Դոննա Ռիդ

Դոննա Ռիդ (անգլ.՝ Donna Reed; իսկական անուն ազգանունը՝ անգլ.՝ Donna Belle Mullenger; հունվարի 27, 1921(1921-01-27)[1][2][3][…], Denison, Այովա, ԱՄՆ - հունվարի 14, 1986(1986-01-14)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» դափնեկիր, առավել նշանավոր ֆիլմերից են 1945 թ. «Դորիան Գրեյի դիմանկարը», 1946 թվականի «Այս հրաշալի կյանքը» և 1953 թվականի «Այսուհետև և դարեդար»։

Դոննա Ռիդ
անգլ.՝ Donna Reed
Ծնվել էհունվարի 27, 1921(1921-01-27)[1][2][3][…]
ԾննդավայրDenison, Այովա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 14, 1986(1986-01-14)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունԼոս Անջելես քաղաքի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և հակապատերազմային ակտիվիստ
Ամուսին(ներ)Ուիլյամ Տաթլ և Tony Owen?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Դոննա Ռիդը ծնվել է 1921 թվականին Ուիլյամ Ռիչարդ Մուլենջերի և Հեզլ Ջեյնի ընտանիքում, ԱՄՆ-ի Այովա նահանգի Դենիսոն քաղաքի մոտ գտնվող ֆերմաներից մեկում[5][6]։ Նա ընտանիքի 5 երեխաներից ամենամեծն էր[7], նրանց ընտանիքը դաստիարակվում է մեթոդիստական ավանդույթներով[8]։ Ավարտել է Դենիսոնի միջնակարգ դպրոցը, 1938 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես, ապրելով իր ազգականուհի Միլդրեդի հետ։ Ընդունվում է Լոս Անջելեսի քաղաքային քոլեջ, ռադիոհաղորդումներ վարողի դասընթացների[7]։

Ջեյմս Ստյուարտի հետ
«Այս հրաշալի կյանքը» ֆիլմում

Կինոկարիերան սկսվել է 1941 թվականին փոքր դերերով։ Հայտնի է դարձել ռեժիսոր Ֆրենկ Կապրայի 1946 թվականի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմում Մերիի դերով, ուր նրա խաղընկերն էր Ջեյմս Ստյուարտը։ 1954 թվականին «Այսուհետև և դարեդար» ֆիլմի համար ստացել է «Օսկար» մրցանակ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար անվանակարգում։ 1958-1966 թվականներին նկարահանվում է «Դոննա Ռիդի շոուն» սիթքոմում, որի համար 4 անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակի, իսկ 1963 թվականին ստացել է Ոսկե Գլոբուս։ Կյանքի վերջին տարիներին քիչ է նկարահանվել։ Ընդհանուր թվով խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում և սերիալներում։

Դոննա Ռիդը 2 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին ամուսինը՝ Թոնի Օուեն (1907-1984)[9], նրանք ունեցել են 5 երեխա։ 1972 թվականի նրանք բաժանվել են, և չորս տարի անց Ռիդը ամուսնացել է ամերիկյան բանակի պաշտոնաթող գնդապետ Գրովեր Վ. Ասմուսի հետ (1926-2003)[10]։

Դոննա Ռիդը մահացել է 1986 թվականի հունվարի 14-ին Բևեռլի Հիլզում, 64 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Լոս Անջելեսի Վեստվուդ Վիլեյջ գերեզմանատանը։

Ներկայումս դերասանուհու ծննդավայր Դենիսոնում անցկացվում է նրա անվան ամենամյա փառատոն։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննա Ռիդ» հոդվածին։