարձել է Բուլղարիայի գավաթի կրկնակի հաղթող։ 2008-09 մրցաշրջանի երկրորդ կեսին տեղափոխվել է Սոֆիայի «Սլավիա» ակումբ։

2010 թվականի հունվարին Սոֆիայի ակումբի նախկին գլխավոր մարզչի նախաձեռնությամբ Դու Բալան թռել է Երևան՝ «Բանանց» ակումբ՝ փորձաշրջան անցնելու։ Արդյունքում երևանյան ակումբը վարձավճարով պայմանագիր է կնքել խաղացողի հետ[1]։ «Բանանցի» կազմում Դու Բալան դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից։ 10-րդ տուրում, խփելով առաջնությունում 10-րդ գոլը, դարձել է «Բանանցի» պատմության լավագույն հարձակվող-լեգիոները[2]։ Եթե վնասվածք չունենար, անկասկած, կդառնար առաջնության լավագույն հարձակվողը։ Սակայն առաջնության միջնամասում ծանր վնասվածք ստանալով՝ դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը։ Դու Բալան խաչաձև կապանների վիրահատություն է տարել[3]։ Նրա համար մրցաշրջանն ավարտվել էր, և նրա ցուցաբերած արդյունավետությունը չի կարողացել օգնել թիմին նվաճել չեմպիոնական ոսկին։ Հաջորդ մրցաշրջանն անցկացրել է ընդհատումներով, իսկ մեկ մրցաշրջան անց՝ 2012-13 թվականներին, անցկացրել է առաջին շրջանը, որից հետո ղեկավարությունը որոշել է լեգեոներին թողնել թիմում։ Թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը խիստ դժգոհ էր Դու Բալայի գործողություններից՝ կարծիք հայտնելով, որ հարձակվողը պետք է ավելի արդյունավետ խաղ ցուցադրի[4][5]։

Նվաճումներ

«Լիտեքս»
«Բանանց»

Խաղերի վիճակագրություն

2012 թվականի օգոստոսի 3-ի տվյալներ՝

ԱկումբՄրցաշրջանՉեմպիոնատԳավաթներԵվրոգավաթներԸնդամենը
ՀանդիպումներԳոլերՀանդիպումներԳոլերՀանդիպումներԳոլերՀանդիպումներԳոլեր
Բալասիցա (Պետրիչ)2005-20061250000125
2006-2007221010002310
2007-20081551000165
Ընդամենը492020005120
Լիտեքս2007-200891000091
2008-2009701030110
Ընդամենը1611030201
Սլավիա (Սոֆիա)2008-20091440000144
2009-20101322100153
Ընդամենը2762100297
Բանանց2010111151001612
201163002184
2012-131020000102
Ընդամենը271651213418
Ամբողջ կարիերայի ընթացքում119431025113446

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