Դիմիտրովգրադ

Դիմիտրովգրադ (բուլղար․՝ Димитровград ), քաղաք Բուլղարիայում՝ Թրակիա պատմական տարածաշրջանի բուլղարական հատվածում, Հասկովոյի մարզում, մարզկենտրոնից՝ Հասկովո քաղաքից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է[2][3][4]։ Ընկած է Մարիցա գետի զույգ ափերին[5][6]։ Անվանակոչվել է Բուլղարիայի առաջին կոմունիստ ղեկավարի՝ Գեորգի Դիմիտրովի պատվին։

Բնակավայր
Դիմիտրովգրադ
ԴրոշԶինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Հիմնադրված էմայիսի 10, 1947 թ.
Մակերես62,436 կմ²
ԲԾՄ125±1 մետր
Բնակչություն34 160 մարդ (մարտի 15, 2024)[1]
Ժամային գոտիDAZD?
Հեռախոսային կոդ0391
Փոստային դասիչ6400
Պաշտոնական կայքdimitrovgrad.bg
Դիմիտրովգրադ (Բուլղարիա)##
Դիմիտրովգրադ (Բուլղարիա)

Պատմություն

Հիմնադրվել է 1947 թվականին՝ մերձակայքում տարածվող գորշ ածխի Արևմտա-մարիցյան ավազանի շահագործմանը զարկ տալու նպատակով[5]։ Պլանավորվել է որպես սոցիալիստական արդյունաբերական քաղաք և կառուցվել ըստ պլանի։ Շինարարության մեկնարկը տրվել է 1947 թվականի մայիսի 10-ին[7]։

1970 թվականին Դիմիտրովգրադում առաջին անգամ անց է կացվել բանաստեղծ Պենյո Պենևի անունը կրող բանաստեղծական փառատոն, որը դարձել է ավանդական և կազմակերպվել յուրաքանչյուր տարի։ 1980 թվականին սկիզբ է դրվել բուլղարական թատերական աֆիշի (ազդագրի) բիենալեին։ 1987 թվականին բացվել է Պենյո Պենևի թանգարանը։

1992 թվականին՝ Բուլղարիայում կոմունիզմի փլուզումից կարճ ժամանակ անց, Գեորգի Դիմիտրովի հուշարձանը իշխանությունների կարգադրությամբ պատվանդանից ցած է գցվել, բայց այդ քայլը հարուցել է քաղաքաբնակների դժգոհությունը, և քաղաքային խորհուրդը 2012 թվականին որոշում է կայացրել 2013 թ. վերականգնել հուշարձանը հին տեղում[8] (այդ որոշումը դեռևս չի իրագործվել)։

Բնակչություն

2019 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 33 088[9]։

Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1956-2015 թթ.[10][11]

Անվանի անձինք

  • Ռումեն Ռադև
    Աթանաս Կապրալով, բանաստեղծ
  • Նադեժդա Ալեքսիևա (ծնվ. 1969), բիաթլոնիստուհի
  • Կրասիմիրա Բանովա, բասկետբոլիստուհի, Եվրոպայի չեմպիոնուհի
  • Աթանաս Վիշանով, նկարիչ
  • Վասիլ Գյուզելև, պատմաբան, պրոֆեսոր
  • Դոնչո Դոնև, ֆուտբոլիստ
  • Վանյա Կոստովա, երգչուհի
  • Խրիստո Մարկով, թեևաթլետ, եռացատկի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն
  • Ռումեն Ռադև, Բուլղարիայի Հանրապետության նախագահ (2017-)
  • Վեժդի Ռաշիդով, նկարիչ, մշակույթի նախարար (2009–13, 2014–17)

Քույր քաղաքներ

Դիմիտրովգրադը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[12][13].

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրովգրադ» հոդվածին։