Դենի Լևան

Դենի Լևան (ֆր.՝ Denis Lavant, հունիսի 17, 1961(1961-06-17)[1][2], Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի դերասան։ Հայտնի է որպես ռեժիսոր Լեոս Կարաքսի «Ալտեր էգո» և նկարահանվել է նրա համարյա բոլոր ֆիլմերի գլխավոր դերերում։

Դենի Լևան
Ծնվել էհունիսի 17, 1961(1961-06-17)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն
ԿրթությունԼականալ լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ

Կենսագրություն

Լևանը ծնվել է Փարիզի Նյոյի-սյուր-Սեն արվարձանում (Օ-դը-Սեն դեպարտամենտ)։ 1982 թվականին սկսել է նկարահանվել կինոյում։ 1983 թվականին նրան նկատել է ռեժիսոր Լեոս Կարաքսը, ով փնտրում էր դերասան իր առաջնաելույթային՝ «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմի գլխավոր դերում նկարահանելու համար։ Լևանը նաև խաղացել է ռեժիսորի հաջորդ երկու ֆիլմերում՝ «Վատ արյուն» (1986) և «Սիրեկանները Նոր կամրջից» (1991). երկու ֆիլմերում էլ նրա խաղընկերը եղել է Ժյուլիետ Բինոշը։ «Սիրեկաններ Նոր կամրջից» ֆիլմում դերակատարման համար ներկայացվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի լավագույն դերասանի համար։ Կարաքսի երեք ֆիլմերում Լևանը կրել է Ալեքս անունը, որ ռեժիսորի իրական անունն է[3]։

1999 թվականին Լևանը կատարել է Կլեր Դենիի «Գեղեցիկ աշխատանք» ֆիլմի գլխավոր դերը, որը կարելի է համարել 90-ականների ֆրանսիական կիեմատոգրաֆիայի գագաթնակետը[4]։ 2007 թվականին խաղացել է Չարլի Չապլինի նմանակի դերը ամերիկացի ռեժիսոր Հարմոնի Կորինայի «Պարոն Մենակություն» ֆիլմում։ Այդ ֆիլմի համար դերասանն ստիպված է եղել անցնել անգլերենի դասընթացներ[5]։ 2008 թվականին Լևանը նկարահանվել է Լեոս Կարաքսի «Տոկիո» ֆիլմում։ Լևանի կերպարը խոսում էր անհայտ լեզվով և ապրում էր քաղաքային կոյուղում, որտեղից հազվադեպ էր դուրս գալիս, որպեսզի հարձակվի մարդկանց վրա։

Քանի որ Դենի Լևանը նախկինում եղել է ակրոբատ և ունի ճկուն մարմին, նա ֆիլմերում հաճախ կատարում է պարային համարներ[5][6]։ «Սիրեկանները նոր կամրջից» ֆիլմի համար նա սովորեց ոչ միայն ակրոբատիկ շարժումներ, այլ նաև կրակ կուլ տալ[7][8]։

Դենի Լևանը նաև ելույթ է ունեցել թատրոնի բեմում և արժանացել է բավականին շատ դրական գնահատականների։

ԹվականՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1982Ստվեր լողափումL’ombre sur la plageՄատյո
1982ԹշվառներըLes misérablesՄոնպարնաս
1983Սեր առաջին հայացքիցCoup de foudreԶինծառայող
1983Վիավորված մարդL'Homme blessé
1983Paris ficelleParis ficelle
1983Au-delà de minuitAu-delà de minuit
1984Viva la vieViva la vieՍուրհանդակ
1984Տղան հանդիպում է աղջկանBoy Meets GirlԱլեքս
1985Գնալ, վերադառնալPartir, revenirհաճախորդ
1985Hôtel du siècleHôtel du siècleարձան
1986Cinéma 16Cinéma 16Ժան Պիեռ
1986Վատ արյունMauvais sangԱլեքս
1987L'étenduL'étendu
1988Կոմիսար Մերգեի հետաքննությունըLes Enquêtes du commissaire Maigretփոքրիկ Լուի
1989Un tour de manègeUn tour de manègeԲերվիլ
1989Մոնան և եսMona et moiՊիեռ
1991Սիրեկանները նոր կամրջիցLes amants du Pont-NeufԱլեքս
1991Դա հրաշալի էC'est merveilleux
1992Drôle d'immeubleDrôle d'immeuble
1993De force avec d'autresDe force avec d'autresԴենի
1993Fuis la nuitFuis la nuit
1994Շախմատի խաղLa Partie d'échecsՄաքս
1995ԹշնամիL'ennemi
1995Ակնհայտ է՝ ես սիրում եմ քեզVisiblement je vous aimeԴենի
1997Վայրի կենդանիներ야생동물 보호구역Էմիլ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Լևան» հոդվածին։