Դիլեք թերակղզու և Մեծ Մենդերես գետի հովտի ազգային պարկ

Դիլեք թերակղզու և Մեծ Մենդերես գետի հովտի ազգային պարկ (թուրքերեն՝ Dilek Yarımadası-Büyük Menderes Deltası Millî Parkı), ազգային պարկի կարգավիճակ ունեցող արգելավայր, որը գտնվում է Թուրքիայի արևտմտյան հատվածում։ Ազգային պարկը գտնվում է Այդընի մարզում Քուշադասը քաղաքի մոտ։ 1966 թվականի մայիսի 19-ին Դիլեք թերակղզու տարածքը, որն ունի 10 985 հեկտար տարածք, ստացել է կարգավիճակ, իսկ 1994 թվականին կարգավիճակ է ստացել ադեն Մեծ Մենդերես գետի հովիտը[2]։

Դիլեք թերակղզու և Մեծ Մենդերես գետի հովտի ազգային պարկ
թուրքերեն՝ Dilek Yarımadası-Büyük Menderes Deltası Millî Parkı
Տեսակnational park?, թերակղզի և պուրակ
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքԿուշադասը և Այդընի մարզ[1]
Հիմնվել էմայիսի 19, 1966
Մակերես27 675 հեկտար
Այցելուներ700 000
ԿառավարումԹուրքիայի շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարարություն
Դիլեք թերակղզու և Մեծ Մենդերես գետի հովտի ազգային պարկը գտնվում է Թուրքիաում
Դիլեք թերակղզու և Մեծ Մենդերես գետի հովտի ազգային պարկ

Կենսաբազմազանություն

Ազգային պարկը ունի բուսական և կենդանական հարուստ աշխարհ։ Պարկի տարածքը պահպանվում է Ռամսարի համաժողովի, Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի և Բարսելոնայի կոնվենցիայի շրջանակներում[2][3]։

Ֆլորա

Կլիմայական և ջերմային զանազանության պատճառով, պարկում ներկայացված են ոչ միայն էգեյան ֆլորան, այլ նաև Թուրքիայի մերձափնյա շրջաններին՝ Միջերկրածովյան տարածաշրջանին, Մարմարածովյան տարածաշրջանին և Սևծովյան տարածաշրջանին բնորոշ բնություն[4]։ Բույսերի ավելի քան 800 տեսակներ են հանդիպում պարկում, որոնցից 6-ը էնդեմիկ են, իսկ 30-ը աբորիգեն տեսակի[2]։ Բուսականության գերակշռող տեսակը համարվում է Մաքվիսը։ Պարկում ամենատարածված ծառերից են տանձենին (Pyrus elaeagnifolia), Սոճի էլդարյանը (Pinus brutia) և աղտոր դաբաղայինը (Rhus coriaria)[2]։

Ֆաունա

Դիլեք թերակղզու անտառի ծառերից մեկը

Վայրի վարազները (Sus scrofa), որոնք բնակվում են պարկում, կարող են հանդիպել լողափերում, որտեղ սնվում են զբոսաշրջիկների թողած թափոններով[5]։ Թերակղզու անտառներում հանդիպում են շրջանին բնորոշ կենդանատեսակներ, հատկապես սովորական շնագայլ (Canis aureus) և սովորական լուսան (Lynx lynx), ինչպես նաև հազվադեպ հանդիպող կարակալ (Caracal caracal)[2]։

Պարկում հանդիպում են թռչունների 250 տեսակներ, հատկապես փոքր ձկնկուլ (Microcarbo pygmeus), տափաստանային հողմավոր բազե (Falco naumanni), ծովային քարադր (Charadrius alexandrinus), սպիտակապոչ արծիվ (Haliaeetus albicilla) և գանգրափետուր հավալուսն (Pelecanus crispus)։ Պարկի ծովային ֆաունան տիպիկ է Էգեյան ծովի ֆաունային[2][4]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլեք թերակղզու և Մեծ Մենդերես գետի հովտի ազգային պարկ» հոդվածին։