Դիդոնե

Դիդոնե (լատին․՝ Dido), Կարթագեն քաղաքի առասպելական հիմնադիր թագուհի։ Ըստ ավանդության ինքնասպանություն է գործել, երբ լքվել է Էնեասից, որի սիրո համար դրժել էր իր հանգուցյալ ամուսին Սիքեի հիշատակին հավատարիմ մնալու իր խոստումը[5]։ Էնեասի և Դիդոնեի սիրո պատմությունը նկարագրված է Վերգիլիոսի «Էնեական» վիպերգական պոեմի Ա և Դ երգերում։ Նրա կերպարը ներկայացված է Հեկտոր Բեռլիոզի «Տրոյացիներ» օպերայում[6], գրական, երաժշտական և կերպարվեստի մի շարք այլ ստեղծագործություններում և մինչև անգամ թունիսյան թղթադրամների վրա։

Դիդոնե
Դիմանկար
ԾննդավայրՏյուրոս
Մահվան վայրԿարթագեն[1]
ՔաղաքացիությունՓյունիկիա և  Կարթագեն
ԱզգությունPunic people?
ԿրոնPunic religion?
Մասնագիտությունկառավարիչ
ԱմուսինSychaeus?[2] և Acerbas?[3]
Ծնողներհայր՝ Mattan I?, Belus?[4] և Ագենոր[2]
Զբաղեցրած պաշտոններիշխող թագուհի
 Dido Վիքիպահեստում

Պատկերասրահ

Կինոյում

  • Ռեժիսոր Լինա Մանյակարպեի Didone non è morta («Դիդոնեն չի մահացել») գեղարվեստական ֆիլմը, 1987[7].
  • Լուիջի Մաջիի Didon abandonnée կինոնկարը, 1910[8].

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդոնե» հոդվածին։