Դիթցինգեն

Դիթցինգեն (գերմաներեն՝ Ditzingen), քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Լյուդվիգսբուրգ շրջանում։ Զբաղեցնում է 30,42 քառակուսի կիլոմետր տարածք։ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 24 633[3], 2022 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 25 145:

Բնակավայր
Դիթցինգեն
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես30,39 կմ²
ԲԾՄ303 մետր
Բնակչություն25 145 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ07156 և 07152
Փոստային դասիչ71254
Ավտոմոբիլային կոդLB և VAI
Պաշտոնական կայքditzingen.de(գերմ.)
Դիթցինգեն (Գերմանիա)##
Դիթցինգեն (Գերմանիա)

Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 769 թվականին, Լորշի աբբայության գրություններից մեկում, Թիցինգեն անունով։ Դարեր շարունակ առանձնապես աչքի չընկնելով՝ 14-րդ դարից ներառվել է Վյուրտեմբերգի կազմում։ 1866 թվականից, երբ այստեղ շահագործման հանձնվեց Շվարցվալդ (Սև անտառ) երկաթուղային կայարանը, բնակավայրն սկսեց զարգանալ նոր թափով։ 20-րդ դարի երկրորդ կեսին Դիթցինգենը բնակչության թվաքանակի զգալի աճ ունեցավ, ներառվեց Շտուտգարտի մետրոպոլիսային տարածքում և 1966 թվականին ձեռք բերեց քաղաքի կարգավիճակ։ Նրա հետ 1971 թվականին Շյոքինգենի ու Հայմերդինգենի և 1975 թվականին Հիրշլանդենի միավորվելու շնորհիվ քաղաքի տարածքը նկատելիորեն ընդլայնվեց[4][5][6][7]։

Դիթցինգենը գտնվում է ազգային 81-րդ ավտոմայրուղու վրա, Շտուտգարտից մոտավորապես 5 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[8]։

Քույր քաղաքներ

Դիթցինգենի քույր քաղաքներն են[9]՝

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիթցինգեն» հոդվածին։