Դոմինիկ Փարսել

անգլո-ավստրալացի դերասան
(Վերահղված է Դոմինիկ Պյորսելից)

Դոմինիկ Հաքուն Միրթվեդ Փարսել[2] (անգլ.՝ Dominic Haakon Myrtvedt Purcell, փետրվարի 17, 1970(1970-02-17)[1], Ուոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլո-ավստրալիացի դերասան։ Հայտնի է Լինքոլն Բարոուզի դերով Fox հեռուստաալիքի «Փախուստ բանտից» և Ջերմային Ալիքի դերով, The CW հեռուստաալիքի «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալներում։

Դոմինիկ Փարսել
Ծնվել էփետրվարի 17, 1970(1970-02-17)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՈւոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունWestern Australian Academy of Performing Arts? և St Dominic's College, Penrith?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ավստրալիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք

Ծնվել է Իռլանդիայի Լաութ գյուղում։ Ֆիլ Միրտվելդի և Մերի «Մաուրեն» Փարսելի որդին է։ Նրա մայրը ունի իռլանդական ծագում, իսկ հայրը ֆրանսիական ծագում ունեցող նորվեգացի է։ 1972 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Նոր Հարավային Ուելս, իսկ հետո արևմտյան Սիդնեյ[3]։ Փարսելը աճախել է Բլեքսլենդի արևելյան հանրային դպրոցը, Բլեքսլենդի ավագ դպրոցը, Սուրբ Դոմինիկի դպրոցը և ՄաքՔարթիի կաթոլիկ դպրոցը[4]։ Հետագայում նա հաճախել է Ավստրալիայի երիտասարդների թատրոն, իսկ հետո ընդունվել է Ավստրալիայի դերասանական արվեստի ակադեմիա, որտեղ նա սովորել է Հյու Ջեքմանի հետ[5]։

Անձնական կյանք

2011 թվականից նա հանդիպել է «90210» հեռուստասերիալի նախկին աստղ ԱննաԼին ՄաքՔորդի հետ։ 2014 թվականին զույգը հայտարարեց իրենց բաժանման մասին, սակայն մեկ տարի անց նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները։ ՄաքՔորդը People Magazine-ին տված հարցազրույցում ասել է, որ ետ է եկել նրա կյանք որպես ընկեր այն ժամանակ, երբ պարզվեց, որ նա ունի մաշկի քաղցկեղ, սակայն շուտով նրանց հարաբերությունները նորից ռոմանտիկ բնույթ ունեցան[6]։ 2016 թվականին Դոմինիկը և ԱննաԼինը կրկին բաժանվեցին։

2016 թվականի հունիսի 1-ին «Փախուստ բանտից» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ Մարոկոյում ստացել է վնսավածքներ։ Դերասանին Մարաքեշից արագ տեղափոխեցին Կասաբլանկա, որտեղ նա ստացավ բուժում քթի կոտրվածքի և այլ վնասվածքների համար[7][8][9]։

Ունի 4 երեխա իր առաջին ամուսնությունից։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
2000Առաքելությունն անիրագործելի է 2Mission: Impossible 2Ոլրիխ
2001Հանցանքի վայրերScenes of the CrimeՄարկ
2002ԷքվիլիբրիումEquilibriumՍիմուս
2003ԱյցելուներVisitorsԼյուք
2004Երեք ճանապարհVisitorsԼուիս «Լյու» Բրուքբենք
2004Բլեյդ։ ԵռյակBlade: TrinityԴրեյք
2006-The GravedancersՀարիս ՄքՔեյ
2007ՆախնադարյանPrimevalԹիմ Մանֆրեյ
2009Արյան առուBlood CreekՎիկտոր Ալան Մրաշալ
2011ՓախուստEscapeeՀարմոն Ջաքսոն
2011Ծղոտե շներStraw DogsՋերեմի Նայլս
2011ՊրոֆեսիոնալKiller EliteԴևիս
2011Ծագող արևի տունHouse of the Rising SunԹոնի
2012Վատ կարմաBad KarmaՄաք
2012ՀափշտակվածHijackedՕթո Սաութուել
2013Մահացած ոստիկանOfficer DownՌոյս Ուոքեր
2013Հրաձակում Ուոլ սթրիթի վրաAssault on Wall StreetՋիմ Բաքսֆորթ
2013ՀանկարծակիSuddenlyԲարոն
2013Սառցե զինվորներIce SoldiersՄալրուքս
2014Թագավորի անունից 3In the Name of the King 3: The Last MissionՀեզեին Քեյն
2014Մեծ մարդիկThe Bag ManԼարսոն
2014Ես ընտրում եմI Choose-Կարճամենտրաժ
2014-Turkey ShootՌիք Թայլեր
2015ԼքվածAbandonedՋիմ
2015-GridlockedԴեյնիդ Հենդրիքս
2015ՄեկուսացումIsolationՄաքս

