Դենիս Դավիդով (ֆուտբոլիստ)

ռուս ֆուտբոլիստ

Դենիս Ալեքսեևիչ Դավիդով (ռուս.՝ Денис Алексеевич Давыдов, մարտի 22, 1995(1995-03-22)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Նիժնի Նովգորոդի» հարձակվող։

Դենիս Դավիդով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 22, 1995(1995-03-22)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Հասակ175 սանտիմետր
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՌուսաստան Նիժնի Նովգորոդ
Համար8
Պատանեկան կարիերա
2001-2010Ռուսաստան Մոսկվա
2010-2014Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2013-2018Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)29 (1)
2013-2015 Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա)40 (18)
2016 Չեխիա Մլադա-Բոլեսլավ0 (0)
20162-018 Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա)50 (15)
2018 Լատվիա Սպարտակ (Յուրմալա)12 (2)
2019-մ.հ.Ռուսաստան Նիժնի Նովգորոդ3 (1)
Ազգային հավաքական
2012-2013Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17)8 (1)
2013-2014Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19)12 (10)
2013-2015Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21)13 (4)
2015Ռուսաստան Ռուսաստան1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Դավիդովը «Սպարտակի» կազմում

Վաղ տարիներ

Դենիս Դավիդովն սկսել է զբաղվել ֆուտբոլով 6 տարեկանում «Տորպեդո-ԶԻԼ» դպրոցում (հետագայում՝ «Մոսկվա» ակումբ)։ Առաջին մարզիչը եղել է Վասիլի Միխայլովիչ Ժուպիկով։ 2010 թվականի ամռանը, երբ թիմը կազմալուծվել է, տեղափոխվել է «Սպարտակ»[2], որտեղ 2012 թվականին ավարտել է Ֆ․ Չերենկովի անվան ակադեմիան[3]։

«Սպարտակ» (Մոսկվա)

2012/13 մրցաշրջանում սկսել է խաղալ «կարմիր-սպիտակների» երիտասարդական թիմում։ «Սպարտակի» հիմնական կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին՝ 11-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ արտագնա խաղի 88-րդ րոպեին փոխարինելով Յուրա Մովսիսյանին[4]։ «Սպարտակի» նոր գլխավոր մարզչի՝ Մուրատ Յակինի գալուց հետո Դավիդովը պարբերաբար դուրս է գալիս փոխարինման։ 2014 թվականի օգոստոսի 17-ին մասնակցել է իր ակումբի հաղթական խաղին ընդդեմ ԲԿՄԱ-ի (1:0)՝ հանդիպման 67-րդ րոպեին փոխարինելով Աբդուլ Մաջիդ Ուորիսին[5]։

2014 թվականի սեպտեմբերի 5-ին մասնակցել է «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի բացման խաղին՝ դուրս գալով փոխարինման[6]։

2015 թվականի մարտի 8-ին «Կրասնոդար» ակումբի դեմ խաղում կատարել է գոլային փոխանցում Քուինսի Փրոմեսin[7]։ Մարտի 15-ին մոսկովյան «Դինամո» ակումբի դեմ խաղում դաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում[8], իսկ «Տորպեդո» ակումբի դեմ հաջորդ հանդիպման ընթացքում խաղադաշտում անցկացրել է 90 րոպե՝ նորից կատարելով գոլային փոխանցում Քուինսի Փրոմեսին[9]։ Հոկտեմբերի 25-ին «Դինամո» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, ինչպես նաև կատարել է գոլային փոխանցում[10]։

2016/17 մրցաշրջանում խաղացել է «կարմրասպիտակների» ֆարմ-ակումբում՝ «Սպարտակ-2»-ում, որի կազմում խփել է 13 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ «Սպարտակի» հիմնական կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 4 խաղ։

2017/18 մրցաշրջանում նորից խաղացել է «Սպարտակ-2»-ում՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ «Սպարտակի» հիմնական կազմում մասնակցել է 1 խաղի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ընդդեմ «Սպարտակ-Նալչիկի»՝ այդ խաղում կատարելով 2 գոլային փոխանցում Լորենսո Մելգարեխոյին։

