Դուշան Վլահովիչ

Դուշան Վլահովիչ (սերբ.՝ Душан Влаховић, հունվարի 28, 2000(2000-01-28)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Դուշան Վլահովիչ
Душан Влаховић
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՍերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 28, 2000(2000-01-28)[1] (24 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ190 սմ
Քաշ78 կգ
Դիրքկենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Ֆիորենտինա
Համար28
Պատանեկան կարիերա
Սերբիա Ալտինա Զեմուն
Սերբիա ՕՖԿ Բեոգրադ
2014-2016Սերբիա Պարտիզան Բելգրադ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2016-2018Սերբիա Պարտիզան Բելգրադ21(1)
2018-ներկաԻտալիա Ֆիորենտինա1(0)
Ազգային հավաքական
2015Սերբիա Սերբիա Մ155(3)
2015Սերբիա Սերբիա Մ163(1)
2016-ներկաՍերբիա Սերբիա Մ198(2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 1-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 1-ի, 2018

Ակումբային կարիերա

Պարտիզան Բելգրադ

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Վլահովիչը սկսել է Պարտիզան Բելգրադում։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2015 թվականին՝ 15 տարեկան հասակում[3]։ 2016 թվականի ձռմանը նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ՝ ստանալով 9 համարի մարզաշապիկը[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Վլահովիչը նշեց փետրվարի 21-ին[5]՝ փոխարինման մտնելով ՕՖԿ Բեոգրադի դեմ խաղում և դառնալով Պարտիզանի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[6]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 2-ին՝ Ռադնիկ Սուրդուլիցայի դեմ խաղում[7]։ Ապրիլի 20-ին՝ փոխարինման մտնելուց 21 րոպե անց Վլահովիչը գոլի հեղինակ դարձավ Սերբիայի գավաթի կիսաեզրափակչի Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում[8][9]։ Մայիսի 1-ին նա գոլ խփեց Սերբիայի գավաթի եզրափակչի Յավոր Իվանյիցայի դեմ խաղում[10]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[11][12]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 21-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Զագլեմբե Լյուբինի դեմ խաղում[13][14]։ Պարտիզանի առաջին թիմի կազմում Վլահովիչը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆիորենտինա

2017 թվականի հունիսի 23-ին Վլահովիչը նախնական 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[15][16], որը պաշտոնական դարձավ ֆուտբոլիստի 18 ամյակին՝ 2018 թվականի հունվարի 28-ին[17]։ Վլահովիչը ակումբի առաջին թիմ տեղափոխվեց փետրվարի 22-ին[18][19], սակայն իրավունք ստացավ մասնակցել պաշտոնական հանդիպումներին հուլիսի 1-ից։ Իր դեբյուտը Ֆիորենտինայի կազմում սերբը նշեց սեպտեմբերի 25-ին՝ փոխարինելով Մարկո Բենասիին Ինտեր Միլանի դեմ խաղում[20][21]։

Միջազգային կարիերա

Վլահովիչը ներկայացրել է Սերբիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ[22]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Պարտիզան Բելգրադ2015–16Սուպեր Լիգա14142183
2016–1770101090
Ընդհանուր211521000273
Ֆիորենտինա2018–19Սերիա A1000000010
Կարիերայի ընդհանուր221521000283

Նվաճումներ

Ակումբային

Պարտիզան

  • Սերբիայի առաջնություն․ 2016–17[23]
  • Սերբիայի գավաթ․ 2015–16[12], 2016–17[24]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուշան Վլահովիչ» հոդվածին։