Դերիլ Յանմատ

նիդերլանդցի ֆուտբոլիստ

Դերիլ Յանմատ (նիդ.՝ Daryl Janmaat, հուլիսի 22, 1989(1989-07-22)[1][2], Leidschendam, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Ուոթֆորդ»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։

Դերիլ Յանմատ
նիդ.՝ Daryl Janmaat
Յանմատը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԴերիլ Յանմատ
Ազգությունընիդերլանդցի
ՔաղաքացիությունըՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվհուլիսի 22, 1989(1989-07-22)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրԼեյդսենդամ, Նիդերլանդներ
Հասակ185 սմ
Քաշ80 կգ
Դիրքեզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Ուոթֆորդ
Համար2
Պատանեկան կարիերա
1995-2007Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2007-2008Նիդերլանդներ Դեն Հաագ25 (2)
2008-2012Նիդերլանդներ Հերենվեն84 (5)
2012-2014Նիդերլանդներ Ֆեյենորդ63 (5)
2014-2016Անգլիա Նյուքասլ Յունայթեդ71 (3)
2016-ներկաԱնգլիա Ուոթֆորդ40 (5)
Ազգային հավաքական
2012-ներաՆիդերլանդներ Նիդերլանդներ30 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 5, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10, 2017

Ակումբային կարիերա

«Դեն Հաագ»

Իր պրոֆեսիոնալ կարիերան Դերիլը սկսել է Նիդերլանդների Առաջին Դիվիզիոնում հանդես եկող «Դեն Հաագ»-ի կազմում։ Թիմի կազմում հանդես է եկել 2007-2008 մրցաշրջանում։

«Հերենվեն»

2008 թվականին 19-ամյա Դերիլ Յանմատը պայմանագիր է կնքել Էրեդիվիզիում հանդես եկող «Հերենվեն»-ի հետ։ Թիմի կազմում իր դեբյուտը հոլանդացի ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Հերտա»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին, սակայն 3 րոպե անց հեռացվել է դաշտից։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով[3][4]։

Յանմատը գոլի հեղինակ է դարձել 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Վենտսպիլս»-ի դեմ խաղում։ հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ հոլանդական թիմի հաղթանակով։

2011 թվականի դեկտեմբերի 21-ին Յանմատը դարձել է թիմի 9-րդ գոլի հեղինակը «Օսս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 11-1 հաշվով[5]։

«Ֆեյենորդ»

2012 թվականի ամռանը Դերիլ Յանմատը տեղափոխվել է «Ֆեյենորդ», որի կազմում ֆուտբոլիսը հանդես էր եկել 1995-2007 թվականների ընթացքում։ 2013 թվականի մարտի 17-ին Յանմատը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Ուտրեխտ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[6]։

2013-2014 մրցաշրջանում Դերիլն իր առաջին գոլը խփել է 2014 թվականի փետրվարի 16-ին՝ «Բրեդա»-ի դեմ խաղում[7]։ Ապրիլի 13-ին նա դարձել է գոլի հեղինակ «ՊՍՎ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով[8][9]։

«Նյուքասլ Յունայթեդ»

2014 թվականի հուլիսի 17-ին Դերիլ Յանմատը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նյուքասլ Յունայթեդ»[10]։ Թիմի կազմում նա իր նորամուտի հանդիպումը անցկացրել է օգոստոսի 17-ին՝ մասնակցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում։ Դերիլը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, որն ավարտվել է 2-0 հաշվով[11]։

Յանմատն իր առաջին գոլը թիմի կազմում խփել է օգոստոսի 30-ին՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-3 հաշվով[12]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Դերիլը գոլի հեղինակ է դարձել Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նորթհեմփթոն Թաուն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Նյուքասլ»-ի հաղթանակով[13]։ Սեպտեմբերի 19-ին հոլանդացի ֆուտբոլիստը դարձել է հեղինակության գոլի հեղինակ «Ուոթֆորդ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով[14]։

Դերիլ Յանմատն անգլիական թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 71 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։

«Ուոթֆորդ»

2016 թվականի օգոստոսի 24-ին Դերիլ Յանմատը տեղափոխվել է «Ուոթֆորդ»։ Տրանսֆերը կազմել է 7.5 միլիոն ֆունտ ստերլինգ[15]։

Միջազգային կարիերա

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում Յանմատն իր դեբյուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Թուրքիայի ազգային հավաքականի դեմ խաղում[16]։ Դերիլն ընդգրկվել է ԱԱ 2014-ին մասնակցող Նիդերլանդների հավաքականի կազմի մեջ[17]։

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Նիդերլանդների գավաթակիր՝ 2008-2009

Միջազգային

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2014

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերիլ Յանմատ» հոդվածին։