2019 թվականի փետրվարի 19-ին Սպարտակ ակումբի հետ Դավիդովի պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ[11]։

Վարձավճարներ

2016 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է չեխական «Մլադա-Բոլեսլավ» ակումբ[12], բայց երիտասարդական թիմի խաղերում ստացել է վնասվածք և հիմնական թիմում չանցկացնելով ոչ մի խաղ՝ վերադարձել է «Սպարտակ»[13]։

2018 թվականի հունիսի 19-ից մինչև տարվա վերջ վարձավճարով տեղափոխվել է Յուրմալայի «Սպարտակ» ակումբ[14]։ 2018 թվականի հունիսի 22-ին կատարել է իր նորամուտը ՌՖՇ ակումբի դեմ տնային խաղում (0:2)՝ փոխարինելով Օլեգ Դմիտրիևին։ 2018 թվականի հուլիսի 6-ին Լատվիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Գետտո» ակումբի դեմ արտագնա խաղում (8:1) խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։ 2018 թվականի հուլիսի 22-ին խփել է իր առաջին գոլը բարձրագույն լիգայում՝ գրավելով «Ելգավա» ակումբի դարպասը (4:1)․ այդ խաղում կատարել է գոլային փոխանցում Եվգենի Կոբզարին։

«Նիժնի Նովգորոդ»

2019 թվականի փետրվարի 21-ին Դավիդովը կես տարով պայմանագիր է կնքել «Նիժնի Նովգորոդի» հետ[15][16]։ Նոր ակումբի կազմում իր նորամուտը կատարել է ՖԱԼ 2018/19 մրցաշրջանի 25-րդ տուրի՝ «Սոչիի» դեմ խաղում (0:0), որի 88-րդ րոպեին փոխարինել է Պավել Իգնատովիչին[17]։ 2019 թվականի մարտի 24-ին 28-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակ-2» ակումբի դեմ խաղում դաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում՝ խփել է իր առաջին գոլը հօգուտ «Նիժնի Նովգորոդի»[18]։

Կարիերան հավաքականում

2013 թվականի Դավիդովը կատարել է իր նորամուտը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։

2014 թվականի հոկտեմբերի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքականի ընդլայնված հայտացուցակում Ավստրիայի և Հունգարիայի դեմ խաղերից առաջ[19][20]։ 2015 թվականի մարտի 31-ին Ղազախստանի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել իր նորամուտը ազգային հավաքականում՝ հանդիպման 2-րդ խաղակեսում փոխարինելով Դմիտրի Տորբինսկուն[21]։

Ձեռքբերումներ

Ակումբային

«Սպարտակ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի չեմպիոն – 2016/17
  • Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության դափնեկիր – 2017
  • Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող – 2012/13

«Սպարտակ-2» (Մոսկվա)

  • ՊՖԼ առաջնության հաղթող – 2014/15 («Արևմուտք» տարածաշրջան)

Հավաքականում

Ռուսաստան (մինչև 19)

  • Գրանատկինի հիշատակին նվիրված մրցաշարի հաղթող – 2013

Վիճակագրություն

Ակումբային

2019 թվականի փետրվարի 3-ի դրությամբ
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԵվրագավաթԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Սպարտակ (Մոսկվա)2013/201420000020
2014/201519010200
2015/2016811091
2016/201740100050
2017/201800100010
Ընդհանուր33150371
Սպարտակ-2
(ֆարմ-ակումբ)
2013/2014218218
2014/2015107107
2015/20169393
2016/201729132913
2017/2018212212
Ընդհանուր9033009033
Սպարտակ (Յուրմալա)20181221100133
Ընդհանուր1221100133
Նիժնի Նովգորոդ2018/201910000010
Ընդհանուր10000010
Ընդհանուր կարիերայում13636720014138

Հավաքականի խաղեր

ԱմսաթիվՀակառակորդՀաշիվԴավիդովի գոլերըՎիճակագրություն
131 մարտի, 2015 թվական  Ղազախստան0:0-Ընկերական խաղ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Դավիդով (ֆուտբոլիստ)» հոդվածին։