Որպես պրոդյուսեր

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումՆշումներ
2004Երեք ճանապարհThree WayԳործադիր պրոդյուսեր
2009ԲալիբոBaliboՊրոդյուսեր
2014Ես ընտրում եմI ChooseՊրոդյուսեր
2015ՄեկուսացումIsolationԳործադիր պրոդյուսեր
2017Անանուն Սանի Գարսիայի մասին վավերագրական ֆիլմUntitled Sunny Garcia DocumentaryՊրոդյուսեր
2017Փախուստ բանտիցPrison BreakՊրոդյուսեր

Հեռուստատեսություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
1991Տուն և հեռուHome and AwayՔոնստաբլ Ռոջերս3 էպիզոդ
1997-98Raw FMԳրանջեր Հաթոնհիմնական դեր, 13 էպիզոդ
1998Մոբի ԴիքMoby DickԲալկինգթոն2 էպիզոդ
1998Ջրային առնետներWater RatsԱլեքս2 էպիզոդ
1999Վանդակի տեքստHeartbreak HighԹոդ ԳիլեսպիԵրկրորդական դեր․ 6 էպիզոդ
1999Լուռ թալանողներSilent PredatorsԲեռնատարի վարորդՀեռուստաֆիլմ
1999Առաջին դուստրFirst DaughterԹրոյ ՆելսոնՀեռուստաֆիլմ
2001Հրեշների առաջնորդBeastMasterՔելբԵրկրորդական դեր․ 5 էպիզոդ
2001Կորուսյալ աշխարհThe Lost WorldՔոնդիլաքԷպիզոդ․ «The Travelers»
2001ԱնհաղթInvincibleՔեիթ ԳրանդիՀեռուստաֆիլմ
2002-03Ջոն ԴոուJohn DoeՋոն ԴոուՀիմնական դեր․ 21 էպիզոդ
2004-05Հյուսիսային ափNorth ShoreԹոմի ՌավեթոԵրկրորդական դեր․ 5 էպիզոդ
2004ՀաուսHouseԷդ ՍնոուԷպիզոդ․ «Fidelity»
2005-09, 2017Փախուստ բանտիցPrison BreakԼինքոլն ԲարոուզՀիմնական դեր․ 90 էպիզոդ
2009Վերջին փախուստPrison Break: The Final BreakԼինքոլն ԲարոուզՀեռուստաֆիլմ
2011ԿասլCastleՌասել ԳանզԷպիզոդ․ «To Love and Die in L.A.»
2012Ընդհանուր օրենքCommon LawՋեյսոն ՔրոուլԷպիզոդ․ «Gun!»
2014-16ՖլեշThe FlashՄիք Ռորի/ Ջերմային ԱլիքԵրկրորդական դեր․ 5 էպիզոդ
2015Սուպերհերոսական կռվի ակումբSuperhero Fight ClubՄիք Ռորի/ Ջերմային ԱլիքՀեռուստատեսային անոնս
2016-իցՎաղվա լեգենդներըLegends of TomorrowՄիք Ռորի/ Ջերմային ԱլիքՀիմնական դեր

Տեսախաղեր

ՏարիԱնվանումԴերՆշումներ
2010Prison Break: The ConspiracyԼինքոլն ԲարոուզՁայն

Մրցանակներ և առաջադրումեներ

ՏարիՄրցանկաբաշխությունԱնվանակարգԱշխատանքԱրդյունք
2007AACTA կինոմրցանակԼավագույն դերասանՓախուստ բանտիցՀաղթանակ
2009Inside կինոմրցանակԼավագույն խաղարկային ֆիլմԲալիբոԱռաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Փարսել» հոդվածին։