Դիոն Բիբի

Դիոն Բիբի (անգլ.՝ Dion Beebe, 1968[1][2][3][…], Բրիսբեն, Ավստրալիա[4]), ավստրալիացի կինոօպերատոր։ «Գեյշայի հուշերը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար «Օսկար» մրցանակի դափնեկիր։

Դիոն Բիբի
Ծնվել է1968[1][2][3][…]
ԾննդավայրԲրիսբեն, Ավստրալիա[4]
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունAustralian Film Television and Radio School?
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAxil Beebe?

Կենսագրություն

Ծնվել է 1968 թվականին՝ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում[5]։ 1972 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, սովորել է Պրետորիայի Տեխնիկական դպրոցում[6]։ 1989 թվականին ավարտել է Ավստրալիայի կինոյի և Սիդնեյի հեռուստատեսության և ռադիոյի դպրոցները։ Մինչև խաղարկային կինո տեղափոխվելը (առաջնաելույթ 1991), նկարահանել է մի քանի վավերագրական ժապավեն։

2000-ական թվականներին հիմնականում աշխատել է ԱՄՆ-ում։ Կնոջ հետ ստեղծել է «Deep Blue Pacific» պրոդյուսերական ընկերությունը։ Ավստրալիական և ամերիկյան կինոօպերատորների միության անդամ է[7][8]։

Ֆիլմագրություն

ԹիվՎերնագիրԲնօրինակ անվանումՌեժիսոր
1992ՎթարCrushԷլիսոն Մաքլին
1996Ինչ եմ գրելWhat I Have WrittenՋոն Հյուզ
1998ԳովաբանությունPraiseՋոն Կարեն
1999Սուրբ ծուխHoly SmokeՋեյն Քեմփիոն
2000Աստվածուհին 1967 թվականինThe Goddess of 1967Կլարա Լոու
2001Շարլոտա ԳրեյCharlotte GrayՋիլիան Արմսթրոնգ
2002ՉիկագոChicagoՌոբ Մարշալ
2003Կրքի մութ կողմըIn the CutՋեյն Քեմփիոն
2004ՀամամասնակիցCollateralՄայքլ Ման
2006Մայամիի ոստիկանությունըMiami ViceՄայքլ Ման
2007ՏարբերակRenditionԳևին Հուդ
2009ԻնըNineՌոբ Մարշալ
2014Ապագայի սահմանըEdge of TomorrowԴագ Լայման
2017ՁնեմարդThe SnowmanԹոմաս Ալֆրեդսոն
2019ԵրկվորյակGemini ManԷնգ Լի

Մրցանակներ և անվանակարգեր

«Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար

  • 2003 թվականին առաջադրվել է «Չիկագո» ֆիլմի համար
  • 2006 թվականին «Գեյշայի հուշերը» ֆիլմի համար դափնեկիր

BAFTA մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար

  • 2003 թվականին առաջադրվել է «Չիկագո» ֆիլմի համար
  • 2005 թվականին «Հանցակից» ֆիլմի համար Պոլ Քեմերոնի հետ համատեղ դափնեկիր

«Ուղեկից» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար

  • 2006 թվականին «Գեյշայի հուշերը» ֆիլմի համր դափնեկիր
  • Առաջադրվել է «Գեյշայի հուշերը» ֆիլմի համար
  • 2009 թվականին «Ինը» ֆիլմի համար դափնեկիր։

Ամերիկայի կինոօպերատորների միության մրցանակ

  • 2004 թվականին համատեղ Պոլ Քեմերոնի հետ «Հանցակից» ֆիլմի դափնեկիր
  • 2005 «Գեյշայի հուշերը» ֆիլմի համար դափնեկիր
  • 2009 թվականին առաջադրվել է «Ինը» ֆիլմի համար

Ավստրալիայի կինոօպերատորների միության մրցանակ

  • 2000 թվականին առաջադրվել է «Գովաբանություն» ֆիլմի համար
  • 2006 թվականին «Գեյշայի հուշերը» ֆիլմի համար դափնեկիր

Բրիտանիայի կինոօպերատորների միության մրցանակ

  • 2002 թվականին առաջադրվել է «Չիկագո» ֆիլմի համար։
  • 2006 թվականին «Գեյշայի հուշերը» ֆիլմի համար դափնեկիր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