Դուրսուն Աքսոյ | |
---|---|
![]() | |
Ծննդավայր | Թուրքիա |
Մահացել է | հուլիսի 14, 1983(1983-07-14)[1] |
Մահվան վայր | Բրյուսել, Բելգիա |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դուրսուն Աքսոյ (թուրքերեն՝ Dursun Aksoy, , Թուրքիա - հուլիսի 14, 1983(1983-07-14)[1], Բրյուսել, Բելգիա), թուրք դիվանագետ, որը սպանվել է 1983 թվականին Բրյուսելում, երբ զբաղեցնում էր Բելգիայում թուրքական դեսպանության վարչական կցորդի պաշտոնը[2]։
Երեք երեխաների հայր 39-ամյա Դուրսուն Աքսոյը սպանվել է 1983 թվականի հուլիսի 14-ին Բրյուսելում Ֆրանկլին Ռուզվելտի պողոտայի վրա գտնվող իր տան մոտակայքում։ Նա պատրաստվում էր գործարկել իր ավտոմեքենան, երբ տղամարդը մոտեցավ մեքենայի լուսամուտին և երկու կրակ արձակեց՝ մահացու վնասելով Աքսոյի պարանոցն ու կրծքավանդակը։ Դիվանագետը տեղում մահացավ[3]։ Հարձակում գործած անձը փախուստի դիմեց։ Ականատեսները հարձակում գործած անձին նկարագրում էին որպես ամրակազմ, 30-35 տարեկան տղամարդ՝ խիտ սև մազերով և բեղերով, մոտ 1 մետր 72 սանտիմետր բարձրությամբ։ Ըստ վկաների՝ նրա հագին եղել է կապույտ ջինս և գծավոր պոլո շապիկ[4]։
Հայկական ռազմական երկու կազմակերպություններ՝ ԱՍԱԼԱ-ն և ՀՑԱՄ-ը ստանձնեցին սպանության պատասխանատվությունը։ Անգլերեն և ֆրանսերեն խոսացող տղամարդը զանգահարել էր United Press International և մանրամասներ տրամադրել Աքսոյի մեքենայի գույնի և համարանիշի մասին՝ այդպիսով պնդելով, որ հարձակումն իրագործվել է ՀՑԱՄ-ի կողմից[4]։
Հարձակում իրագործած անձի ինքնությունը մինչ օրս չի բացահայտվել[5]։