Դերսու Ուզալա
- Հոդված
- քննարկում
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Դերսու Ուզալա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1849 |
Ծննդավայր | Ussuri krai, Ռուսաստան |
Մահացել է | մարտի 13, 1908(1908-03-13) |
Մահվան վայր | Խաբարովսկի երկրամաս, ԽՍՀՄ |
Կրոն | անիմիզմ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և որսորդ |
![]() |
Դերսու Ուզալա (1849, Ussuri krai, Ռուսաստան - մարտի 13, 1908(1908-03-13), Խաբարովսկի երկրամաս, ԽՍՀՄ), նանայացի որսորդ, ողջ կյանքը ապրել է տայգայում։ Կնոջ և երեխաների մահից հետո ապրել է բաց երկնքի տակ և միայն ձմռանը ժամանակավոր յուրտ է սարքել։ Վլադիմիր Արսենևի «Դերսու Ուզալա» և «Ուսուրական երկրամասում» վեպերի հերոսն է։
Դերսու Ուզալան ծնվել է Ուսուրական երկրամասում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվն անհայտ է։ Ջրծաղիկի համաճարակի պատճառով կործցրել է ողջ ընտանիքը։ Ուսուրի գետի հովտում թափառելով զբաղվել է մորթատու կենդանիների որսով։
1906 թվականից, որպես ուղեցույց մասնակցել է հայտնի ռուս ճանապարհորդ, գրող, հետախույզ Վլադիմիր Արսենևի գլխավորությամբ արշավախմբերի[1]։
Մահացել է ավազակային հարձակման արդյունքում, 1908 թվականի մարտի 13-ին Կորֆովսկայա երկաթուղային կայարանի մոտակայքում[2]։
Վլադիմիր Արսենևի գրքի հիման վրա երկու ֆիլմ է նկարահանվել։ 1961 թվականինին ռեժիսոր Աղասի Բաբայանը նկարել է Դերսու Ուզալայի մասին առաջին կինոնկարը, որտեղ Կասիմ Ժակիբաևը խաղացել է Ուզալայի դերը։ Երկրորդ ֆիլմը նկարահանել է Ակիրա Կուրոսավան 1975 թվականինին։ Ուզալայի կերպարը էկրանավորել է Մաքսիմ Մունցուկը։ Ֆիլմը նվաճել «Ոսկե մրցանակ» և «FIPRESCI» մրցանակ Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնում[3] և 1976 թվականի «Օսկար» ՝ լավագույն օտարալեզու կինոնկարի համար[4]։
1981 թվականին հայտնաբերված Մարսի ուղեծիրը հատող աստերոիդների խմբի աստերոիդներից մեկը անվանվել է ի պատիվ Դերսու Ոզալայի[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերսու Ուզալա» հոդվածին։ |
|